00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական զարգացումների համատեքստում Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա. քաղաքագետ

© Sputnik / Alex ShlamovԱրչիլ Սուրխարուլիձե
Արչիլ Սուրխարուլիձե - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2026
Բաժանորդագրվել
Վրացի քաղաքագետի խոսքով` Իրանում պատերազմի դեռևս փախստականների զանգվածային հոսքի չի տանի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանում լայնածավալ ռազմական գործողությունները Վրաստանի համար ավելի շատ կարևոր են ներքաղաքական իմաստով։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Վրաստանի հետ կազմակերպված տեսակապի ժամանակ այս մասին ասաց վրացի քաղաքագետ Արչիլ Սուրխարուլիձեն։ Նրա խոսքով` այս տարի Իրանում հակակառավարական ցույցերից հետո արդեն իսկ իրանցի ընդդիմադիրները արտագաղթել են Վրաստան։
«Թբիլիսիի փողոցներում տարբեր հակաիրանական ակցիաներ էին արվում։ Երկու օր առաջ էլ իրանցիներից մեկը կոտրել է Վրաստանում Իրանի դեսպանատան պատուհանը, ինչի համար նրան 6 ամսով կալանավորեցին, իսկ կալանքի ժամկետը լրանալուց հետո նրան արտաքսելու են»,– ասաց նա։
Սուրխարուլիձեն Վրաստանի համար մյուս վտանգը համարեց վրացական նախկին իշխանությունների ու ներկայիս արևմտամետ ուժերի հայտարարությունները։
«Դեռևս Սաակաշվիլու ժամանակ քննարկվում էր, որ Վրաստանը կարող է օգնել Իրանին հարվածելու հարցում։ Վրաստանում կան արևմտամետ ուժեր, որոնք ԱՄՆ դրոշն են կախել ու հայտարարում են, թե Վրաստանը պետք է հստակ դիրքավորվի ու աջակցի ԱՄՆ–ին ու Իսրայելին Իրանի դեմ գործողություններում։ Այսինքն, Վրաստանում սա ոչ միայն միգրանտների, այլև ներքին քաղաքական պայքարի հարց է»,– նշեց Սուրխարուլիձեն։
Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան
Ինչ վերաբերում է հումանիտար բաղադրիչին, ապա Սուրխարուլիձեն դեռևս փախստականների զանգվածային հոսքի վտանգ չի տեսնում: Ըստ նրա` այդ սցենարը հնարավոր կլինի, եթե Իրանում ապստամբեն քրդերը, և սկսվի քաղաքացիական պատերազմ: Սակայն փորձագետն այս փուլում հակված չէ կարծելու, որ իրանցի քրդերը զինված ապստամբություն կսկսեն:
«Իրանցի քրդերի ապստամբությունը ցանկալի չէ նաև հարևան Թուրքիայի համար, որտեղ նույնպես հսկայական քրդական բնակչություն է ապրում»,– նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ներկայում Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա իրանական իրադարձությունների համատեքստում։
«Եթե Իրանում իրավիճակը վատթարանա, ապա «Վրացական երազանքի» շատ տնտեսական նախագծեր, որոնք կապված են դիվերսիֆիկացման և դեպի ձգողականության այլ կենտրոններ շրջվելու հետ, հարցականի տակ կհայտնվեն: Ինչո՞ւ են հիմա Թբիլիսիի փողոցներում պարում Խամենեիի մահվան պատճառով: Որովհետև այդ զանգվածի համար ԱՄՆ-ի հաղթանակն Իրանում հնարավորություն է՝ Վրաստանը վերադարձնելու այն ուղուն, որտեղ նա պետք է կուրորեն հետևի Վաշինգտոնի և Բրյուսելի շահերին», - ասաց փորձագետը։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0