https://arm.sputniknews.ru/20260305/irany-tujl-chi-ta-amn-i-israjeli-ev-em-i-naveri-ancumy-hvormuzi-neghucvov-99500255.html
Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Sputnik Արմենիա
Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը հայտնվել են Հորմուզի նեղուցով անցման «սև ցուցակում»՝ անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո են նավարկում։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T13:00+0400
2026-03-05T13:00+0400
2026-03-05T14:31+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
նավ
լցանավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486412_0:54:801:504_1920x0_80_0_0_01f672decf9efe4771f660176478bdd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցը Իրանի վերահսկողության տակ է, Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա դրանով անցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, Բրիտանիայի և եվրոպական երկրների նավերին։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ–ի էլիտար ստորաբաժանումներ) հանրային կապերի ծառայությունը։Նշվում է, որ դեպի իրանական ջրեր 800 մղոնից պակաս շառավղով այլևս ամերիկյան նավեր չկան։Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ-ի ուժերը հարձակվել են իրանական ևս մեկ նավի վրա. տեսանյութԱվելի վաղ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտնել էին, որ Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և անցնող նավերի հետ փոխգործակցում է միջազգային բոլոր արձանագրությունների համաձայն, սակայն չէին հստակեցրել «սև ցուցակը»։Երեկ տվյալներ էին հայտնվել այն մասին, որ Հորմուզի նեղուցը փաստացի դատարկվել է։ Հաղորդվում էր, որ մարտի 2–ին՝ նեղուցի փակվելուց հետո, ընդամենը երկու լցանավ է անցել այնտեղով։Նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին այդ գոտով անցնող նավերի ապահովագրությունը կտրուկ թանկացել է։ Սակագինը 0,25%-ից բարձրացել է մինչև 3%: Դատելով այս տոկոսներից՝ գներն աճել են 12 անգամ:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է իրականացնում Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486412_0:0:743:557_1920x0_80_0_0_3a4c720aa23df85e37377c09d6cbc31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, նավ, լցանավ
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, նավ, լցանավ
Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
13:00 05.03.2026 (Թարմացված է: 14:31 05.03.2026) Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը հայտնվել են Հորմուզի նեղուցով անցման «սև ցուցակում»՝ անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո են նավարկում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցը Իրանի վերահսկողության տակ է, Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա դրանով անցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, Բրիտանիայի և եվրոպական երկրների նավերին։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ–ի էլիտար ստորաբաժանումներ) հանրային կապերի ծառայությունը։
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ բոլորը պետք է ենթարկվեն այն որոշմանը, որ ԱՄՆ-ի, Իսրայելի, եվրոպական երկրների և նրանց սատարողների հետ կապված ռազմական, առևտրային և այլ նավեր տեղաշարժի թույլտվություն չեն ստանա, իսկ հայտնաբերման դեպքում անպայման կենթարկվեն հարձակման»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ դեպի իրանական ջրեր 800 մղոնից պակաս շառավղով այլևս ամերիկյան նավեր չկան։
Ավելի վաղ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտնել էին, որ Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և անցնող նավերի հետ փոխգործակցում է միջազգային բոլոր արձանագրությունների համաձայն, սակայն չէին հստակեցրել «սև ցուցակը»։
Երեկ տվյալներ էին հայտնվել այն մասին, որ Հորմուզի նեղուցը փաստացի դատարկվել է։ Հաղորդվում էր, որ մարտի 2–ին՝ նեղուցի փակվելուց հետո, ընդամենը երկու լցանավ է անցել այնտեղով։
Նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին այդ գոտով անցնող նավերի ապահովագրությունը կտրուկ թանկացել է։ Սակագինը 0,25%-ից բարձրացել է մինչև 3%: Դատելով այս տոկոսներից՝ գներն աճել են 12 անգամ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը
սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը
պատասխան հարվածներ է իրականացնում Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։