https://arm.sputniknews.ru/20260305/adrbejany-partavvor-e-nerkajacnel-avanesjani-arvoghjakan-tvjalnery-ghazarjan-99517670.html
Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել Ավանեսյանի առողջական տվյալները. Ղազարյան
Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել Ավանեսյանի առողջական տվյալները. Ղազարյան
Sputnik Արմենիա
Արա Ղազարյանի խոսքով` Կարեն Ավանեսյանի գործով պատրաստվում են մարտին Եվրոպական դատարան ուղարկել նոր փաստաթղթերի փաթեթ։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T20:04+0400
2026-03-05T20:04+0400
2026-03-05T20:04+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
կարեն ավանեսյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915736_0:29:889:529_1920x0_80_0_0_0ab0c6f3a8aa9b55bb75b69674718869.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Ադրբեջանում դատապարտված Կարեն Ավանեսյանի գործով տրամադրել է գրություն, ոչ թե փաստաթուղթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, Ավանեսյանի շահերի պաշտպան Արա Ղազարյանը։ Ստացված տվյալները ամբողջական չեն, քանի որ հիմնական բժշկական փաստաթղթերը շարունակում են մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ` ՍտեփանակերտումՆշենք, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, 2025-ի դեկտեմբերին Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել` ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքով։ Նա առողջական խնդիրներ ունի, որի մասին Ադրբեջանը լռում է, իսկ ՀՀ ԱՆ–ն, բժշկական գաղտնիքից ելնելով, որևէ տեղեկություն չէր տրամադրում։ «Այդ գրությունը կարող է ծառայել որպես նախնական ապացույց՝ ցույց տալու համար, որ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները հիմնավորված են։ Մենք միջնորդել ենք Եվրոպական դատարանին, որպեսզի ամբողջական ապացույցները պահանջի Ադրբեջանից՝ Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածով պետությունը պարտավոր է ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող ապացույցները։ Եթե պետությունը հրաժարվում է դրանք տրամադրել, դա արդեն առանձին խախտում է համարվում»,– ընդգծեց իրավաբանը։Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը մինչ այժմ պաշտոնապես հերքում է, որ Ավանեսյանը առողջական որևէ խնդիր ունի։ Սակայն նման մոտեցումը, ըստ նրա, նոր չէ և նախկինում ևս կիրառվել է նմանատիպ գործերի ժամանակ։ Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին միջանկյալ դատական ակտով պարտավորեցրել էր Ադրբեջանին ներկայացնել Կարեն Ավանեսյանի պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։ Սակայն այդ պահանջը մինչ այժմ չի կատարվել։Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կարող է խուսափել ճշմարտությունը ներկայացնելուց, Ղազարյանը հայտնեց՝ կարող է մանևրել։ Փաստաբանը հիշեցրեց, որ նման իրավիճակ եղել է նաև Կարեն Ղազարյանի գործով, որը 2017 թվականին առևանգվել էր և պահվում էր Ադրբեջանում։ Նրա խոսքով` այդ ժամանակ նույնպես Ադրբեջանը երկար ժամանակ չէր տրամադրում որևէ տեղեկատվություն նրա առողջական վիճակի մասին և հերքում էր, որ խնդիրներ կան։«Այժմ մենք պատրաստվում են մարտին Եվրոպական դատարան ուղարկել նոր փաստաթղթերի փաթեթ։ Այն ներառելու է ինչպես վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկություններ, այնպես էլ փաստը, որ 2025 թ. հոկտեմբերի 20-ի միջանկյալ որոշումը դեռևս չի կատարվել»,– հավելեց Ղազարյանը։Միևնույն ժամանակ Արա Ղազարյանը նկատեց, որ Եվրոպական դատարանը չունի պետություններին ֆիզիկապես պարտադրելու մեխանիզմներ։ Սակայն, ըստ նրա, դատարանը կարող է պահանջել ապացույցներ և այդ պահանջը չկատարելու դեպքում արձանագրել կոնվենցիայի խախտում։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը հետագայում կարող է անդրադառնալ նաև դատարանի վերջնական որոշման վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915736_0:0:789:592_1920x0_80_0_0_31e4c821d80971e37e9e76f5550e9d02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), կարեն ավանեսյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դատարան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), կարեն ավանեսյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դատարան
