https://arm.sputniknews.ru/20251225/datavarutjun-baqvum-karen-avanesjany-18-tarva-azatazrkman-datapartvec-97241824.html
Ադրբեջանական «դատավարություն». Կարեն Ավանեսյանը 16 տարվա ազատազրկման դատապարտվեց
Ադրբեջանական «դատավարություն». Կարեն Ավանեսյանը 16 տարվա ազատազրկման դատապարտվեց
Sputnik Արմենիա
Դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T16:48+0400
2025-12-25T16:48+0400
2025-12-25T16:54+0400
արցախ
ադրբեջան
կարեն ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915736_0:29:889:529_1920x0_80_0_0_0ab0c6f3a8aa9b55bb75b69674718869.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նույն աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ «դատավարությունն» ընթանում է Գյանջայի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում՝ Իլքին Իբիշովի նախագահությամբ: Դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել։Ավանեսյանին մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։Ավանեսյանի հետ կապված միջադեպը մեկնաբանել էին ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է պատերազմել հայերի դեմ և նրանց ներկայացնել որպես թշնամիներ։«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել էր, որ միջադեպը հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին, մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում: Եթե 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախում մնացել էր մոտ 50 հայ, ապա այսօր նրանց թիվը չի գերազանցում 10-ը։Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915736_0:0:789:592_1920x0_80_0_0_31e4c821d80971e37e9e76f5550e9d02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կարեն ավանեսյան
արցախ, ադրբեջան, կարեն ավանեսյան
Ադրբեջանական «դատավարություն». Կարեն Ավանեսյանը 16 տարվա ազատազրկման դատապարտվեց
16:48 25.12.2025 (Թարմացված է: 16:54 25.12.2025) Դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նույն աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ «դատավարությունն» ընթանում է Գյանջայի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում՝ Իլքին Իբիշովի նախագահությամբ: Դատախազը Կարեն Ավանեսյանի համար
18 տարվա ազատազրկում էր պահանջել։
Ավանեսյանին մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։
2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։
Ավանեսյանի հետ կապված միջադեպը մեկնաբանել էին ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար
Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է պատերազմել հայերի դեմ և նրանց ներկայացնել որպես թշնամիներ։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել էր, որ միջադեպը հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին, մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում: Եթե 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախում մնացել էր մոտ 50 հայ, ապա այսօր նրանց թիվը չի գերազանցում 10-ը։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։