https://arm.sputniknews.ru/20260222/mvodulajin-atvomakajanner-qanisn-en-ashkharhum-ashkhatum-ev-inch-en-arajarkum-hajastanin-99054270.html
Մոդուլային ատոմակայաններ. քանի՞սն են աշխարհում աշխատում, և ի՞նչ են առաջարկում Հայաստանին
Մոդուլային ատոմակայաններ. քանի՞սն են աշխարհում աշխատում, և ի՞նչ են առաջարկում Հայաստանին
Sputnik Արմենիա
Եվրոպայում և ԱՄՆ-ում այս տիպի գրեթե բոլոր կայանները նախագծային փուլում են, այսինքն՝ կաշխատեն միայն 2030-ականներին։ Մյուս կողմից, արդեն գործում է «Ռոսատոմի»... 22.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-22T19:00+0400
2026-02-22T19:00+0400
2026-02-22T19:00+0400
հարավային կորեա
ատոմակայան
մոդուլային ատոմակայան
հայաստան
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
ֆրանսիա
չեխիա
մեծ բրիտանիա
կանադա
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/66/15896630_0:0:1601:901_1920x0_80_0_0_d9bbe05c74c67dc7fc7b454e7cc9e599.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Հայաստան կատարած այցից և մոդուլային ԱԷԿ-ի հնարավոր կառուցման մասին հայտարարություններից հետո կրկին արդիական է այդ տեխնոլոգիայի մշակման և գործնական փորձարկման հարցը։Գործող և կառուցվող մոդուլային էներգաբլոկներՄԱԳԱՏԷ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում գործում են ընդամենը 4 փոքր և միջին հզորության մոդուլային ռեակտորներ (SMR), որոնք նախատեսում են մեկ կայանի կազմում մի քանի բլոկների կառուցման հնարավորություն: Ընդ որում, դրանցից երկուսը կրում են փորձարարական կամ ցուցադրական բնույթ։Առաջին կոմերցիոն նախագիծը «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանն է, որը մշակվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս կազմող՝ Աֆրիկանտովի անվան մեքենաշինության փորձարարա-կոնստրուկտորային բյուրոյի կողմից: Շահագործման 5 տարվա ընթացքում կայանն արտադրել է մոտ 900 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա և գրեթե 300 հազար գիգակալորիա ջերմություն։Գործող նախագծերում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մասին տեղեկատվությունը դեռևս չի բացահայտվում: Դրա հետ մեկտեղ «Ռոսատոմը» հայտարարում է մինչև 2039 թվականը փոքր հզորությամբ 62 ատոմակայան կառուցելու ծրագրերի մասին։Մոդուլային ատոմակայանը կա՛մ չի աշխատի, կա՛մ էլեկտրաէներգիան կթանկանա. ՂազինյանԿառուցման փուլում է գտնվում երեք նախագիծ՝ Արգենտինայում, Հնդկաստանում և Չինաստանում։ Եվս ավելի քան 10 նախագիծ քննարկման ընթացակարգեր են անցնում ազգային կարգավորողների մոտ։ Դրանց թվում են ռուսական «ВБЭР-300»-ը (Աֆրիկանտովի բյուրոյի հերթական մշակումը)` 325 մՎտ հզորությամբ, ինչպես նաև ամերիկյան «NuScale» ընկերության նախագիծը՝ 77 մՎտ հզորությամբ։ Քննարկվող նախաձեռնությունների թվում են նախագծեր Ֆրանսիայից, Հարավային Կորեայից և մի շարք այլ երկրներից:Հստակեցնենք նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի տվյալների համաձայն՝ ամերիկյան «Westinghouse» ընկերության 600 և 330 մՎտ հզորությամբ մոդուլային ռեակտորները գտնվում են բազային նախագծային փուլում։Մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծերՀակիրճ՝ նախագծման և մշակման այս կամ այն փուլում գտնվող այլ նախագծերի մասինԿանադա«Darlington», 300 մՎտ, նախապատրաստական աշխատանքները նախատեսված են մինչև 2031 թվականը, շինարարությունը՝ մինչև 2035 թվականը:«Bruce C Nuclear Project», «Energy Alberta»՝ երկու նախագծերն էլ 4800 մՎտ ընդհանուր հզորությամբ մոդուլային էներգաբլոկների շարք են, երկուսն էլ քննարկումների և տեղամասի ընտրության փուլում են:Չեխիա2025 թվականի հուլիսին պետական էներգետիկական օպերատոր «ČEZ»‑ը և «Rolls-Royce» կորպորացիայի մոդուլային էներգաբլոկների բաժինը ստորագրել են նախնական աշխատանքների մեկնարկի մասին համաձայնագիր (Early Works Agreement)՝ Թեմելին գյուղի մոտ ապագա կայանի համար տարածք նախապատրաստելու համար (այդտեղ գտնվում է նաև գործող ատոմակայանը, որը կառուցված է խորհրդային-ռուսական «ВВЭР-1000» նախագծով)։ՖրանսիաՄշակման փուլում են գտնվում «Calogena» ընկերության «Cal30» ռեակտորները՝ 30 մՎտ հզորությամբ, և «Jimmy» ռեակտորը՝ 20 մՎտ հզորությամբ։ Ռեակտորները նախատեսված են կենտրոնական ջեռուցման համար՝ էլեկտրաէներգիայի հարակից արտադրությամբ: Հայտերը քննարկվում են