00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր ոլորտներում են վատթարացել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները. ռուս փորձագետի կարծիքը

© Sputnik / Andranik GhazaryanՎալենտինա Կոմլյովան
Վալենտինա Կոմլյովան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2026
Վալենտինա Կոմլյովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի սոցիոլոգը նշում է, որ հայ-ռուսական համագործակցության հնարավորություններ դեռևս կան կրթության, երիտասարդական հաղորդակցության և ՀԿ-ների ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի— Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Ռուսաստանին վնասելու մտադրության բացակայության մասին, պետք է դիտարկել որպես ռուսամետ ընտրազանգվածին ուղղված նախընտրական մեսիջ: Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Վալենտինա Կոմլյովան։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երբեք չի ներքաշվելու հակառուսական որևէ նախագծի մեջ, իր օրակարգում չկա և չի լինելու Ռուսաստանին վնասելու ձգտում:
«Հայաստանը մտել է ընտրական փուլ, և ընտրազանգվածի մեծ մասը ռուսամետ է։ Իսկ ուղղակիորեն հանդես գալ Ռուսաստանի դեմ՝ նշանակում է կորցնել այդ ընտրազանգվածը», - ընդգծել է Կոմլյովան։
Կոմլյովայի խոսքով` միևնույն ժամանակ, Հայաստանը Եվրոպայում չունի ընտրատեղամասեր, ինչպես Մոլդովան և ԵՄ-ում քվեարկության միջոցով ընտրազանգված «հավաքագրել» իշխանությունները չեն կարող։

Հայաստանին բնորոշ է զգուշավոր հեռավորություն պահպանելը

Մեր զրուցակցի կարծիքով` այնուամենայնիվ, Ռուսաստանին չվնասելու մասին հայտարարությունների հետ մեկտեղ, Հայաստանը «զգույշ հեռանում է» ՌԴ-ից։ Ըստ հարցումների` այդ թվում՝ արևմտյան, բնակչության զգալի մասը դեռևս ունի ռուսական կողմնորոշում, սակայն, Կոմլյովայի կարծիքով, Ռուսաստանի հանդեպ Հայաստանի բարեկամական դիրքորոշումը «թուլացել է» միանգամից մի քանի ցուցիչներով։
«Ո՞ր ոլորտներում են «նահանջել» Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Առաջինը՝ քաղաքական խոսույթում: Այսինքն՝ 2025 թվականի ընթացքում մենք մեդիայում տեսանք հակառուսական հռետորաբանության աճ։ Երկրորդ «նահանջը» ռուսական լրատվամիջոցների համար բարեկամական և աշխատանքային պայմաններում է։ Երրորդը իշխանության մարմինների, այսպես ասած, նոր կրոնական քաղաքականությունն է։ Սրանք այն առանցքային ցուցիչներն են, որոնցով Հայաստանում հետընթաց է գրանցվել։ Ի դեպ, ռազմաքաղաքական առումով Հայաստանը մի լավ շրջվել է դեպի ՆԱՏՕ։ Դա էլ ենք բոլորս տեսնում, գիտենք», -նշել է Հաղորդակցությունների զարգացման ռուսական ազգային հետազոտական ինստիտուտի փոխտնօրենը։
Նա նաև հավելել է, որ հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներում 2024-2025 թվականներին մեդիայի, հասարակական կազմակերպությունների և հոգևոր կենտրոնների նկատմամբ նկատվել է պետական վերահսկողության ուժեղացման միտում։
Ռուսաստանի հետ հարաբերություններում հետընթացի հետ մեկտեղ Երևանն ավելացնում է տնտեսական երկխոսությունն այլ երկրների հետ՝ համաձայն իշխանությունների հայտարարած արտաքին քաղաքականության բազմավեկտորության։
Մինչդեռ, Կոմլյովայի խոսքով, Հայաստանը շարունակում է տնտեսական երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Բացի այդ, պահպանվում է հայ-ռուսական փոխգործակցությունը կրթության, երիտասարդական հաղորդակցության և ՀԿ-ների մակարդակով:
«Այսինքն` սկզբունքորեն, Ռուսաստանի ոչ առևտրային կազմակերպությունները շարունակում են իրականացնել իրենց նախագծերը, այդ թվում՝ հայկական ՀԿ-ների հետ համատեղ։ Ընդ որում, Հայաստանում նման նախագծերի իրականացումը նույնիսկ ավելի հեշտ է, քան ավելի բարեկամական որոշ երկրներում», - ասել է Կոմլյովան։

