https://arm.sputniknews.ru/20260224/ete-paterazm-lini-irann-amn-in-anmvoranali-das-kta-pashtpanutjan-nakharar-99151105.html
Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար
Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T15:16+0400
2026-02-24T15:16+0400
2026-02-24T15:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89157495_0:89:1280:809_1920x0_80_0_0_c50abbfc488b60f3b63a1d8aacf2c429.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Թեհրանը պատերազմի չի ձգտում, սակայն ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը «թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա»: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ՀՀ իր գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:Իրանի միջուկային խնդրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Արաղչին բանակցություններն անվանել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնց հիման վրա նրանք կաշխատեն գործարքի ուղղությամբ։ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին Ժնևում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89157495_0:0:1280:961_1920x0_80_0_0_cdbc21615d16cddbed737123e4bc5aea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար
15:16 24.02.2026 (Թարմացված է: 15:17 24.02.2026) Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Թեհրանը պատերազմի չի ձգտում, սակայն ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը «թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա»: Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ՀՀ իր գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում, բայց եթե երկրին պատերազմ պարտադրվի, մենք կպաշտպանվենք բոլոր ուժերով և թշնամիներին այնպիսի դաս կտանք, որը նրանք երբեք չեն մոռանա», – ասել է Նասիրզադեն:
Իրանի միջուկային խնդրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Արաղչին բանակցություններն անվանել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնց հիման վրա նրանք կաշխատեն գործարքի ուղղությամբ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին Ժնևում: