https://arm.sputniknews.ru/20260302/quvejti-hop-hamakargery-skhalmamb-3-amerikjan-f15e--en-khvocel-99355147.html
Քուվեյթի ՀՕՊ համակարգերը սխալմամբ 3 ամերիկյան F–15E են խոցել
Քուվեյթի ՀՕՊ համակարգերը սխալմամբ 3 ամերիկյան F–15E են խոցել
Sputnik Արմենիա
Տեղեկությունը հաստատում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը: 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T15:47+0400
2026-03-02T15:47+0400
2026-03-02T15:47+0400
քուվեյթ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ավիահարված
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94174655_0:198:2100:1379_1920x0_80_0_0_997fc171d989ee96d352be7e5b494c15.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մարտի 1-ին Քուվեյթի երկնքում ամերիկյան երեք F-15E կործանիչ է խոցվել յուրայինների կրակից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարեց, որ հարվածները նպատակ ունեն կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու իր մտադրության մասին, ինչպես նաև կոչ արեց երկրի քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մարտի 1–ի գիշերը իրանական հեռուստատեսությունը հայտարարեց գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Սպանվել են նաև երկրի Իրանի պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ դարձան նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռնուհին և հարսը։ Իրանի հարավում գտնվող աղջիկների համար նախատեսված դպրոցին հասցված հարվածի հետևանքով 170 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը աշակերտներ են։ Ի պատասխան` Թեհրանը գրոհում է Իսրայելի տարածքը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունը որևէ կապ չունի միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
քուվեյթ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94174655_0:0:2100:1575_1920x0_80_0_0_c6aa8a6b6f6898476e61348536f0db33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քուվեյթ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիահարված, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել
քուվեյթ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիահարված, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել
Քուվեյթի ՀՕՊ համակարգերը սխալմամբ 3 ամերիկյան F–15E են խոցել
Տեղեկությունը հաստատում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մարտի 1-ին Քուվեյթի երկնքում ամերիկյան երեք F-15E կործանիչ է խոցվել յուրայինների կրակից: Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այսօր հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«Մարտի 1–ին ամերիկյան երեք F-15E Strike Eagle, որոնք թռիչք էին իրականացնում ի աջակցություն «Էպիկ կատաղություն» գործողության, ընկել են Քուվեյթի վրա՝ «յուրայինների կրակի» հետ կապված ակնհայտ միջադեպի հետևանքով», -ասված է X սոցիալական ցանցում հրամանատարության հրապարակած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը
լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարեց, որ հարվածները նպատակ ունեն կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու իր մտադրության մասին, ինչպես նաև կոչ արեց երկրի քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մարտի 1–ի գիշերը իրանական հեռուստատեսությունը հայտարարեց
գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Սպանվել են նաև երկրի
Իրանի պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ դարձան նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռնուհին և հարսը։ Իրանի հարավում գտնվող աղջիկների համար նախատեսված
դպրոցին հասցված հարվածի հետևանքով 170 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը աշակերտներ են։ Ի պատասխան` Թեհրանը գրոհում է Իսրայելի տարածքը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունը որևէ կապ չունի միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։