https://arm.sputniknews.ru/20260224/hnaravvor-e-hajiranakan-hamategh-zvoravarzhutjunner-apagajum-evs-teghi-unenan-despan-99146804.html
Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. դեսպան
Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. դեսպան
Sputnik Արմենիա
Խալիլ Շիրղոլամին խոսել է հայ–իրանական սահմանի կարևորության մասին։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T13:46+0400
2026-02-24T13:46+0400
2026-02-24T13:54+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
զորավարժություններ
խալիլ շիրղոլամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97737453_3:0:2264:1272_1920x0_80_0_0_3e32e305719d4f63c3acd0c1f4e130b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը:Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրին 2025 թ. ապրիլին։Մեր մյուս հարցին` արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան վաղո՞ւց էր պլանավորված, թե՞ այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանեց` այցը նախապես պլանավորված էր։«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,– վստահեցրեց դեսպանը։Նրա խոսքով` հայ–իրանական սահմանը մշտապես եղել է խաղաղության սահման և երկու երկրների համար շատ մեծ կարևորություն ունի։«Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա և սահմանի անխզելիության, ինչպես նաև երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա»,– նշեց Շիրղոլամին։Նա ավելացրեց, որ երկու երկրները բոլոր ոլորտներում` թե՛ ակադեմիական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, ճիշտ հունով են ընթանում և օրեցօր ավելի են զարգացնում այս ոլորտներում, ապագայում նոր նվաճումների վկան կլինենք։Sputnik Արմենիայի հաջորդ հարցը վերաբերում էր այս տարվա հունվարին դեսպանի հնչեցրած կոշտ գնահատականներին, որոնք վերաբերում էին ՀՀ–ում Իրանի դեսպանատան մոտ անցկացված հակաիրանական ցույցերի վերաբերյալ և այդ լարվածության ֆոնին ՀՀ իշխանությունների հայտարարություններին` ՀՀ իշխանությունների հետագա գործողությունները փարատե՞լ են դեսպանի մտահոգությունները։Դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ պատկան մարմիններին, որ համապատասխան քայլերը ձեռնարկեցին այս իրավիճակում։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին 2025–ի դեկտեմբերի 28-ին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97737453_286:0:1982:1272_1920x0_80_0_0_db42771b4d80f3fdb279c6d279028e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ, խալիլ շիրղոլամի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ, խալիլ շիրղոլամի
Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. դեսպան
13:46 24.02.2026 (Թարմացված է: 13:54 24.02.2026) Խալիլ Շիրղոլամին խոսել է հայ–իրանական սահմանի կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` հայ–իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը:
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները
համատեղ զորավարժություն անցկացրին 2025 թ. ապրիլին։
«Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է` ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,– ընդգծեց դեսպանը։
Մեր մյուս հարցին` արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի
այցը Իրան վաղո՞ւց էր պլանավորված, թե՞ այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանեց` այցը նախապես պլանավորված էր։
«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,– վստահեցրեց դեսպանը։
Նրա խոսքով` հայ–իրանական սահմանը մշտապես եղել է խաղաղության սահման և երկու երկրների համար շատ մեծ կարևորություն ունի։
«Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա և սահմանի անխզելիության, ինչպես նաև երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա»,– նշեց Շիրղոլամին։
Նա ավելացրեց, որ երկու երկրները բոլոր ոլորտներում` թե՛ ակադեմիական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, ճիշտ հունով են ընթանում և օրեցօր ավելի են զարգացնում այս ոլորտներում, ապագայում նոր նվաճումների վկան կլինենք։
Sputnik Արմենիայի հաջորդ հարցը վերաբերում էր այս տարվա հունվարին դեսպանի հնչեցրած
կոշտ գնահատականներին, որոնք վերաբերում էին ՀՀ–ում Իրանի դեսպանատան մոտ անցկացված հակաիրանական ցույցերի վերաբերյալ և այդ լարվածության ֆոնին ՀՀ իշխանությունների հայտարարություններին`
ՀՀ իշխանությունների հետագա գործողությունները փարատե՞լ են դեսպանի մտահոգությունները։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ պատկան մարմիններին, որ համապատասխան քայլերը ձեռնարկեցին այս իրավիճակում։
«Այն իրադարձություները, որոնց ականատեսը եղանք Իրանում, դրանք ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, որոնք արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված խմբերը փորձեցին տանել այլ հունով և երկիրը ներքաշել ներքաղաքական պատերազմի մեջ։ Նմանօրինակ լոզունգներով` քաղաքական, իշխանափոխության, ցանկացած ակցիա քննադատելի են։ Այդ մարդիկ նույնպես մեր քաղաքացիներն են, նրանց էլ ենք մենք սիրում, և մենք վստահ ենք` մեր ընտանիքի ներսում ի հայտ եկած տարաձայնությունները պետք է լուծենք հենց ընտանիքի ներսում»,– ասաց Շիրղոլամին։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին 2025–ի դեկտեմբերի 28-ին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան
ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև
փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։