Ստանդարտների ընդունումը «երկար պատմություն է», այնպես որ Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը կշարունակվի

Եվրոպական տարածք մտնելը Հայաստանից պահանջում է որոշակի չափանիշներ ընդունել։ Եվ չնայած որ Երևանը դեռ շատ հեռու է եվրոպական չափանիշներին հասնելուց, նա արդեն հեռանում է Ռուսաստանի հետ ինտեգրումից։
«Այդ ստանդարտների ընդունումն ընդհանրապես երկար պատմություն է։ Հայկական արտադրանքն, իդեպ, չի համապատասխանում ԵՄ ստանդարտացմանը։ Եվ եթե այն համապատասխանի ԵՄ-ին, ապա կդադարի համապատասխանել ԵԱՏՄ-ի չափանիշներին, բա այն հետո ու՞ր եք տանելու»,- հռետորական հարց է տալիս Կոմլյովան։
Ռուսաստանցի սոցիոլոգի կարծիքով՝ եվրոպական տարածքին ինտեգրվելով՝ Հայաստանը լրացուցիչ սահմանափակումներ կստեղծի Ռուսաստանի համար։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի ներկայությունը օբյեկտիվորեն ավելի է դժվարանում, քանի որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ինտեգրվում է այլ ինտեգրացիոն միավորումների չափանիշներին։ Եվ որքան շատ Հայաստանն ինտեգրվի այդ միավորումներին, այնքան Ռուսաստանի համար ավելի կդժվարանան հաղորդակցության պայմաններն ու հնարավորությունները։
«Երբ Ռուսաստանը գալիս է Հայաստան, ասում են. «Տղերք, մենք բոլորս սիրում ենք ձեզ, բայց դուք չեք համապատասխանում մեր ընդունած եվրոպական չափանիշներին: Օրինակ՝ մենք բոլորս անցել ենք որոշակի կրթական մոդելների, մեր չափանիշները այսպիսին են, և մեր ուսումնական ծրագրերը այժմ լիովին անհամատեղելի են: Սկզբունքորեն, մենք դեմ չէինք լինի ձեզ հետ լինել, բայց մեր ժամանակացույցերը և այլն չեն համընկնում»: Վախենում եմ, որ նույնը ի վերջո կպատահի նաև տնտեսական ոլորտում: Որքան ես գիտեմ, Հայաստանն արդեն իսկ որոշ համաձայնագրեր է ստորագրել ածխածնային հետքի և գինեգործության վերաբերյալ», - նշում է նա:
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքում կարծում են` քանի որ Մոլդովայի դեպքում ամեն ինչ հաջող է ստացվել, կարելի է նույնը կիրառել նաև Հայաստանի դեպքում։ Սակայն ԵՄ-ն շռայլ խոստումներ է տալիս ու ոչինչ չի երաշխավորում՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ոլորտում։ Այնպես որ, նրա կանխատեսմամբ, Հայաստանը դեռ կհամագործակցի ԵԱՏՄ-ի հետ։

«Հիբրիդային սպառնալիքները» պարզապես տպավորիչ արտահայտություն է

Անդրադառնալով հիբրիդային պատերազմների թեմային, որոնք, ըստ արևմտամետ ուժերի, իբր վարում է Ռուսաստանը, Կոմլյովան նշել է, որ Հայաստան կատարած այցերի ժամանակ իրեն այդ մասին հաճախ են հարցնում:
«Ինձ արդեն հարցրել են՝ արդյոք Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Ես ասում եմ՝ լսեք, դուք նախ հասկացեք, թե ինչ է հիբրիդային պատերազմը։ Դա տարբեր տեսակի պատերազմների խառնուրդ է (այսինքն՝ «հիբրիդ» -խմբ.), այն է՝ բաց ռազմական գործողություններ՝ քողարկված տնտեսական ճնշումներով, կիբեռհարձակումներով, տեղեկատվական պատերազմով։ Մենք այստեղ, ինչ է, պատերա՞զմ ենք վարում։ Մենք կրակու՞մ ենք Հայաստանի վրա»,- հարցնում է նա:
Իսկ նրանց համար, ովքեր չեն խորանում «հիբրիդային պատերազմ» եզրույթի իմաստի մեջ և միայն ամպագոռգոռ բառեր են օգտագործում, Կոմլյովան առաջարկում է ևս մեկ գեղեցիկ տարբերակ՝ «կոգնիտիվ-մտավոր ինտերվենցիա»՝ ոչ մի բան պարզ չէ, բայց տեսեք, թե ինչպեսէ հնչում:
Լրահոս
0