https://arm.sputniknews.ru/20260309/tehrani-navtajin-hamaliri-vra-hardzakumic-hetvo-sev-andzrev-e-teghacel-99653094.html
Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
Sputnik Արմենիա
«Կարմիր մահիկը» Իրանի մայրաքաղաքի 9 միլիոն բնակիչներին զգուշացրել է թունավոր անձրևի վտանգի մասին, որը կարող է լրջորեն վնասել թոքերը: 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T19:17+0400
2026-03-09T19:17+0400
2026-03-09T19:22+0400
թեհրան
ամն
իսրայել
նավթ
անձրև
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99651574_0:150:517:441_1920x0_80_0_0_1edb7b9877df6d3a182057ce3f8157ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թունավոր ծխի ամպերով պարուրված Թեհրանում սև անձրև է տեղացել նավթային համալիրի վրա հարձակումից հետո։Թանձր ծուխը գրեթե փակել է արևը, ինչի պատճառով Թեհրանի շատ բնակիչներ օրը ցերեկով ստիպված են եղել միացնել տների լուսավորությունն ու մեքենաների լույսերը:Տեղի բնակիչներից մեկը AFP գործակալությանը պատմել է. «Մտածեցի՝ զարթուցիչս չի աշխատում»:Բնակիչները հայտնում են շնչառական դժվարությունների, մաշկի քիմիական այրվածքների և լորձաթաղանթների գրգռվածության մասին: Օդը աչքերում և կոկորդում այրոց է առաջացնում, գլխացավերի և բորբոքումների պատճառ դառնում:Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FTԻրանի բնապահպանական ծառայությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը՝ շնչառական խնդիրներից խուսափելու համար:«Կարմիր մահիկ» կազմակերպությունը մայրաքաղաքի 9 միլիոն բնակիչներին զգուշացրել է թունավոր անձրևի ռիսկի մասին, որը կարող է լրջորեն վնասել թոքերը:Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի նավթամբարներին հարվածներ հասցնելը հավասարազոր է իրանցի քաղաքացիների դեմ քիմիական պատերազմի:Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակող և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ Թեհրանի և Ալբորզի նավթամբարները ենթարկվել են ավիահարվածների: Ավելի ուշ հաղորդվեց, որ ընկերության չորս աշխատակից է զոհվել:Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավարԻրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին հստակեցրել էր, որ հարվածների տակ են հայտնվել Իրանի 4 նավթամբարներ: Լրատվամիջոցները նշում էին, որ հարձակումներն իրականացրել են ԱՄՆ-ն և Իսրայելը:Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ թիրախավորված նավթամբարները ծառայում էին Իրանի ռազմական ենթակառուցվածքների աջակցմանը: ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Իրանի ռազմական ուժերը վառելիքի այս պահեստարանները պարբերաբար և ուղղակիորեն օգտագործում են իրենց ռազմական ենթակառուցվածքներին աջակցելու համար», և որ հասցված հարվածը «հերթական քայլն է նրանց ռազմական կարողություններին վնաս հասցնելու գործում»:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
թեհրան
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99651574_0:101:517:489_1920x0_80_0_0_460549ec79dfdbebb74708d878c2390e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, ամն, իսրայել, նավթ, անձրև, իրանի իսլամական հանրապետություն
թեհրան, ամն, իսրայել, նավթ, անձրև, իրանի իսլամական հանրապետություն
Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
19:17 09.03.2026 (Թարմացված է: 19:22 09.03.2026) «Կարմիր մահիկը» Իրանի մայրաքաղաքի 9 միլիոն բնակիչներին զգուշացրել է թունավոր անձրևի վտանգի մասին, որը կարող է լրջորեն վնասել թոքերը:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թունավոր ծխի ամպերով պարուրված Թեհրանում սև անձրև է տեղացել նավթային համալիրի վրա հարձակումից հետո։
Թանձր ծուխը գրեթե փակել է արևը, ինչի պատճառով Թեհրանի շատ բնակիչներ օրը ցերեկով ստիպված են եղել միացնել տների լուսավորությունն ու մեքենաների լույսերը:
Տեղի բնակիչներից մեկը AFP գործակալությանը պատմել է. «Մտածեցի՝ զարթուցիչս չի աշխատում»:
Բնակիչները հայտնում են շնչառական դժվարությունների, մաշկի քիմիական այրվածքների և լորձաթաղանթների գրգռվածության մասին: Օդը աչքերում և կոկորդում այրոց է առաջացնում, գլխացավերի և բորբոքումների պատճառ դառնում:
Իրանի բնապահպանական ծառայությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը՝ շնչառական խնդիրներից խուսափելու համար:
«Կարմիր մահիկ» կազմակերպությունը մայրաքաղաքի 9 միլիոն բնակիչներին զգուշացրել է թունավոր անձրևի ռիսկի մասին, որը կարող է լրջորեն վնասել թոքերը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի նավթամբարներին հարվածներ հասցնելը հավասարազոր է իրանցի քաղաքացիների դեմ քիմիական պատերազմի:
Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակող և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ Թեհրանի և Ալբորզի նավթամբարները ենթարկվել են ավիահարվածների: Ավելի ուշ հաղորդվեց, որ ընկերության չորս աշխատակից է զոհվել:
Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին հստակեցրել էր, որ հարվածների տակ են հայտնվել Իրանի 4 նավթամբարներ: Լրատվամիջոցները նշում էին, որ հարձակումներն իրականացրել են ԱՄՆ-ն և Իսրայելը:
Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ թիրախավորված նավթամբարները ծառայում էին Իրանի ռազմական ենթակառուցվածքների աջակցմանը: ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Իրանի ռազմական ուժերը վառելիքի այս պահեստարանները պարբերաբար և ուղղակիորեն օգտագործում են իրենց ռազմական ենթակառուցվածքներին աջակցելու համար», և որ հասցված հարվածը «հերթական քայլն է նրանց ռազմական կարողություններին վնաս հասցնելու գործում»:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: