00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի

Բաժանորդագրվել
Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ամենամեծ թիվը շարունակում է Ռուսաստանից լինել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121 285 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 117 372 է եղել։ Սա նշանակում է, որ այս փետրվարին շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է մեր երկիր եկել։
«2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ` այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, Հայաստան ավելի շատ այցելել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թ. հունվարը ռեկորդային է եղել։
Ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել էր Զբոսաշրջության ռազմավարական նոր ծրագիրն ու ոլորտում սպասվող փոփոխությունները։ Զբոսաշրջության ռազմավարության մեջ սահմանվել են այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ոլորտի զարգացման համար։ Այդ շարքում են պատմամշակութային, գաստրոտուրիզմը, այդ թվում՝ հայկական գինու և բրենդիի ներկայացումը, գյուղական էկոտուրիզմը, արկածային տուրիզմը, որը հատկապես եվրոպացիներին է ձգում և արագորեն զարգանում մեզ մոտ, բժշկական տուրիզմը և MICE-ը (բիզնես տուրիզմ), նաև կրոնական զբոսաշրջությունը։
Լրահոս
0