https://arm.sputniknews.ru/20260304/maskat-erevan-kvomercivon-trichqvov-veradardzel-e-115-hh-qaghaqaci-agn-99450832.html
Կոմերցիոն թռիչքով Օմանից ՀՀ է վերադարձել 115 քաղաքացի․ ԱԳՆ
Կոմերցիոն թռիչքով Օմանից ՀՀ է վերադարձել 115 քաղաքացի․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T12:20+0400
2026-03-04T12:20+0400
2026-03-04T12:22+0400
օման
հայաստան
թռիչք
չվերթ
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a62b7f884dcd9731d035fb83e62a0e7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։Հայաստան եկածների թվում են նաև Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի:Չվերթը կոմերցիոն է։Երեկ հայտնել էինք, որ կրկին կոմերցիոն չվերթով Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի:Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
օման
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_90baf8fe9a33ae453a8ed36e4735e3f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, հայաստան, թռիչք, չվերթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
օման, հայաստան, թռիչք, չվերթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Կոմերցիոն թռիչքով Օմանից ՀՀ է վերադարձել 115 քաղաքացի․ ԱԳՆ
12:20 04.03.2026 (Թարմացված է: 12:22 04.03.2026) Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստան եկածների թվում են նաև Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի:
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,–ասացին գերատեսչությունից։
Երեկ
հայտնել էինք, որ կրկին կոմերցիոն չվերթով Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի:
Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն
հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: