00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
34 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի արևմտյան տերերին ձեռնտու չէ Սամվել Կարապետյանի հաղթանակը. Լևոն Տեր–Պետրոսյան

© SputnikՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2026
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արևմտյան երկրներն են, այլ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող արևմտյան երկրների ղեկավարներն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամեն կերպ փորձելու են խափանել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հաղթանակը։ Այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` անդրադառնալով առաջիկա ընտրություններին։
«Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ` անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տեր – Պետրոսյանը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արևմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար և մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռևս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը։ Ըստ ՀՀ առաջին նախագահի` հուսադրիչ են նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ խորացող անկեղծ և ջերմ հարաբերությունները։
Անդրադառնալով հայության համախմբման խնդրին` Տեր – Պետրոսյանը նշել է, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրը պառակտվածությունն է։ Նրա խոսքով` Հայաստանի անկախացումը և Արցախյան առաջին պատերազմում արձանագրված փայլուն հաղթանակը, կարծես թե, լուծել էին այդ խնդիրը։
«Սակայն ստորացուցիչ պարտությունը մեզ կանգնեցրել է պառակտվածության նոր փաստի առջև։ Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի հախուռն քայլերը, ուղղված մեր հասարակության անմիաբանության խորացմանը, կրկին հայտնվում ենք նույն ճահճում թաղվելու վիճակում»,–գրել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը սեռական հայհոյախոսությանը, նա ընդգծել է, որ հայհոյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատկառության ցուցադրում և թերարժեքության բարդույթ։ Առանձին նախագահը հիշեցրել է, որ ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երևույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի և իր թիմի խայտառակ նորամուծությունն է։
Խոսելով եկեղեցու իրավունքների մասին` առաջին նախագահը հիշեցրել է, որ ըստ Սահմանադրության և օրենքների, եկեղեցին անշուշտ, ունի իրավունքներ, և դա, քաղաքակրթական տեսակետից, աշխարհիկ պետությունների ձեւավորման շրջանում բյուրեղացած՝ պետության և եկեղեցու հարաբերությունների կարգավորման մեծագույն նվաճումն է։ «Այդ պարագայում ինչպես են դատական մարմինները բռնապետի հրահանգով քրեական հետապնդումների ենթարկում տասնյակ հոգեւորականների։ Նրանք չե՞ն գիտակցում արդյոք, որ իշխանափոխությունից հետո իրենք են հայտնվելու դատապարտյալների աթոռներին»,–հարց է բարձրացրել Տեր–Պետրոսյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Տեր-Պետրոսյան
Լրահոս
0