https://arm.sputniknews.ru/20260302/anhamadzajn-enq-datarani-vorvoshman-het-aragatsvotni-temy-hajtararutjun-e-taratsel-99348947.html
Անհամաձայն ենք դատարանի որոշման հետ․ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել
Անհամաձայն ենք դատարանի որոշման հետ․ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Թեմից հայտնել են, որ չեն ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T14:39+0400
2026-03-02T14:39+0400
2026-03-02T14:44+0400
արագածոտնի թեմի առաջնորդարան
կարգալույծ
հայ առաքելական եկեղեցի
տեր թադե քահանա թախմազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94642429_0:84:1620:996_1920x0_80_0_0_97d6786cf3160f41334d662f0bdb6f74.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արագածոտնի թեմի 25 հոգևորական իրենց անհամաձայնությունն են հայտնել կարգալույծ արված նախկին տեր Արամ Ասատրյան և տեր Թադե Թախմազյան քահանաներին որպես հոգևոր հովիվ ճանաչելու դատարանի որոշման վերաբերյալ։ Այս մասին թեմը հայտարարություն է տարածել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կարգալույծ արվեց քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), իսկ դեկտեմբերի 3-ին էլ հայտնի դարձավ, որ կարգալույծ է հռչակվել նաև Թալինի քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե)։ Դատարանը որոշում էր կայացրել, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը պետք է պաշտոնավարեն, մինչև վերջնական դատական ակտը։Նրանք ընդգծել են, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, քահանայական կոչման և ծառայության հետ։Հիշեցրել են, որ քահանայի կողմից իր ուխտը խախտելու և եկեղեցու կողմից կարգալույծ հռչակվելու դեպքում նա դասվում է աշխարհականների շարքին, և այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ, քանի որ այդ անձինք ամբողջապես զրկվում են քահանայական իշխանություն իրականացնելու իրավունքից։«Քահանայական ծառայությունը հիմնված է խղճի ազատության, հավատքի, եկեղեցական կարգի հանդեպ հնազանդության և հավատարմության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը և ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին, խղճին, դավանանքին և եկեղեցաբանական սկզբունքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն»,- ասվում է հայտարարությունում։Արագածոտնի թեմից հայտնում են, որ խղճի և դավանանքի ազատությունը երկրում երաշխավորված է սահմանադրական և իրավական նորմերով, իսկ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։«Նկատի առնելով վերոնշյալ հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի՝ անհնարինության հիմքով։ Հակառակ իրենց հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ չեն ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք»։Հիշեցնենք, որ մարտի 2-ին Մասյացոտնի թեմն էլ էր հայտարարություն տարածել, որտեղ հայտնել են, որ իրենք էլ համաձայն չեն դատարանի որոշման հետ, որով պետք է որպես իրենց հոգևոր առաջնորդ ճանաչեն կարգալույծ արված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94642429_180:0:1620:1080_1920x0_80_0_0_ee96c67bb474093b5b64cce1b337af87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արագածոտնի թեմի առաջնորդարան, կարգալույծ, հայ առաքելական եկեղեցի, տեր թադե քահանա թախմազյան
արագածոտնի թեմի առաջնորդարան, կարգալույծ, հայ առաքելական եկեղեցի, տեր թադե քահանա թախմազյան
Անհամաձայն ենք դատարանի որոշման հետ․ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել
14:39 02.03.2026 (Թարմացված է: 14:44 02.03.2026) Թեմից հայտնել են, որ չեն ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արագածոտնի թեմի 25 հոգևորական իրենց անհամաձայնությունն են հայտնել կարգալույծ արված նախկին տեր Արամ Ասատրյան և տեր Թադե Թախմազյան քահանաներին որպես հոգևոր հովիվ ճանաչելու դատարանի որոշման վերաբերյալ։ Այս մասին թեմը հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին
կարգալույծ արվեց քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), իսկ դեկտեմբերի 3-ին էլ հայտնի դարձավ, որ կարգալույծ է հռչակվել նաև Թալինի քահանա
Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե)։
Դատարանը որոշում էր կայացրել, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը պետք է պաշտոնավարեն, մինչև վերջնական դատական ակտը։
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունն ենք հայտնում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումների վերաբերյալ։ Դրանցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին Տ․Արամ քհն․Ասատրյան և Տ․քհն․ Թադե Թախմազյան քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան (Ասատրյան) և Արամայիս (Թախմազյան) իրենց նախկին անուններով»,- ասված է հաղորդագրությունում։
Նրանք ընդգծել են, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, քահանայական կոչման և ծառայության հետ։
Հիշեցրել են, որ քահանայի կողմից իր ուխտը խախտելու և եկեղեցու կողմից կարգալույծ հռչակվելու դեպքում նա դասվում է աշխարհականների շարքին, և այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ, քանի որ այդ անձինք ամբողջապես զրկվում են քահանայական իշխանություն իրականացնելու իրավունքից։
«Քահանայական ծառայությունը հիմնված է խղճի ազատության, հավատքի, եկեղեցական կարգի հանդեպ հնազանդության և հավատարմության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը և ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին, խղճին, դավանանքին և եկեղեցաբանական սկզբունքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն»,- ասվում է հայտարարությունում։
Արագածոտնի թեմից հայտնում են, որ խղճի և դավանանքի ազատությունը երկրում երաշխավորված է սահմանադրական և իրավական նորմերով, իսկ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։
«Նկատի առնելով վերոնշյալ հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի՝ անհնարինության հիմքով։ Հակառակ իրենց հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ չեն ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք»։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Մասյացոտնի թեմն էլ էր
հայտարարություն տարածել, որտեղ հայտնել են, որ իրենք էլ համաձայն չեն դատարանի որոշման հետ, որով պետք է որպես իրենց հոգևոր առաջնորդ ճանաչեն կարգալույծ արված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան)։