00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
26 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցուն արգելված չէ պաշտպանել ազգի և երկրի հոգևոր անվտանգությունը. Եզրաս արքեպիսկոպոս

© SputnikԵզրաս արքեպիսկոպոս
Եզրաս արքեպիսկոպոս - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2026
Բաժանորդագրվել
Սրբազանի կարծիքով՝ բարձրաստիճան հոգևորականների դեմ արհեստական մեղադրանքներ են առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին չի միջամտում քաղաքականությանը, սակայն սահմանադրությունը նրան չի արգելում արտահայտվել ի պաշտպանություն երկրի հոգևոր անվտանգության։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
«Եկեղեցին՝ որպես վերկուսակցական ինստիտուտ, ելնելով իր առաքելությունից, երբեք չի միջամտել պետության գործերին։ Այս դրույթն ամրագրված է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում. եկեղեցին անջատ է պետությունից և քաղաքականությամբ չի զբաղվում։ Իշխանությունն իր հերթին իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Միևնույն ժամանակ, դարձյալ ըստ Սահմանադրության, եկեղեցուն արգելված չէ արդարության ձայն բարձրացնել հօգուտ ազգի և երկրի հոգևոր անվտանգության»,-ասել է սրբազանը։
Այսպես է արքեպիսկոպոսը պատասխանել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական գործընթացներին ՀԱԵ հնարավոր մասնակցության մասին հարցին։ Նրա կարծիքով՝ եկեղեցու արտակուսակցական և վերքաղաքական կարգավիճակը պատմականորեն նպաստել է հայոց պետականության պահպանմանը։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իշխանությունները, սահմանադրական սկզբունքներին հակառակ, փորձում են սահմանափակել եկեղեցու ազդեցությունը և վերահսկել այն։
Մեկնաբանելով հոգևորականության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը՝ Ներսիսյանը դրանք անվանել է «արհեստական»։
«Ամեն ինչ արվեց, որպեսզի վեց եպիսկոպոսներին արգելվի մասնակցել Ավստրիայում կայացած բարձրաստիճան եկեղեցականների հավաքին։ Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի նրանց հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, դրան մասնակցեց 25 սրբազան։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ աբսուրդային մեղադրանք է առաջադրվել՝ նախկին եպիսկոպոս Սարոյանին պաշտոնում վերականգնելու և հոգևոր աստիճանը վերադարձնելու մասին դատական որոշումը չկատարելու համար»,-հայտարարել է արքեպիսկոպոսը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0