https://arm.sputniknews.ru/20260304/irani-cankacats-nvor-arajnvord-kdarna-vochnchacman-anverapah-tirakh-israjeli-pn-ghekavar-99451867.html
Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավար
Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Նախարարը հանձնարարել է բանակին նախապատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T12:30+0400
2026-03-04T12:30+0400
2026-03-04T13:26+0400
իսրայել
իսրայել կաց
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_85fee4a998fb98be8815db74e1611c40.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա իսրայելական բանակի ոչնչացման թիրախ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակին հրահանգել է պատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_464334dce41505c3860d4eb343416ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իսրայել կաց, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, պատերազմ
իսրայել, իսրայել կաց, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, պատերազմ
Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավար
12:30 04.03.2026 (Թարմացված է: 13:26 04.03.2026) Նախարարը հանձնարարել է բանակին նախապատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա իսրայելական բանակի ոչնչացման թիրախ: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
«Իրանական ռեժիմի կողմից նշանակված ցանկացած առաջնորդ դառնալու է վերացման անվերապահ թիրախ»,- հայտարարել է Կացը։
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակին հրահանգել է պատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: