https://arm.sputniknews.ru/20260304/irann-iragvortsum-e-zvohvats-ali-khameneii-plany-ft-99474100.html
Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FT
Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FT
Sputnik Արմենիա
Թերթն ընդգծում է՝ Թեհրանի կարծիքով` Իրանի պատասխան հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա դիտարկվում են որպես գոյատևման համար պայքար: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T17:47+0400
2026-03-04T17:47+0400
2026-03-04T17:54+0400
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
պարսից ծոց
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96204995_0:0:1600:901_1920x0_80_0_0_742abe137a3140c31b22f84095f3ccda.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանը սկսել է իրականացնել հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստեղծած պլանը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում քաոսի ստեղծմանը, համաշխարհային շուկաների ապակայունացմանը և ԱՄՆ-ի և Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի կառավարության աղբյուրին։Ծրագիրը ենթադրում է հարձակումներ էներգետիկ ենթակառուցվածքների և օբյեկտների վրա, որոնց վնասումը կարող է հանգեցնել տարածաշրջանի օդային տարածքում հաղորդակցության խափանումների:FT-ի տեղեկություններով՝ Խամենեին սկսել է մանրամասն պլան մշակել անցյալ տարի ԱՄՆ-ի հունիսյան հարվածներից հետո։ Իրանի աղբյուրներն ու փորձագետները հայտնում են, որ 86-ամյա այաթոլլան մահ էր սպասում ԱՄՆ-ի կամ Իսրայելի ձեռքով և ձգտում էր նահատակ դառնալ: Ըստ այդմ, չնայած թիրախավորվելու սպառնալիքին, նա ընտանիքի հետ մնաց Թեհրանի իր տանը:Թերթը հայտնում է, որ չնայած Խամենեիի և Իրանի մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների մահվանը, պլանը կյանքի է կոչվել: FT-ն նշում է, որ այաթոլլա Ալիռեզա Արաֆին, որը մտնում է Խամենեիի մահից հետո ստեղծված երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհրդի կազմի մեջ, մարտի 2-ին տեսաուղերձում հայտարարել է, որ «այդ պատերազմն ընթանում է արժանապատվորեն՝ ըստ մտահղացման»։Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավարԻրանն ակտիվացրել է հարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելով Կատարի կարևոր գազային օբյեկտին և Սաուդյան Արաբիայի խոշոր նավթավերամշակման գործարանին: Դա ստիպել է Կատարին՝ հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկին, դադարեցնել մատակարարումները։ Թերթի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում, որով անցնում է համաշխարհային էներգետիկ մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, նավագնացության փաստացի արգելափակման պատճառով նավթի և գազի գները կտրուկ աճել են:FT-ն ընդգծում է, որ Թեհրանի կարծիքով` Իրանի պատասխան հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա դիտարկվում են որպես գոյատևման պայքար:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96204995_101:0:1524:1067_1920x0_80_0_0_63304eab209c00cacd057cbce121932f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, պարսից ծոց, իսրայել, ամն
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, պարսից ծոց, իսրայել, ամն
Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FT
17:47 04.03.2026 (Թարմացված է: 17:54 04.03.2026) Թերթն ընդգծում է՝ Թեհրանի կարծիքով` Իրանի պատասխան հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա դիտարկվում են որպես գոյատևման համար պայքար:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանը սկսել է իրականացնել հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստեղծած պլանը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում քաոսի ստեղծմանը, համաշխարհային շուկաների ապակայունացմանը և ԱՄՆ-ի և Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի կառավարության աղբյուրին։
Ծրագիրը ենթադրում է հարձակումներ էներգետիկ ենթակառուցվածքների և օբյեկտների վրա, որոնց վնասումը կարող է հանգեցնել տարածաշրջանի օդային տարածքում հաղորդակցության խափանումների:
«Մենք այլ ելք չունեինք, քան սրել իրավիճակը և կազմակերպել մեծ հրդեհ, որ բոլորը տեսնեն։ Երբ, խախտելով բոլոր միջազգային օրենքները, հատվեցին մեր կարմիր գծերը՝ մենք այլևս չէինք կարող պահպանել խաղի կանոնները», - պարզաբանել է թերթի աղբյուրը։
FT-ի տեղեկություններով՝ Խամենեին սկսել է մանրամասն պլան մշակել անցյալ տարի ԱՄՆ-ի հունիսյան հարվածներից հետո։ Իրանի աղբյուրներն ու փորձագետները հայտնում են, որ 86-ամյա այաթոլլան մահ էր սպասում ԱՄՆ-ի կամ Իսրայելի ձեռքով և ձգտում էր նահատակ դառնալ: Ըստ այդմ, չնայած թիրախավորվելու սպառնալիքին, նա ընտանիքի հետ մնաց Թեհրանի իր տանը:
Թերթը հայտնում է, որ չնայած Խամենեիի և Իրանի մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների մահվանը, պլանը կյանքի է կոչվել: FT-ն նշում է, որ այաթոլլա Ալիռեզա Արաֆին, որը մտնում է Խամենեիի մահից հետո ստեղծված երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհրդի կազմի մեջ, մարտի 2-ին տեսաուղերձում հայտարարել է, որ «այդ պատերազմն ընթանում է արժանապատվորեն՝ ըստ մտահղացման»։
Իրանն ակտիվացրել է հարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելով Կատարի կարևոր գազային օբյեկտին և Սաուդյան Արաբիայի խոշոր նավթավերամշակման գործարանին: Դա ստիպել է Կատարին՝ հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկին, դադարեցնել մատակարարումները։ Թերթի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում, որով անցնում է համաշխարհային էներգետիկ մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, նավագնացության փաստացի արգելափակման պատճառով նավթի և գազի գները կտրուկ աճել են:
«Դա կշարունակվի, իսկ էսկալացիան հետագայում էլ կլինի։ Իսկ ի՞նչ էին նրանք սպասում: Եթե նրանք թիրախավորում են Իսլամական Հանրապետության ղեկավարին, մի՞թե կարծում են, որ ոչինչ տեղի չի ունենա »,- հայտարարել է պարբերականի իրանցի զրուցակիցը։
FT-ն ընդգծում է, որ Թեհրանի կարծիքով` Իրանի պատասխան հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա դիտարկվում են որպես գոյատևման պայքար:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: