https://arm.sputniknews.ru/20260305/merdzavvor-arevelqi-tshgnazhamy-hghi-e-ahreli-hetevanqnervov-voghj-ashkharhi-hamar-lavrvov-99511084.html
Մերձավոր Արևելքի ճգնաժամը հղի է ահռելի հետևանքներով ողջ աշխարհի համար. Լավրով
Մերձավոր Արևելքի ճգնաժամը հղի է ահռելի հետևանքներով ողջ աշխարհի համար. Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ցավում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով խաղաղ բնակչության շրջանում յուրաքանչյուր զոհի համար։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T14:27+0400
2026-03-05T14:27+0400
2026-03-05T14:29+0400
մերձավոր արևելք
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97924926_0:0:3074:1730_1920x0_80_0_0_64b086b0bd6008456342e20103f03d50.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը հղի է ահռելի հետևանքներով ողջ աշխարհի և տնտեսության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեսպանական «կլոր սեղանի» ժամանակ։Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Արևմուտքն ամեն ինչ արել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրական օրակարգի առաջմղմանը խոչընդոտելու համար, և այնտեղ գործում է «բաժանիր, թշնամացրու և տիրիր» սկզբունքը։Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի նավերի անցումը Հորմուզի նեղուցով«Արևմուտքն ամեն ինչ արել է, որպեսզի թույլ չտա դրական օրակարգի առաջընթացը Պարսից ծոցի գոտում։ Արևմուտքը, ինչպես հիմա ապացուցեց Իրանի դեմ ագրեսիայի հետ կապված այս իրավիճակը, գործում է «կամ-կամ» սկզբունքով՝ «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ»։ Եվ այս ամենի մեջ գլխավորը, իհարկե, «բաժանիր և տիրիր»-ն է։ Տվյալ դեպքում, թերևս, կարելի է ասել՝ «Բաժանիր, թշնամացրու և տիրիր»»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության նպատակներից մեկը Թեհրանի և տարածաշրջանի երկրների միջև պառակտում մտցնելն է։Լավրովը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն այժմ ներքաշվում է Իրանի դեմ պատերազմի մեջ։«Ուկրաինայում այդպես էր, հիմա Մերձավոր Արևելքում է տեղի ունենում։ Հատկանշական է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն, որն արդեն վաղուց ներքաշված է ուկրաինական գործերի մեջ, հիմա էլ ներքաշվում մի պատերազմի մեջ, որն ԱՄՆ-ն և Իսրայելն են սանձազերծել Իրանի դեմ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Միևնույն ժամանակ Լավրովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերն այն մասին, որ դաշինքը պատրաստ է օգտագործել կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության մեջ՝ ընդգծելով, որ Ռյուտեի հայտարարության իմաստն այն է, որ ՆԱՏՕ-ի շահերն այնտեղ են, «որտեղ իրենք կասեն»։«Այ, պարոն Ռյուտեն, որն ամեն առիթով շատ խոսուն վկայություններ է տալիս իր հայտարարություններում։ Նա ասել է. «ՆԱՏՕ-ն պատրաստ է կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածի կիրառմանը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության մեջ»... Եվ նրա հայտարարության իմաստն է՝ հարգելի միջազգային հանրության անդամներ, իմացե՛ք, որ ՆԱՏՕ-ի շահերն այնտեղ են, որտեղ մենք ձեզ կասենք», –ասել է Լավրովը ուկրաինական կարգավորման վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ժամանակ իր ելույթում։Իրանական զարգացումների համատեքստում Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա. քաղաքագետՄինչդեռ, նախարարի դիտարկմամբ, ԱՄՆ-ի ներսում վեճեր կան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության իրական նպատակների շուրջ։«Նպատակների մասին (Իրանի դեմ ռազմական գործողության– խմբ.) հիմա շատերն են վիճում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում շատ քաղաքական գործիչներ չեն կարողանում հասկանալ, թե որն է այս գործողության նպատակը»,-հայտարարել է Լավրովը։Միաժամանակ Լավրովը հատուկ նշել է, որ Ռուսաստանը ցավում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով խաղաղ բնակչության շրջանում յուրաքանչյուր զոհի համար։«Մենք ցավակցություն ենք հայտնում խաղաղ բնակչության շրջանում ցանկացած զոհի կապակցությամբ»,-հայտարարել է նա։ՌԴ արտգործնախարարը նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ միասին ամեն ինչ կանի՝ նպաստելու համար այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որն անհնարին կդարձնի Իրանի դեմ գործողությունը։Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Պարսից ծոցի երկրների տառապանքներին, և, նրա խոսքով, հազիվ թե Իրանը դրանից շահի։«Մենք դեմ ենք, որ ծոցի երկրները տուժեն։ Մենք կարծում ենք, որ դա մեր իրանցի գործընկերներին ոչ մի ռազմական առավելություն չի տալիս։ Քաղաքական առումով խիստ կասկածելի է, որ Իրանը շահում է դրանից, ավելի շուտ հակառակն է»,-ասել է Լավրովը։Ռուսաստանը համերաշխ է Պարսից ծոցի բոլոր այն երկրների հետ, որոնք տառապում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հակամարտությունից, և կոչ է անում հանդես գալ միասնական ճակատով՝ ընդդեմ պատերազմի։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97924926_343:0:3074:2048_1920x0_80_0_0_a2f13cb14f94fbce111dab2786869073.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց, ռուսաստան
մերձավոր արևելք, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց, ռուսաստան
Մերձավոր Արևելքի ճգնաժամը հղի է ահռելի հետևանքներով ողջ աշխարհի համար. Լավրով
