00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոդուլային ատոմակայանը կա՛մ չի աշխատի, կա՛մ էլեկտրաէներգիան կթանկանա. Ղազինյան

© PhotoԴավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Բաժանորդագրվել
ՀԷՑ–ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ունեցած տվյալներով` 2026 թ. էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանար, սակայն մինչև ԱԺ ընտրություններ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի սակագինը մնա նույնը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Եթե Հայաստանում մոդուլային ատոմակայանները սկսեն գործել, կրկնակի կթանկանա արևային կայանների տեղադրման արժեքը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը` ներկայացնելով իրենց մասնագետների հաշվարկները։
«Ուղղակի տեղի է ունենում խաբեություն` կապված մոդուլային ատոմակայնների վերաբերյալ վերջին ամերիկյան խոստումների հետ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ԱՄՆ–ում 2023 թ. տրվել է առաջին լիցենզիան մոդուլային ատոմակայան նախագծելու և կառուցելու, սակայն շինարարությունը կանգնեցվել է, քանի որ պարզվել է` իրականությունը նախագծից ավելի թանկ է ստացվում»,– նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով` ոչ մեկը չի ասում, որ մոդուլային ատոմակայանը վատ բան է, ուղղակի չկա կառուցված որևէ օրինակ, որպեսզի ըստ այդմ հասկանալի լինի` դա լա՞վ բան է, թե՞ ոչ։
Ղազինյանի ունեցած տեղեկություններով` աշխարհում դեռ չկա որևէ մոդուլային ատոմակայան, որը միացված լինի ցանցին։
Վենսի հայտարարությունները կոպիտ միջամտություն են ՀՀ ներքաղաքական կյանքին. Սուրենյանց
«Կա ռուսական մի տարբերակ, որն աշխատում է ինքնավար։ Ուզում եմ ասել` սա նոր գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, ու նոր միայն մենք մտնենք այդ պարտքի տակ։ Եվ, ամենակարևորը, ոչ մեկը չի խոսում ինքնարժեքի մասին. մեր հաշվարկներով` եթե վճարվի այդ 9 մլրդ դոլարը, որից 5 մլրդ դոլարը` ատոմակայանի համար, 4 մլրդ դոլարը` սպասարկման համար, ինքնարժեքը լինելու է 60–80 դրամ։ Ստացվում է` այդ ատոմակայանը կա՛մ կկառուցվի ու չի աշխատի, քանի որ ինքնարժեքը թանկ է, կա՛մ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացվի (կամ պետբյուջեից սուբսիդավորվի` թաքուն կամ պաշտոնական ճանապարհներով)»,– նշեց Ղազինյանը։
Նրա ունեցած տվյալներով` 2026 թ. էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանար, սակայն մինչև ԱԺ ընտրությունները ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի սակագինը մնա նույնը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։
Լրահոս
0