Ֆրանսիայի և Ֆինլանդիայի կարգավորող մարմինների կողմից:Հարավային Կորեա«SMART100» (110 մՎտ): 2024 թվականի սեպտեմբերին նախագիծը հաստատվել է ազգային կարգավորողի կողմից։«i-SMR» (4 մոդուլ 170-ական մՎտ): Նախագծի հաստատման մասին որոշումը սպասվում է 2026 թվականի սկզբին, իսկ կոմերցիոն շահագործման հանձնումը, Կորեայի կառավարության կանխատեսմամբ, նախատեսված է 2033 թվականին:Մեծ ԲրիտանիաԱզգային մոդուլային ռեակտորների ծրագրի համար 2025 թվականին կարգավորողն ընտրել է «Rolls Royce» ֆիրմայի նախագիծը։ Ներկայում նախագիծն անցնում է համաձայնեցման եզրափակիչ փուլը, որը նախատեսվում է ավարտել 2026 թվականի վերջին:ԱմփոփումՊետք է հաշվի առնել, որ մշակման փուլում գտնվող նախագծերին սովորաբար պահանջվում է մեկից մինչև մի քանի տարի՝ համաձայնեցման ազգային ընթացակարգերն անցնելու համար, այնուհետև լրացուցիչ ժամկետ` ՄԱԳԱՏԷ-ի մակարդակով քննարկման համար։ Միայն դրանից հետո է սկսվում նախապատրաստման և շինարարության փուլը, որն իր հերթին տևում է մի քանի տարի։ՏեղեկանքՀիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» («Ռոսատոմ» կորպորացիայի մասը) և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել Հայկական ատոմային կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին։ Կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Մինչև գործող կայանի աշխատանքի ավարտը ՀՀ իշխանությունները ցանկանում են կառուցել և շահագործման հանձնել նոր ատոմակայան։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ գործող ատոմակայանի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը:Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ զուգահեռ բանակցություններ է վարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի պոտենցիալ մատակարարների հետ: Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրեցին ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:Թուրք-ադրբեջանական տանդեմի «ամերիկյան երազանքը». ՀՀ–ին միջուկային բլեֆի մեջ են ներքաշումՓետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում: Վենսը նաև նշել էր նախագծի գումարը՝ 9 միլիարդ դոլար, որից 5 միլիարդ դոլարը նախատեսվում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման, իսկ 4 միլիարդ դոլարը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման համար (երկարաժամկետ հեռանկարում):
հարավային կորեա
ֆրանսիա
չեխիա
մեծ բրիտանիա
կանադա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/66/15896630_74:0:1455:1036_1920x0_80_0_0_67ef762d84dab4e6a41c457cfe1432be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ֆրանսիա, չեխիա, մեծ բրիտանիա, կանադա, ռուսաստան, ամն
հարավային կորեա, ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ֆրանսիա, չեխիա, մեծ բրիտանիա, կանադա, ռուսաստան, ամն
Մոդուլային ատոմակայաններ. քանի՞սն են աշխարհում աշխատում, և ի՞նչ են առաջարկում Հայաստանին
Եվրոպայում և ԱՄՆ-ում այս տիպի գրեթե բոլոր կայանները նախագծային փուլում են, այսինքն՝ կաշխատեն միայն 2030-ականներին։ Մյուս կողմից, արդեն գործում է «Ռոսատոմի» առաջին մոդուլային ԱԷԿ-ը, իսկ մինչև 2030-ականների վերջը ընկերությունը ցանկանում է կառուցել ավելի քան 60 նման կայան։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Հայաստան կատարած այցից և մոդուլային ԱԷԿ-ի հնարավոր կառուցման մասին հայտարարություններից հետո կրկին արդիական է այդ տեխնոլոգիայի մշակման և գործնական փորձարկման հարցը։
Գործող և կառուցվող մոդուլային էներգաբլոկներ
ՄԱԳԱՏԷ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում գործում են ընդամենը 4 փոքր և միջին հզորության մոդուլային ռեակտորներ (SMR), որոնք նախատեսում են մեկ կայանի կազմում մի քանի բլոկների կառուցման հնարավորություն: Ընդ որում, դրանցից երկուսը կրում են փորձարարական կամ ցուցադրական բնույթ։
Առաջին կոմերցիոն նախագիծը «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանն է, որը մշակվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս կազմող՝ Աֆրիկանտովի անվան մեքենաշինության փորձարարա-կոնստրուկտորային բյուրոյի կողմից: Շահագործման 5 տարվա ընթացքում կայանն արտադրել է մոտ 900 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա և գրեթե 300 հազար գիգակալորիա ջերմություն։
