00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում հայերի բանտարկությունը որևէ կապ չունի խաղաղության հետ. Գալստյանի ելույթը ԵԽԽՎ–ում

© Photo : official site of the Parliament of RAԼիլիթ Գալստյանը ԵԽԽՎ–ում
Լիլիթ Գալստյանը ԵԽԽՎ–ում - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2026
Լիլիթ Գալստյանը ԵԽԽՎ–ում
Բաժանորդագրվել
Լիլիթ Գալստյանը խոսել է նաև ՀՀ ներքաղաքական կյանքից` ընդգծելով քաղբանտարկյալների առկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները` ցմահ կամ տասնյակ տարիների ազատազրկման, որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ: Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի հերթական նիստին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
«ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլև գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ: Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլ քաղաքական կամքի և պատասխանատվության ի սպառ բացակայության նշան է: Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ և թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում»,– ասել է Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին և շեշտել, որ 2026 թվականի ընտրություններին նախաշեմին ՀՀ–ում ստեղծվել է իրավիճակ, որը չի համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին:
«Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը: Շինծու մեղադրանքներով ձերբակալվում և կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ»,– նշել է նա։
Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ–ում անձիք դատապարտված են զուտ քաղաքական հայացքների համար, և այդ անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: Եկեղեցուն պաշտպանելու համար տևական ժամանակ է ճաղերի հետևում է նաև ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
Լրահոս
0