https://arm.sputniknews.ru/20260305/qatar-airways-y-versksum-e-trichqnery-sakajn-derevs-sahmanapak-tvvov-manramasner-99494341.html
Qatar Airways-ը վերսկսում է թռիչքները, սակայն դեռևս սահմանափակ թվով. մանրամասներ
Qatar Airways-ը վերսկսում է թռիչքները, սակայն դեռևս սահմանափակ թվով. մանրամասներ
Sputnik Արմենիա
Առայժմ դեպի Երևան չվերթեր իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն չկա։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T11:22+0400
2026-03-05T11:22+0400
2026-03-05T11:57+0400
չվերթ
թռիչք
կատար
օման
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/118/29/1182921_0:0:1600:901_1920x0_80_0_0_41ddaad6493ae36d0db49e9c77993014.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Qatar Airways ավիաընկերությունն այսօրվանից վերսկսում է թռիչքները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով դժվարությունների մեջ հայտնված ուղևորներին աջակցելու համար: Այս մասին ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել X-ի պաշտոնական էջում։Թռիչքները դեռևս սահմանափակ թվով են. մասնավորապես, նախատեսված են չվերթեր Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադից դեպի Ֆրանկֆուրտ։Առայժմ դեպի Երևան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա։Ավիաընկերությունից հայտնում են, որ չվերթերի վերաբերյալ լրացուցիչ, թարմացված տեղեկություններ կհայտնեն մարտի 6-ին։Միաժամանակ հորդորում են ուղևորներին անհարկի չմեկնել օդանավակայաններ, եթե նրանք դրա վերաբերյալ տեղեկատվություն չեն ստացել։ Ավիաընկերությունը խնդրում է ստուգել չվերթն ամրագրելիս ներկայացված կոնտակտային տվյալներն ու թարմացնել դրանք։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Չեղարկվել են ուղիղ և տարանցիկ հազարավոր չվերթեր Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից, Քուվեյթից, Ամմանից, Բեյրութից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից։Հավելենք, որ մարտի 2–ից Դուբայի օդանավակայանից նույնպես սկսել են սահմանափակ թվով չվերթեր իրականացվել։
կատար
օման
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/118/29/1182921_191:0:1600:1057_1920x0_80_0_0_2650c43033c55b8c36b259a52ce114fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չվերթ, թռիչք, կատար, օման, իրանի իսլամական հանրապետություն
չվերթ, թռիչք, կատար, օման, իրանի իսլամական հանրապետություն
Qatar Airways-ը վերսկսում է թռիչքները, սակայն դեռևս սահմանափակ թվով. մանրամասներ
11:22 05.03.2026 (Թարմացված է: 11:57 05.03.2026) Առայժմ դեպի Երևան չվերթեր իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Qatar Airways ավիաընկերությունն այսօրվանից վերսկսում է թռիչքները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով դժվարությունների մեջ հայտնված ուղևորներին աջակցելու համար: Այս մասին ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել
X-ի պաշտոնական էջում։
Թռիչքները դեռևս սահմանափակ թվով են. մասնավորապես, նախատեսված են չվերթեր Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադից դեպի Ֆրանկֆուրտ։
Առայժմ դեպի Երևան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա։
Ավիաընկերությունից հայտնում են, որ չվերթերի վերաբերյալ լրացուցիչ, թարմացված տեղեկություններ կհայտնեն մարտի 6-ին։
Միաժամանակ հորդորում են ուղևորներին անհարկի չմեկնել օդանավակայաններ, եթե նրանք դրա վերաբերյալ տեղեկատվություն չեն ստացել։ Ավիաընկերությունը խնդրում է ստուգել չվերթն ամրագրելիս ներկայացված կոնտակտային տվյալներն ու թարմացնել դրանք։
Հիշեցնենք, որ ի պատասխան
ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը
հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Չեղարկվել են ուղիղ և տարանցիկ հազարավոր չվերթեր Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից, Քուվեյթից, Ամմանից, Բեյրութից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից։
Հավելենք, որ մարտի 2–ից Դուբայի օդանավակայանից նույնպես
սկսել են սահմանափակ թվով չվերթեր իրականացվել։