Ադրբեջանը պարտավոր է ներկայացնել Ավանեսյանի առողջական տվյալները. Ղազարյան
Արա Ղազարյանի խոսքով` Կարեն Ավանեսյանի գործով պատրաստվում են մարտին Եվրոպական դատարան ուղարկել նոր փաստաթղթերի փաթեթ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Ադրբեջանում դատապարտված Կարեն Ավանեսյանի գործով տրամադրել է գրություն, ոչ թե փաստաթուղթ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, Ավանեսյանի շահերի պաշտպան Արա Ղազարյանը։ Ստացված տվյալները ամբողջական չեն, քանի որ հիմնական բժշկական փաստաթղթերը շարունակում են մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ` Ստեփանակերտում
Նշենք, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, 2025-ի դեկտեմբերին Ադրբեջանում
16 տարվա ազատազրկման է դատապարտվել` ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքով։ Նա առողջական խնդիրներ ունի, որի մասին Ադրբեջանը լռում է, իսկ ՀՀ ԱՆ–ն, բժշկական գաղտնիքից ելնելով, որևէ տեղեկություն չէր տրամադրում։
«Այդ գրությունը կարող է ծառայել որպես նախնական ապացույց՝ ցույց տալու համար, որ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները հիմնավորված են։ Մենք միջնորդել ենք Եվրոպական դատարանին, որպեսզի ամբողջական ապացույցները պահանջի Ադրբեջանից՝ Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածով պետությունը պարտավոր է ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող ապացույցները։ Եթե պետությունը հրաժարվում է դրանք տրամադրել, դա արդեն առանձին խախտում է համարվում»,– ընդգծեց իրավաբանը։
Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը մինչ այժմ պաշտոնապես հերքում է, որ Ավանեսյանը առողջական որևէ խնդիր ունի։ Սակայն նման մոտեցումը, ըստ նրա, նոր չէ և նախկինում ևս կիրառվել է նմանատիպ գործերի ժամանակ։ Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին միջանկյալ դատական ակտով պարտավորեցրել էր Ադրբեջանին ներկայացնել Կարեն Ավանեսյանի պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։ Սակայն այդ պահանջը մինչ այժմ չի կատարվել։
«Զարմանալի չէ, որովհետև արդեն հայտնի է Ադրբեջանի վարքագիծը՝ դատական ակտերը չկատարելու առումով։ Այս փուլում փաստաբաններով փորձում ենք Եվրոպական դատարանի միջոցով ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի դատարանի որոշումը։ Մասնավորապես՝ պահանջում ենք հնարավորություն տալ կապ հաստատել Ավանեսյանի հետ և ապահովել, որպեսզի նա կարողանա խոսել իր հարազատների հետ։ Ադրբեջանը պետք է ներկայացնի ամբողջական տեղեկատվություն նրա առողջական վիճակի մասին, իսկ նախկինում փաստաբանները չունեին նույնիսկ անուղղակի ապացույցներ առողջական խնդիրների վերաբերյալ, մինչդեռ այժմ արդեն որոշակի հիմքեր կան այդ հարցը բարձրաձայնելու համար»,– նշեց Ղազարյանը։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կարող է խուսափել ճշմարտությունը ներկայացնելուց, Ղազարյանը հայտնեց՝ կարող է մանևրել։ Փաստաբանը հիշեցրեց, որ նման իրավիճակ եղել է նաև Կարեն Ղազարյանի գործով, որը 2017 թվականին առևանգվել էր և պահվում էր Ադրբեջանում։ Նրա խոսքով` այդ ժամանակ նույնպես Ադրբեջանը երկար ժամանակ չէր տրամադրում որևէ տեղեկատվություն նրա առողջական վիճակի մասին և հերքում էր, որ խնդիրներ կան։
«Այժմ մենք պատրաստվում են մարտին Եվրոպական դատարան ուղարկել նոր փաստաթղթերի փաթեթ։ Այն ներառելու է ինչպես վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկություններ, այնպես էլ փաստը, որ 2025 թ. հոկտեմբերի 20-ի միջանկյալ որոշումը դեռևս չի կատարվել»,– հավելեց Ղազարյանը։
Միևնույն ժամանակ Արա Ղազարյանը նկատեց, որ Եվրոպական դատարանը չունի պետություններին ֆիզիկապես պարտադրելու մեխանիզմներ։ Սակայն, ըստ նրա, դատարանը կարող է պահանջել ապացույցներ և այդ պահանջը չկատարելու դեպքում արձանագրել կոնվենցիայի խախտում։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը հետագայում կարող է անդրադառնալ նաև դատարանի վերջնական որոշման վրա։