https://arm.sputniknews.ru/20260307/merdzavvor-arevelqum-mnacats-hh-qaghaqacinerin-250000-dram-kpvokhhatucvi-veradardzi-hamar-agn-99601208.html
Մերձավոր Արևելքում մնացած ՀՀ քաղաքացիներին 250.000 դրամ կփոխհատուցվի վերադարձի համար. ԱԳՆ
Մերձավոր Արևելքում մնացած ՀՀ քաղաքացիներին 250.000 դրամ կփոխհատուցվի վերադարձի համար. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը հայտնում է, որ առաջիկա օրերին կհայտնեն, թե ինչ մեխանիզմով է տոմսերի փոխհատուցումն իրականացվելու։ 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T17:39+0400
2026-03-07T17:39+0400
2026-03-07T19:00+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
փոխհատուցում
աբու դաբի
մերձավոր արևելք
չվերթ
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/07/99602133_30:0:1200:658_1920x0_80_0_0_81e1724933b32ffdec60c606399be6b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ՀՀ վերադարձի նոր տոմսեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով իրենց չվերթերի չեղարկման պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Եթե քաղաքացին տոմսը ձեռք է բերել ավելի ցածր արժեքով, ապա փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքներըՍտեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։ Քաղաքացիները բողոքում են նաև, որ այս օրերին կազմակերպվող հատուկենտ կոմերցիոն չվերթերի ինքնաթիռների տոմսերը չափազանց թանկ են։
աբու դաբի
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/07/99602133_177:0:1054:658_1920x0_80_0_0_fe458f2e6245747de7cac92944248acf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, փոխհատուցում, աբու դաբի, մերձավոր արևելք, չվերթ, ինքնաթիռ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, փոխհատուցում, աբու դաբի, մերձավոր արևելք, չվերթ, ինքնաթիռ
Մերձավոր Արևելքում մնացած ՀՀ քաղաքացիներին 250.000 դրամ կփոխհատուցվի վերադարձի համար. ԱԳՆ
17:39 07.03.2026 (Թարմացված է: 19:00 07.03.2026) ԱԳ նախարարը հայտնում է, որ առաջիկա օրերին կհայտնեն, թե ինչ մեխանիզմով է տոմսերի փոխհատուցումն իրականացվելու։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ՀՀ վերադարձի նոր տոմսեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով իրենց չվերթերի չեղարկման պատճառով։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի` այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար»,- հայտնել է Միրզոյանը։
Եթե քաղաքացին տոմսը ձեռք է բերել ավելի ցածր արժեքով, ապա փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ ի պատասխան
ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված
ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։ Քաղաքացիները բողոքում են նաև, որ այս օրերին կազմակերպվող հատուկենտ
կոմերցիոն չվերթերի ինքնաթիռների տոմսերը չափազանց թանկ են։