00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումներից հետո առնվազն 555 մարդ է զոհվել

© REUTERS / Abbas Zakeri/Mehr News/WANAԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից հետո դպրոցի փլատակներն Իրանում
ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից հետո դպրոցի փլատակներն Իրանում - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2026
Բաժանորդագրվել
Մինչ այս պահը 131 քաղաքային շրջան է հարձակման ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում առնվազն 555 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը իր Telegram– ալիքում։
Մահացածների մեկ երրորդը իրանցի դպրոցականներ և ուսուցիչներ են, որոնք դպրոցին հասցված հարվածի զոհ են դարձել։
«Մինչ այս պահը 131 քաղաքային շրջան է հարձակման ենթարկվել։ Ավելի քան 100 հազար փրկարարներ են բերվել մարտական ​​պատրաստության, գործարկվել է 4030 թեժ գիծը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին շուրջ 4 մլն կամավոր գտնվում է պատրաստության վիճակում`մարդասիրական, սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
Միևնույն ժամանակ IRNA-ն հաղորդում է, որ կրթության նախարարության տվյալներով՝ Իրանի բոլոր մակարդակների դպրոցներում դասերը մինչև տարեվերջ անցել են հեռավար ռեժիմի։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարեց, որ հարվածները նպատակ ունեն կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու իր մտադրության մասին, ինչպես նաև կոչ արեց երկրի քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մարտի 1–ի գիշերը իրանական հեռուստատեսությունը հայտարարեց գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Սպանվել են նաև երկրի Իրանի պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ դարձան նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռնուհին և հարսը։ Իրանի հարավում գտնվող աղջիկների համար նախատեսված դպրոցին հասցված հարվածի հետևանքով 170 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը աշակերտներ են։ Ի պատասխան` Թեհրանը գրոհում է Իսրայելի տարածքը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունը որևէ կապ չունի միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Լրահոս
0