https://arm.sputniknews.ru/20260221/spanutjun-gegharquniqum-mahacatsy-20amja-tgha-e-99084726.html
Սպանություն Գեղարքունիքում. մահացածը 20–ամյա տղա է
Սպանություն Գեղարքունիքում. մահացածը 20–ամյա տղա է
Sputnik Արմենիա
Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ 21.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-21T20:36+0400
2026-02-21T20:36+0400
2026-02-21T20:39+0400
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
գեղարքունիքի մարզ
երիտասարդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72086642_0:93:1601:993_1920x0_80_0_0_1be6a80e9af43a2913e60aa45a97ba22.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։Մինչ իրավապահները կպարզեին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է։Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբԿայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և հայտնաբերել կասկածյալներից 2-ին։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72086642_14:0:1433:1064_1920x0_80_0_0_4ada0cf5b8842d7df48554d736aed244.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, գեղարքունիքի մարզ, երիտասարդ, մահ
սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, գեղարքունիքի մարզ, երիտասարդ, մահ
Սպանություն Գեղարքունիքում. մահացածը 20–ամյա տղա է
20:36 21.02.2026 (Թարմացված է: 20:39 21.02.2026) Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի»,–գրում է կայքը։
Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։
Մինչ իրավապահները կպարզեին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և հայտնաբերել կասկածյալներից 2-ին։