Գործող նախագծերում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մասին տեղեկատվությունը դեռևս չի բացահայտվում: Դրա հետ մեկտեղ «Ռոսատոմը» հայտարարում է մինչև 2039 թվականը փոքր հզորությամբ 62 ատոմակայան կառուցելու ծրագրերի մասին։
Կառուցման փուլում է գտնվում երեք նախագիծ՝ Արգենտինայում, Հնդկաստանում և Չինաստանում։ Եվս ավելի քան 10 նախագիծ քննարկման ընթացակարգեր են անցնում ազգային կարգավորողների մոտ։ Դրանց թվում են ռուսական «ВБЭР-300»-ը (Աֆրիկանտովի բյուրոյի հերթական մշակումը)` 325 մՎտ հզորությամբ, ինչպես նաև ամերիկյան «NuScale» ընկերության նախագիծը՝ 77 մՎտ հզորությամբ։ Քննարկվող նախաձեռնությունների թվում են նախագծեր Ֆրանսիայից, Հարավային Կորեայից և մի շարք այլ երկրներից:
Հստակեցնենք նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի տվյալների համաձայն՝ ամերիկյան «Westinghouse» ընկերության 600 և 330 մՎտ հզորությամբ մոդուլային ռեակտորները գտնվում են բազային նախագծային փուլում։
Մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր
Հակիրճ՝ նախագծման և մշակման այս կամ այն փուլում գտնվող այլ նախագծերի մասին
«Darlington», 300 մՎտ, նախապատրաստական աշխատանքները նախատեսված են մինչև 2031 թվականը, շինարարությունը՝ մինչև 2035 թվականը:
«Bruce C Nuclear Project», «Energy Alberta»՝ երկու նախագծերն էլ 4800 մՎտ ընդհանուր հզորությամբ մոդուլային էներգաբլոկների շարք են, երկուսն էլ քննարկումների և տեղամասի ընտրության փուլում են:
2025 թվականի հուլիսին պետական էներգետիկական օպերատոր «ČEZ»‑ը և «Rolls-Royce» կորպորացիայի մոդուլային էներգաբլոկների բաժինը ստորագրել են նախնական աշխատանքների մեկնարկի մասին համաձայնագիր (Early Works Agreement)՝ Թեմելին գյուղի մոտ ապագա կայանի համար տարածք նախապատրաստելու համար (այդտեղ գտնվում է նաև գործող ատոմակայանը, որը կառուցված է խորհրդային-ռուսական «ВВЭР-1000» նախագծով)։
Մշակման փուլում են գտնվում «Calogena» ընկերության «Cal30» ռեակտորները՝ 30 մՎտ հզորությամբ, և «Jimmy» ռեակտորը՝ 20 մՎտ հզորությամբ։ Ռեակտորները նախատեսված են կենտրոնական ջեռուցման համար՝ էլեկտրաէներգիայի հարակից արտադրությամբ: Հայտերը քննարկվում են Ֆրանսիայի և Ֆինլանդիայի կարգավորող մարմինների կողմից:
«SMART100» (110 մՎտ): 2024 թվականի սեպտեմբերին նախագիծը հաստատվել է ազգային կարգավորողի կողմից։
«i-SMR» (4 մոդուլ 170-ական մՎտ): Նախագծի հաստատման մասին որոշումը սպասվում է 2026 թվականի սկզբին, իսկ կոմերցիոն շահագործման հանձնումը, Կորեայի կառավարության կանխատեսմամբ, նախատեսված է 2033 թվականին:
Ազգային մոդուլային ռեակտորների ծրագրի համար 2025 թվականին կարգավորողն ընտրել է «Rolls Royce» ֆիրմայի նախագիծը։ Ներկայում նախագիծն անցնում է համաձայնեցման եզրափակիչ փուլը, որը նախատեսվում է ավարտել 2026 թվականի վերջին:
Պետք է հաշվի առնել, որ մշակման փուլում գտնվող նախագծերին սովորաբար պահանջվում է մեկից մինչև մի քանի տարի՝ համաձայնեցման ազգային ընթացակարգերն անցնելու համար, այնուհետև լրացուցիչ ժամկետ` ՄԱԳԱՏԷ-ի մակարդակով քննարկման համար։ Միայն դրանից հետո է սկսվում նախապատրաստման և շինարարության փուլը, որն իր հերթին տևում է մի քանի տարի։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» («Ռոսատոմ» կորպորացիայի մասը) և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել Հայկական ատոմային կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին։ Կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Մինչև գործող կայանի աշխատանքի ավարտը ՀՀ իշխանությունները ցանկանում են կառուցել և շահագործման հանձնել նոր ատոմակայան։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ գործող ատոմակայանի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը:
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ զուգահեռ բանակցություններ է վարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի պոտենցիալ մատակարարների հետ: Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրեցին ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում: Վենսը նաև նշել էր նախագծի գումարը՝ 9 միլիարդ դոլար, որից 5 միլիարդ դոլարը նախատեսվում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման, իսկ 4 միլիարդ դոլարը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման համար (երկարաժամկետ հեռանկարում):