https://arm.sputniknews.ru/20260224/amnn-irani-shurj-kentrvonacrel-e-150-inqnatir-ev-navatvormi-mvot-mek-errvordy-zlm-99160755.html
ԱՄՆ–ն Իրանի շուրջ կենտրոնացրել է 150 ինքնաթիռ և նավատորմի մոտ մեկ երրորդը. ԶԼՄ
ԱՄՆ–ն Իրանի շուրջ կենտրոնացրել է 150 ինքնաթիռ և նավատորմի մոտ մեկ երրորդը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթի տվյալներով՝ «Gerald R. Ford» ավիակրի վրա գտնվում են տասնյակ մարտական ինքնաթիռներ: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T17:43+0400
2026-02-24T17:43+0400
2026-02-24T17:43+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ինքնաթիռ
նավատորմ
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_0:0:3421:1924_1920x0_80_0_0_bfd289e37afdb3c304557b7022f19c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իրանի մոտակայքում արդեն կենտրոնացած է ավելի քան 150 մարտական ինքնաթիռ և ԱՄՆ–ի բոլոր գործող նավերի շուրջ մեկ երրորդը: Այս մասին գրում է «Washington Post»-ը՝ վկայակոչելով թռիչքների հետևման տվյալները և արբանյակային լուսանկարները։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փետրվարի 20-ին պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն, իսկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նախօրեին ընդգծել է, որ իր երկիրը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարարԱշխարհի խոշորագույն «Gerald R. Ford» ավիակրի վրա, որը փետրվարի 23-ին հասել է հունական Կրետե կղզու ափեր, գտնվում են տասնյակ մարտական ինքնաթիռներ: Թերթը նշում է, որ սա երկրորդ ամերիկյան ավիակիրն է, որն ուղարկվել է Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործող նավերի մոտ մեկ երրորդը այժմ գտնվում է տարածաշրջանում:Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Իսլամական Հանրապետությունը հերքել է մեղադրանքները՝ միաժամանակ ձեռնարկելով պատասխան հարձակումներ: Կողմերը 12 օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա գրոհ իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա:ԱՄՆ–ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա, սակայն Թրամփը հապաղելու պատճառներ ունի. Սարգսյան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_bb209adf7e28249f532448f323600be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, նավատորմ, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, նավատորմ, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
ԱՄՆ–ն Իրանի շուրջ կենտրոնացրել է 150 ինքնաթիռ և նավատորմի մոտ մեկ երրորդը. ԶԼՄ
Թերթի տվյալներով՝ «Gerald R. Ford» ավիակրի վրա գտնվում են տասնյակ մարտական ինքնաթիռներ:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իրանի մոտակայքում արդեն կենտրոնացած է ավելի քան 150 մարտական ինքնաթիռ և ԱՄՆ–ի բոլոր գործող նավերի շուրջ մեկ երրորդը: Այս մասին գրում է «Washington Post»-ը՝ վկայակոչելով թռիչքների հետևման տվյալները և արբանյակային լուսանկարները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փետրվարի 20-ին պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն, իսկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նախօրեին ընդգծել է, որ իր երկիրը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:
Աշխարհի խոշորագույն «Gerald R. Ford» ավիակրի վրա, որը փետրվարի 23-ին հասել է հունական Կրետե կղզու ափեր, գտնվում են տասնյակ մարտական ինքնաթիռներ: Թերթը նշում է, որ սա երկրորդ ամերիկյան ավիակիրն է, որն ուղարկվել է Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործող նավերի մոտ մեկ երրորդը այժմ գտնվում է տարածաշրջանում:
Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Իսլամական Հանրապետությունը հերքել է մեղադրանքները՝ միաժամանակ ձեռնարկելով պատասխան հարձակումներ: Կողմերը 12 օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա գրոհ իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: