00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս ապօրինի գործընթացի համար պատասխան են տալու․ փաստաբանը՝ եկեղեցու դեմ գործերի մասին

© SputnikՎեհարան
Վեհարան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2026
Բաժանորդագրվել
Ֆարմանյանը խոսել է արդարադատության երկակի ստանդարտների մասին` քաղաքացուն խոշտանգած ոստիկանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, Միքայել սրբազանի նկատմամբ` ևս, իսկ սոցիալական ցանցում գրառում կատարած փաստաբանին հրապարակավ ձերբակալել են ու կալանավորել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Եթե քրեական դատարանի որոշումները վրդովեցնող են, ապա քաղաքացիական դատարանի որոշումները շոկահարող են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներին։
Դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը հոգևոր հովվի պաշտոնում, իսկ Էդգար Հովհաննիսյանն էլ պարտավորեցրել է եկեղեցուն ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

«Ես ներքուստ գիտեի, որ քրեական դատարանը, այնուամենայնիվ, ոչ լավ իշխանության ձեռքում միշտ լծակ է լինում, և նախկինների օրոք էլ, այսպես ասած, խաղաղ չեն եղել այս հորիզոնները, երբ որ գործը վերաբերել է քաղաքական հնչողություն ունեցող գործին։ Բայց որ քաղաքացիական դատարանը կարող է նման որոշումներ կայացնել, չէի պատկերացնում․․․ Հայցի մուտքագրումից հետո գրել էի, թե ուզում եմ պատկերացնել այդ հայցը կարդացող դատավորի դեմքը (գրառում էր կատարել Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ սրբազան) հայցի մուտգաքրումից հետո. խմբ․)։ Պարզվեց՝ այդ հայցի առարկան կարդացող էլ կա, վարույթ ընդունող էլ, վարույթի շրջանակում հայցի ապահովման միջոց կիրառող էլ, որոշումը հարկադիր կատարման ծառայություն ուղարկող էլ, այդ որոշման հիմքով քրեական վարույթ նախաձեռնող էլ և այդ քրեական վարույթի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնող էլ»,- ասաց Ֆարմանյանը։

Նա նշեց՝ իր 20-ամյա պրակտիկայի ընթացքում սահմռկեցուցիչ գործերի է առնչվել՝ մանկապղծությունից մինչև բազմակի հանցագործություններ։ Կարծում էր, թե իրեն էլ ոչինչ չի կարող զարմացնել, բայց այս որոշումներն իսկապես բոլոր պատկերացումների սահմանները հատել են։ Ֆարմանյանի խոսքով` այս իշխանությունը փչացնում, կոտրում և ծնկի է բերում ամեն լավ բան ու խեղաթյուրում իրավական գործընթացները։
Նա հիշեցրեց` պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, դա ամրագրված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ օրենքներով, ընդ որում` ՀՀ օրենսդրությամբ պետությունը չի կարող միջամտել ինչպես մայր եկեղեցու, այնպես էլ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին:
«Եթե պաշտոնատար որևէ անձ իր գործունեության ընթացքում այդքան համարձակություն ունենա որևէ կրոնական կազմակերպության ծեսերին միջամտելու, ասենք՝ որևէ հովվի ասի՝ աչքիդ վերևում ունք կա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի՝ մոլորակը կսկսի հակառակ պտտվել։ Ոչ միայն մեր օրենսդրությամբ, այլև միջազգային դատական ակտերով, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի, որին մենք անդամակցում ենք և որի նախադեպային իրավունքն ընդունում ենք որպես մեր իրավական գործընթացների ուղեծիր, հստակ սահմանում է, որ չի կարելի մտնել կրոնական կազմակերպության որոշումների մեջ»,- նշեց փաստաբանը։
Այն, որ հատկապես Արագածոտնի թեմն է այսօր հայտնվել իրավապահների ուշադրության թիրախում (հոկտեմբերին բոլոր քահանաների տները խուզարկվել էին, անձնական բազմաթիվ իրեր էին առգրավվել, թեմի առաջնորդը, դիվանապետն ու գլխավոր հաշվապահը կալանավորվել էին, խմբ․), փաստաբանի կարծիքով, առաջնահերթ պայմանավորված է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անձով․ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջորդին է։ Փաստաբանը հիշեցրեց, թե ինչ անապացույց վիճակում են քրեական հետապնդման ենթարկվում նաև վեհափառի եղբայրն ու եղբորորդին՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները (օրեր առաջ դատարանը նրանց խափանման միջոցը փոխեց տնային կալանքի խմբ․)։
«Դա սահմռկեցուցիչ է, ոնց որ իրավաբանությունը գլխատես։ Ոստիկանը խոշտանգում է քաղաքացուն, նրա նկատմամբ տնային կալանք է ընտրվում, Միքայել սրբազանի նկատմամբ էլ է տնային կալանք։ Իսկ «Ֆեյսբուքում» ստատուս գրելու համար փաստաբանին հրապարակավ ձերբակալելում են, ձեռնաշղթաներ հագցնում, ասֆալտին պառկեցնում (Ալեքսանդր Կոչուբաևին. խմբ), իսկ այս դեպքում հանրությունը չի տեսնում, որ իր լիազորությունները չարաշահած ոստիկանը պատասխան է տալիս իր կատարած քրեորեն հետապնդելի արարքի համար»,- նշեց փաստաբանը։
Նա շեշտեց՝ ցանկացած դեպքում ապօրինություն թույլ տված պաշտոնատար անձինք անպայման պատասխան են տալու, որևէ ապօրինություն անպատասխան չի մնալու։ Անդրադառնալով փաստաբան Արա Զոհրաբյանի այն գրառմանը, որ դատավորների քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու, Ֆարմանյանը նշեց՝ առաջնահերթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու, իրավական բոլոր գործընթացները կազմակերպելու են, Եվրոպական դատարան էլ կհասնեն։ Այսօր պատրաստում են քեյսեր՝ գործեր, որոնք եթե ոչ այսօր, ապա հաջորդ իշխանության օրոք որպես քրեական պատասխանատվության հիմք են լինելու։ Վստահ է, որ դրա ժամը գալու է։
Անդրադառնալով շրջանառվող «սև հումորին», թե այսօր ամենից լավը փաստաբանների գործն է (հաշվի առնելով նախաձեռնվող քրեական վարույթների թիվը. խմբ․)՝ Ֆարմանյանը նշեց՝ ինքը բոլոր ժամանակներում գործերի պակաս չի ունեցել, բայց վստահ է՝ իշխանության փոփոխությունից հետո ինքն ու իր գործընկերներն ավելի շատ գործ են ունենալու, որովհետև վերջին 8 տարիներին կատարված ապօրինությունների համար պատասխանատվության հերթն է գալու։
Լրահոս
0