https://arm.sputniknews.ru/20260217/kargalujts-qahananery-petq-e-pashtvonavaren-minchev-verjnakan-datakan-akty-datarann-e-vorvoshel-98903715.html
Կարգալույծ քահանաները պետք է պաշտոնավարեն մինչև վերջնական դատական ակտը. դատարանն է որոշել
Կարգալույծ քահանաները պետք է պաշտոնավարեն մինչև վերջնական դատական ակտը. դատարանն է որոշել
Sputnik Արմենիա
Դատարանը Մայր աթոռից որպես ապացույց պահանջում է նախկին քահանաների աշխատանքային պայմանագրերը։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T15:13+0400
2026-02-17T15:13+0400
2026-02-17T15:51+0400
քահանա
կարգալույծ
մայր աթոռ սուրբ էջմիածին
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98126591_0:17:1280:737_1920x0_80_0_0_7eb9d36911326eddcf77c8eb7321b531.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Դատարանը գտնում է, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) պետք է շարունակեն պաշտոնավարել, մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Բացի այդ, դատարանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց պահանջել է նաև ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե) հայց են ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Նրանք պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը հետ է վերադարձրել նախկին հոգևորականների հայցադիմումները՝ թերությունները եռօրյա ժամկետում վերացնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98126591_65:0:1202:853_1920x0_80_0_0_605f3de910ea54f92b18030cb3d386db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քահանա, կարգալույծ, մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, դատարան
քահանա, կարգալույծ, մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, դատարան
Կարգալույծ քահանաները պետք է պաշտոնավարեն մինչև վերջնական դատական ակտը. դատարանն է որոշել
15:13 17.02.2026 (Թարմացված է: 15:51 17.02.2026) Դատարանը Մայր աթոռից որպես ապացույց պահանջում է նախկին քահանաների աշխատանքային պայմանագրերը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Դատարանը գտնում է, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) պետք է շարունակեն պաշտոնավարել, մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Այս մասին տեղեկանում ենք
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանը պարտավորեցնում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և այլ անձանց «ամբողջությամբ և առանց խոչընդոտ» ապահովել նախկին հոգևորականների պաշտոնավարումը մի դեպքում Սուրբ Հովհաննավանքի, մյուս դեպքում՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոններում։
Բացի այդ, դատարանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց պահանջել է նաև ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)
հայց են ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Նրանք պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
դատարանը հետ է վերադարձրել նախկին հոգևորականների հայցադիմումները՝ թերությունները եռօրյա ժամկետում վերացնելու համար։