https://arm.sputniknews.ru/20260302/9-amis-en-tramadrel-metrvoji-surmalu-kajarani-khvorhrdatvakan-ashkhatanqneri-ev-esqizi-hamar-99338567.html
9 ամիս են տրամադրել մետրոյի «Սուրմալու» կայարանի խորհրդատվական աշխատանքների և էսքիզի համար
9 ամիս են տրամադրել մետրոյի «Սուրմալու» կայարանի խորհրդատվական աշխատանքների և էսքիզի համար
Sputnik Արմենիա
Ընդհանուր խորհրդատվական աշխատանքների իրականացման համար 120 օր է նախատեսված, իսկ հայեցակարգի և էսքիսզի համար` 150 օր։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T10:51+0400
2026-03-02T10:51+0400
2026-03-02T10:53+0400
մետրո
«սուրմալու» առևտրի կենտրոն
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78539109_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b86ece98f16db86c0a6901322d32983.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մետրոյի «Սուրմալու» կայարանի էսքիզի մրցույթը հայտարարվել է և այն շուտով հայտնի կլինի։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։Քաղաքաշինական հայեցակարգի և էսքիսզի մրցույթը նույնպես հայտարարված է, վերջնաժամկետը՝ մարտի 16-ն է։ Ակնկալում ենք, որ ապրիլից պայմանագիրը կկնքվի, աշխատանքները կմեկնարկեն։ Այս աշխատանքների համար էլ 150 օր է նախատեսված։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78539109_39:0:1448:1057_1920x0_80_0_0_0e22e7e93fd0fba93bc17376e5598df2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, «սուրմալու» առևտրի կենտրոն, երևան, երևանի քաղաքապետարան
մետրո, «սուրմալու» առևտրի կենտրոն, երևան, երևանի քաղաքապետարան
9 ամիս են տրամադրել մետրոյի «Սուրմալու» կայարանի խորհրդատվական աշխատանքների և էսքիզի համար
10:51 02.03.2026 (Թարմացված է: 10:53 02.03.2026) Ընդհանուր խորհրդատվական աշխատանքների իրականացման համար 120 օր է նախատեսված, իսկ հայեցակարգի և էսքիսզի համար` 150 օր։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մետրոյի «Սուրմալու» կայարանի էսքիզի մրցույթը հայտարարվել է և այն շուտով հայտնի կլինի։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
«Մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման համար խորհրդատվական ծառայությունների մրցույթը կայացել է։ «Ակնկալվում է, որ այս շաբաթ պայմանագիր կկնքվի հաղթող ընկերության՝ «Կոնսորցիումի» հետ։ Դրանից հետո արդեն ֆինանսական միջոցների ապահովմամբ և համաձայնագրի կնքմամբ աշխատանքները կարող են մեկնարկել։ Մենք ներքին վարչարարական գործընթացներն ենք հիմա ապահովում։ Ընդհանուր խորհրդատվական աշխատանքների իրականացման համար 120 օր է նախատեսված»,–ասաց նա։
Քաղաքաշինական հայեցակարգի և էսքիսզի մրցույթը նույնպես հայտարարված է, վերջնաժամկետը՝ մարտի 16-ն է։ Ակնկալում ենք, որ ապրիլից պայմանագիրը կկնքվի, աշխատանքները կմեկնարկեն։ Այս աշխատանքների համար էլ 150 օր է նախատեսված։
Հիշեցնենք`
Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։