https://arm.sputniknews.ru/20260223/hajastanum-nvor-tapvov--kzargana-bzhshkakan-zbvosashrjutjuny-khvostanum-e-lusine-gevvorgjany-99104401.html
Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, խոստանում է Լուսինե Գևորգյանը
Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, խոստանում է Լուսինե Գևորգյանը
Sputnik Արմենիա
Ռազմավարական ուղղությունների շարքում է կրոնական տուրիզմի զարգացումն ու Հայաստանն աշխարհին իր հարուստ քրիստոնեական ժառանգությամբ ներկայացնելը։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T12:46+0400
2026-02-23T12:46+0400
2026-02-23T13:03+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
հայաստան
լուսինե գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349864_0:83:1600:983_1920x0_80_0_0_76cdd9518871cc108991b3aff9171377.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik․ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2027թ. հունվարին ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության ռազմավարական ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։Նրա խոսքով՝ զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ)։2025թ. ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։Թեպետ այս ուղղությունները նախկինում էլ են առաջնահերթ համարվել, սակայն հիմա առկա զբոսաշրջային առաջարկների կողքին ոչ միայն նորերն են ստեղծվելու, այլև առաջիկա 5 տարիներին դրանք ակտիվորեն ներկայացվելու են միջազգային հարթակներում, ասաց Գևորգյանը։ՀՀ–ում զբոսաշրջային ծառայությունները կվերահսկվեն պետության կողմիցԱնդրադառնալով բժշկական տուրիզմի նոր թափով զարգացմանը՝ կոմիտեի նախագահը նշեց, որ աշխատանքներ են տարվում թվային գործիք ստեղծելու ուղղությամբ, որի օգնությամբ Հայաստան եկող զբոսաշրջիկը կկարողանա գտնել մատչելի, որակյալ, վստահելի բժշկական ծառայություն։ Ըստ նրա՝ շուտով կգործարկվի հայ-ամերիկյան med.am հարթակը, որտեղ հնարավոր կլինի գտնել լավագույն բժիշկներին ու համապատասխան բուժծառայություններ մատուցող կենտրոնները։Գևորգյանի խոսքով՝ ռազմավարության նախանշված կարևոր ուղղություններն են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը. 7 կլաստերներում կառուցվելու են ճանապարհներ դեպի զբոսաշրջային այցելավայրեր։ Ռազմավարությամբ մեծ ուշադրություն է դարձվելու նաև շարունակական կրթությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349864_0:0:1421:1065_1920x0_80_0_0_cb8d233102cd2c53626fb78c5e76408e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, լուսինե գևորգյան
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, լուսինե գևորգյան
Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, խոստանում է Լուսինե Գևորգյանը
12:46 23.02.2026 (Թարմացված է: 13:03 23.02.2026) Ռազմավարական ուղղությունների շարքում է կրոնական տուրիզմի զարգացումն ու Հայաստանն աշխարհին իր հարուստ քրիստոնեական ժառանգությամբ ներկայացնելը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik․ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2027թ. հունվարին ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության ռազմավարական ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։
«Դա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ և տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկների կամ պացիենտների են ընդունում իրենց երկրներում՝ բժշկական ծառայություններ ստանալու համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ)։
2025թ. ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։
«Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ, աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը»,- կարծում է կոմիտեի նախագահը։
Թեպետ այս ուղղությունները նախկինում էլ են առաջնահերթ համարվել, սակայն հիմա առկա զբոսաշրջային առաջարկների կողքին ոչ միայն նորերն են ստեղծվելու, այլև առաջիկա 5 տարիներին դրանք ակտիվորեն ներկայացվելու են միջազգային հարթակներում, ասաց Գևորգյանը։
Անդրադառնալով բժշկական տուրիզմի նոր թափով զարգացմանը՝ կոմիտեի նախագահը նշեց, որ աշխատանքներ են տարվում թվային գործիք ստեղծելու ուղղությամբ, որի օգնությամբ Հայաստան եկող զբոսաշրջիկը կկարողանա գտնել մատչելի, որակյալ, վստահելի բժշկական ծառայություն։ Ըստ նրա՝ շուտով կգործարկվի հայ-ամերիկյան med.am հարթակը, որտեղ հնարավոր կլինի գտնել լավագույն բժիշկներին ու համապատասխան բուժծառայություններ մատուցող կենտրոնները։
«Այդ հարթակի միջոցով հնարավոր կլինի կապվել ապահովագրողների, տուրօպերատորների հետ։ Սա նորարարություն է բժշկական զբոսաշրջության ոլորտում»,- շեշտեց կոմիտեի նախագահը։
Գևորգյանի խոսքով՝ ռազմավարության նախանշված կարևոր ուղղություններն են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը. 7 կլաստերներում կառուցվելու են ճանապարհներ դեպի զբոսաշրջային այցելավայրեր։ Ռազմավարությամբ մեծ ուշադրություն է դարձվելու նաև շարունակական կրթությանը։