https://arm.sputniknews.ru/20260224/amnn-patrast-e-hardzakvel-irani-vra-sakajn-trampy-hapaghelu-pattsharner-uni-sargsjan-99142282.html
ԱՄՆ–ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա, սակայն Թրամփը հապաղելու պատճառներ ունի. Սարգսյան
ԱՄՆ–ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա, սակայն Թրամփը հապաղելու պատճառներ ունի. Սարգսյան
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T11:33+0400
2026-02-24T11:33+0400
2026-02-24T12:32+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997784_0:22:1600:922_1920x0_80_0_0_b3445e52dabcccd4829b096dd2cb7faa.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ամերիկյան զինված ուժերը բերված են 100– տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի,սակայն հապաղելու պատճառներ ունի։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱՄՆ հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։Սարգսյանն խոսքով`Թրամփի հապաղման մյուս գործոնը ներքաղաքական է։ Եթե ռազմական օպերացիան ամերիկյան բանակի կամ զինվորականների համար ունենա ծանր հետևանքներ, դա ուղիղ հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին։«Արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենտի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենտի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով, որոշ հանրապետականներ կրկին կարող են միանալ իմպիչմենտին»,-ավելացրել է Սարգսյանը։Ամերիկագետը հիշեցրել է, որ Թրամփի նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնել էին իմպիչմենտի գործընթաց ձևավորելով հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ։ Նա նկատել է, որ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:«Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է»,-եզրափակել է Սուրեն Սարգսյանը։Հիշեցնենք իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց, որ կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997784_0:0:1424:1067_1920x0_80_0_0_93455b7ad4d8e93d9317430549baf1d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
ԱՄՆ–ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա, սակայն Թրամփը հապաղելու պատճառներ ունի. Սարգսյան
11:33 24.02.2026 (Թարմացված է: 12:32 24.02.2026) ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ամերիկյան զինված ուժերը բերված են 100– տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի,սակայն հապաղելու պատճառներ ունի։ Իր ֆեյսբուքյան էջում նման
գրառում է կատարել ԱՄՆ հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։
«Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը»,-նշել է նա։
Սարգսյանն խոսքով`Թրամփի հապաղման մյուս գործոնը ներքաղաքական է։ Եթե ռազմական օպերացիան ամերիկյան բանակի կամ զինվորականների համար ունենա ծանր հետևանքներ, դա ուղիղ հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին։
«Արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենտի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենտի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով, որոշ հանրապետականներ կրկին կարող են միանալ իմպիչմենտին»,-ավելացրել է Սարգսյանը։
Ամերիկագետը հիշեցրել է, որ Թրամփի նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնել էին իմպիչմենտի գործընթաց ձևավորելով հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ։ Նա նկատել է, որ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:
«Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է»,-եզրափակել է Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո
Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց, որ կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում: