https://arm.sputniknews.ru/20260304/hvormuzi-neghuci-mvot-amn-i-uzhery-hardzakvel-en-iranakan-evs-mek-navi-vra-tesanjut-99480527.html
Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ-ի ուժերը հարձակվել են իրանական ևս մեկ նավի վրա. տեսանյութ
Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ-ի ուժերը հարձակվել են իրանական ևս մեկ նավի վրա. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ-ն Շրի Լանկայից հարավ հարձակվել էր «IRIS Dena» նավի վրա։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T20:19+0400
2026-03-04T20:19+0400
2026-03-04T20:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսրայել
ամն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99479309_0:0:1137:639_1920x0_80_0_0_b8238c5a0140cd0ee22dad4e42c313d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ամերիկացի զինվորականները Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի մոտակայքում, գրոհել են իրանական ֆրեգատը։ Այս մասին հայտնում է Quds-ը։Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «Iris Shahid Sayyad Shirazi» կորվետը։Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնակազմի 180 անդամ ունեցող իրանական «IRIS Dena» ֆրեգատը խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ հարավ՝ լուսադեմին աղետի ազդանշան տալուց հետո: ️Նավի վրա ընդհանուր առմամբ կար շուրջ 180 նավաստի։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են մոտ 30 մարդու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժել է առնվազն 78 մարդ:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иранский фрегат атакован американскими военными у побережья Ирана рядом с Ормузским проливом
Sputnik Արմենիա
Иранский фрегат атакован американскими военными у побережья Ирана рядом с Ормузским проливом
2026-03-04T20:19+0400
true
PT0M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99479309_122:0:974:639_1920x0_80_0_0_df549cfe6f6d35e7661ef5f9fde84d64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսրայել, ամն, տեսանյութեր, տեսանյութ, видео
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսրայել, ամն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ-ի ուժերը հարձակվել են իրանական ևս մեկ նավի վրա. տեսանյութ
20:19 04.03.2026 (Թարմացված է: 20:27 04.03.2026) Ավելի վաղ ԱՄՆ-ն Շրի Լանկայից հարավ հարձակվել էր «IRIS Dena» նավի վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ամերիկացի զինվորականները Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի մոտակայքում, գրոհել են իրանական ֆրեգատը։ Այս մասին հայտնում է Quds-ը։
Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «Iris Shahid Sayyad Shirazi» կորվետը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնակազմի 180 անդամ ունեցող իրանական «IRIS Dena» ֆրեգատը խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ հարավ՝ լուսադեմին աղետի ազդանշան տալուց հետո: ️Նավի վրա ընդհանուր առմամբ կար շուրջ 180 նավաստի։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են մոտ 30 մարդու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժել է առնվազն 78 մարդ:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: