00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական վարույթի շրջանակում վեհափառի նկատմամբ որևէ գործողություն չի արվել․ փաստաբան

© SputnikՓաստաբան Արա Զոհրաբյանը
Փաստաբան Արա Զոհրաբյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2026
Փաստաբան Արա Զոհրաբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զոհրաբյանը նշեց, որ այդ քրեական վարույթը նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը և այդ նպատակին էլ ծառայեց։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման գործի շրջանակներում որևէ գործողություն չի արվել։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
«Վեհափառ հայրապետը հենց այդ օրը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ուներ այդ իրավունքը, բնականաբար, որևէ գործողություն չի կատարվել, և մեր գնահատմամբ՝ այդ քրեական վարույթն էլ նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը և այդ նպատակին էլ ծառայեց»,- նշեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ 6 եպիսկոպոսների և 1 քահանայի նկատմամբ կիրառվեց խափանման միջոց բացակայելու արգելքը, սակայն վեհափառը չհրաժարվեց Եպիսկոպոսաց ժողով անցկացնելու մտադրությունից, շատ արագ անցան քրեական հետապնդում հարուցելու փուլին։ Զոհրաբյանը նշեց՝ ամեն ինչ արվեց շատ հապշտապ, շաբաթ օրը իրավապահները եկան Մայր աթոռ, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը հանձնեցին, փորձեցին որպես մեղադրյալ հարցաքննել։
«Դա խայտառակ որոշում ու գործողություն էր, որովհետև բացակայելու արգելքը կիրառվում է այն ժամանակ, երբ կան բավարար հիմքեր, որ անձը կարող է փախուստի դիմել։ Այսինքն՝ ոչ միջին ծանրության հանցագործություն են մեղադրում վեհափառ հայրապետին, և քննիչն իր որոշման մեջ գտնում է, որ վեհափառը կարող է փախուստի դիմել։ Սա, ցավոք, մեր երկրի ամոթալի էջերից մեկն է»,- ասաց Զոհրաբյանը։
Նախաձեռնված քրեական վարույթով՝ կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ (խոսքն այն դատական ակտի մասին է, որով դատարանը պարտավորեցրել է եկեղեցուն ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Զոհրաբյանը շեշտում է՝ խոսքն այն դատական ակտի մասին է, որով դատավորը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։
Լրահոս
0