00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
11:48
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նպատակ ունեն հայ–իրանական երկար սպասված զորավարժությունները. փորձագետի կարծիքը

© Photo : official site of MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2025
Բաժանորդագրվել
Իրանի և Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ապրիլի 9-10-ը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Իրանը տևական ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Ասել, որ սա արտառոց իրադարձություն է, նշանակում է ոչինչ չասել։ Մինչև վերջերս նման զորավարժությունները գրեթե ֆանտաստիկայի ժանրից էին։ Դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Իրանի նկատմամբ արևմտյան ճնշումների ֆոնին Հայաստանի իշխանությունները միշտ խուսափել են համագործակցել Իրանի հետ այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմականն է։ Սակայն վերջին 4-5 տարիների իրադարձությունները, կարելի է ասել, փոքր ինչ փոխել են իրադրությունը։
Իրանը կարևոր դեր է խաղացել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու գործում, բացի այդ, Թեհրանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանային սահմանների փոփոխմանն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Կարելի՞ է արդյոք պնդել, որ Իրանը որոշել է իր խոսքն ամրապնդել գործով. բարդ հարց է։
Քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրուցում հայտնեց, որ այս զորավարժությունները որոշակի զսպող դեր կխաղան, հատկապես հիմա, երբ Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչն ընկալվում է որպես Բաքվի կողմից նոր ռազմական գործողություններ սանձազերծելու նախերգանք։
Զորավարժություններն ուշագրավ են նաև Իրանի` ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ լարված հարաբերությունների ֆոնին։ Հարությունովը չի բացառում, որ այսպիսով Իրանը ցանկանում է ցույց տալ իր ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում։
«Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանի քաղաքական մեսիջը` Հայաստանի հետ զորավարժությունների միջոցով, բավականին զուսպ է և սահմանափակ: Խոսքը հատուկ նշանակության ուժերի մակարդակով զորավարժությունների մասին է, ինչն արդեն բավականին սահմանափակ ծավալ է»,– ասում է փորձագետը։
Նա նաև ընդգծում է այն փաստը, որ զորավարժությունները կողմերն անցկացնում են յուրաքանչյուրն իր տարածքում ու հիշեցնում, որ մոտավորապես նույն սխեմայով Իրանն անցյալ տարի զորավարժություններ էր անցկացրել նաև Ադրբեջանի հետ։ Այնպես որ, Իրանի նպատակը կարող է լինել հարևանների հետ համագործակցության ընդհանուր ցուցադրումը։
Ինչո՞վ է Հայաստանն այդքան կարևոր Իրանի համար. քաղաքագետը բացատրել է ուժերի դասավորությունը
Դավիթ Հարությունովը միևնույն ժամանակ նշում է, որ ավելի մասշտաբային զորավարժությունները մեծ ռիսկեր կպարունակեին թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։
«Հայկական կողմի համար Իրանի ու ԱՄՆ–ի լարվածության ֆոնին շատ լայնածավալ զորավարժություններ անցկացնելը կլիներ բացասական բնույթի մեսիջ ԱՄՆ–ի ուղղությամբ, ու դա ռիսկային կլիներ Հայաստանի համար։ իսկ Իրանի համար այն ռիսկային կլիներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների առումով։ Այնպես որ, այդ քաղաքական մեսիջներն այս դեպքում շատ սահմանափակ են ու զգույշ»,– նշում է նա։
Փորձագետը կարծում է, որ Իրանի հետ զորավարժությունները Հայաստանի համար կարևոր են նաև հակաահաբեկչական սահմանային գործողություններ իրականացնելու իրանական հարուստ փորձին ծանոթանալու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն են անցկացնելու:
Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
Սյունիքի շուրջ իրավիճակը փոխկապակցված է մեր շահերի հետ. Սոբհանին՝ Իրանի դիրքորոշման մասին
Լրահոս
0