14:27 05.03.2026 (Թարմացված է: 14:29 05.03.2026) Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ցավում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով խաղաղ բնակչության շրջանում յուրաքանչյուր զոհի համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը հղի է ահռելի հետևանքներով ողջ աշխարհի և տնտեսության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեսպանական «կլոր սեղանի» ժամանակ։
«Այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում ԻԻՀ-ի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով... Չեմ կարող չհիշատակել այս ճգնաժամը, որը մամուլի առաջին էջերից, հեռուստաէկրաններից, սոցիալական ցանցերից չի իջնում, և որն իսկապես հղի է ահռելի, բացասական հետևանքներով ողջ աշխարհի, համաշխարհային կայունության և համաշխարհային տնտեսության համար»,-ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Արևմուտքն ամեն ինչ արել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրական օրակարգի առաջմղմանը խոչընդոտելու համար, և այնտեղ գործում է «բաժանիր, թշնամացրու և տիրիր» սկզբունքը։
«Արևմուտքն ամեն ինչ արել է, որպեսզի թույլ չտա դրական օրակարգի առաջընթացը Պարսից ծոցի գոտում։ Արևմուտքը, ինչպես հիմա ապացուցեց Իրանի դեմ ագրեսիայի հետ կապված այս իրավիճակը, գործում է «կամ-կամ» սկզբունքով՝ «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ»։ Եվ այս ամենի մեջ գլխավորը, իհարկե, «բաժանիր և տիրիր»-ն է։ Տվյալ դեպքում, թերևս, կարելի է ասել՝ «Բաժանիր, թշնամացրու և տիրիր»»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության նպատակներից մեկը Թեհրանի և տարածաշրջանի երկրների միջև պառակտում մտցնելն է։
«Ես կասկած չունեմ, ուզում եմ կրկին դրան անդրադառնալ, որ նպատակներից մեկը տարածաշրջանի երկրների, Պարսից ծոցի երկրների՝ Իրանի և նրա արաբ հարևանների միջև պառակտում մտցնելն է, մինչդեռ վերջին տարիներին` մինչև վերջերս, նրանց միջև հարաբերությունների կարգավորման դրական գործընթաց էր նկատվում»,-նշել է նա։
Լավրովը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն այժմ ներքաշվում է Իրանի դեմ պատերազմի մեջ։
«Ուկրաինայում այդպես էր, հիմա Մերձավոր Արևելքում է տեղի ունենում։ Հատկանշական է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն, որն արդեն վաղուց ներքաշված է ուկրաինական գործերի մեջ, հիմա էլ ներքաշվում մի պատերազմի մեջ, որն ԱՄՆ-ն և Իսրայելն են սանձազերծել Իրանի դեմ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Միևնույն ժամանակ Լավրովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերն այն մասին, որ դաշինքը պատրաստ է օգտագործել կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության մեջ՝ ընդգծելով, որ Ռյուտեի հայտարարության իմաստն այն է, որ ՆԱՏՕ-ի շահերն այնտեղ են, «որտեղ իրենք կասեն»։
«Այ, պարոն Ռյուտեն, որն ամեն առիթով շատ խոսուն վկայություններ է տալիս իր հայտարարություններում։ Նա ասել է. «ՆԱՏՕ-ն պատրաստ է կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածի կիրառմանը Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության մեջ»... Եվ նրա հայտարարության իմաստն է՝ հարգելի միջազգային հանրության անդամներ, իմացե՛ք, որ ՆԱՏՕ-ի շահերն այնտեղ են, որտեղ մենք ձեզ կասենք», –ասել է Լավրովը ուկրաինական կարգավորման վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ժամանակ իր ելույթում։
Մինչդեռ, նախարարի դիտարկմամբ, ԱՄՆ-ի ներսում վեճեր կան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության իրական նպատակների շուրջ։
«Նպատակների մասին (Իրանի դեմ ռազմական գործողության– խմբ.) հիմա շատերն են վիճում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում շատ քաղաքական գործիչներ չեն կարողանում հասկանալ, թե որն է այս գործողության նպատակը»,-հայտարարել է Լավրովը։
Միաժամանակ Լավրովը հատուկ նշել է, որ Ռուսաստանը ցավում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով խաղաղ բնակչության շրջանում յուրաքանչյուր զոհի համար։
«Մենք ցավակցություն ենք հայտնում խաղաղ բնակչության շրջանում ցանկացած զոհի կապակցությամբ»,-հայտարարել է նա։
ՌԴ արտգործնախարարը նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ միասին ամեն ինչ կանի՝ նպաստելու համար այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որն անհնարին կդարձնի Իրանի դեմ գործողությունը։
«Խոսքը մեր մտերիմ ընկերների մասին է։ Բոլոր նրանք, ովքեր տառապում են Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիայից, մեր ռազմավարական գործընկերներն են, մենք նրանց հետ երկխոսություն ենք պահպանում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի միջազգային հանրության մյուս խաղաղասեր անդամների հետ միասին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Գլխավոր ասամբլեայում, նպաստենք այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որն այս գործողությունը կդարձնի անհնարին»,-ասել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Պարսից ծոցի երկրների տառապանքներին, և, նրա խոսքով, հազիվ թե Իրանը դրանից շահի։
«Մենք դեմ ենք, որ ծոցի երկրները տուժեն։ Մենք կարծում ենք, որ դա մեր իրանցի գործընկերներին ոչ մի ռազմական առավելություն չի տալիս։ Քաղաքական առումով խիստ կասկածելի է, որ Իրանը շահում է դրանից, ավելի շուտ հակառակն է»,-ասել է Լավրովը։
Ռուսաստանը համերաշխ է Պարսից ծոցի բոլոր այն երկրների հետ, որոնք տառապում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հակամարտությունից, և կոչ է անում հանդես գալ միասնական ճակատով՝ ընդդեմ պատերազմի։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: