https://arm.sputniknews.ru/20260219/inchi-vra-en-hajastani-kensatvoshakajin-himnadramnery-nerdrel-khnajvoghutjunnery-2025-tvakanin-98996437.html
Ինչի վրա են Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ներդրել խնայողությունները 2025 թվականին
Ինչի վրա են Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ներդրել խնայողությունները 2025 թվականին
Sputnik Արմենիա
2025–ին Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամներն ընդհանուր առմամբ պահպանել են հայաստանյան և արտասահմանյան արժեթղթերում ներդրումների նախկին տեմպերը, սակայն... 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T19:59+0400
2026-02-19T19:59+0400
2026-02-19T20:15+0400
կուտակային կենսաթոշակային ֆոնդ
բորսա
ֆոնդային բորսա
փող
թոշակ
թոշակառու
պարտատոմս
եվրապարտատոմս
https://cdn.am.sputniknews.ru/img/47/01/470172_0:0:3106:1748_1920x0_80_0_0_f4986a0e9cc395c16763e21059898f32.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները 2025 թվականին աճել են 367 մլրդ դրամով (մոտ 960 մլն դոլար) կամ 34%-ով՝ հասնելով 1 տրլն 441 մլրդ դրամի (3 մլրդ 762 մլն դոլար)։ Այս մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը։Հիմնադրամների ներդրումների հիմնական ուղղություններն են Հայաստանի պետական պարտատոմսերը (մոտ 37%), բորսայում վաճառվող ֆոնդերը (ETF, 33%-ից փոքր-ինչ ավելի), ինչպես նաև բանկային ավանդները (մոտ 23%): ETF-ն արտասահմանյան խոշոր ընկերությունների արժեթղթերի զամբյուղ է, որի արժեթղթերը վաճառվում են աշխարհի խոշոր բորսաներում: Որպես կանոն, նման զամբյուղները կրկնում են աշխարհի խոշորագույն ինդեքսների՝ S & P 500, Nasdaq Composite և մյուսների կազմը։ Հայաստանում դրանք չեն թողարկվում, այդ պատճառով հիմնադրամները գնում են համաշխարհային խոշոր բորսաներից։Կորպորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերը կազմում են բոլոր ներդրումների 10%-ից էլ քիչ մասնաբաժինը:ՀՀ–ում կուտակային ֆոնդերի կառավարիչներին նոր հնարավորություններ կտրվեն. մանրամասներՆերդրումների կառուցվածքը 2024 թվականի համեմատ արմատապես չի փոխվել, սակայն որոշակի տեղաշարժ կա։ Մասնավորապես, հիմնադրամները գրեթե նախկին ծավալներով շարունակել են գնել պետական պարտատոմսեր և ETF, սակայն զգալիորեն ավելացրել են բանկային ավանդների ծավալը։ 2024-ին կենսաթոշակային հիմնադրամների բանկային ավանդներն աճել են (վերահաշվարկով) 90 միլիոն դոլարից փոքր-ինչ ավել չափով, իսկ 2025-ին՝ 310 միլիոն դոլարով։Նման փոփոխությունները կարող են ունենալ մի քանի պատճառ: Նախ՝ 2023 թվականին պետական պարտատոմսերի տոկոսներն ավելի բարձր էին, քան բանկային ավանդներինը (երկրի ընդհանուր վիճակի վերաբերյալ անորոշ հեռանկարների պատճառով)։ 2024-25 թվականներին իրավիճակը փոխվել է. այժմ ավանդների տոկոսները փոքր-ինչ ավելի բարձր են։Երկրորդ՝ հիմնադրամների պորտֆելում պետական պարտատոմսերն ունեն առանց այդ էլ ամենամեծ տեսակարար կշիռը՝ շուրջ 37 տոկոս (բացարձակ թվերով՝ 611,5 մլրդ դրամ կամ 1 մլրդ 597 մլն դոլար)։ Իհարկե, սա դեռ զգալի հեռու է 50%-ի սահմանից, որը հիմնադրամների պորտֆելում սահմանված է պետական արժեթղթերի համար, բայց գուցե այն պատճառով, որ հիմնադրամները նախապես որոշել են պահպանել հավասարակշռությունը։Հիմնադրամների ակտիվների մոտ 33%-ը ներդրված է ETF-ում, ինչը ևս շատ մոտ չէ կարգավորողի սահմանած առավելագույնին: Արտարժույթով հիմնադրամները կարող են ներդնել իրենց ակտիվների 40%-ից ոչ ավելին (ներկայում դա կազմում է 34% և գրեթե ամբողջությամբ ընկնում է ETF-ների վրա): Հնարավոր է՝ բանկերը չեն ցանկացել արտասահմանյան արժեթղթերի գնումները սովորականից ավելացնել՝ համաշխարհային տնտեսության անկայուն իրավիճակի բերումով, որն առաջացել է ԱՄՆ սակագնային պատերազմների և աշխարհաքաղաքական ցնցումների պատճառով։Կառավարությունը երաշխիք չունեցող խոստում է տալիս կենսաթոշակային ֆոնդերի մասին. տնտեսագետՀավելենք, որ ETF-ն մեծությամբ երկրորդ ակտիվն է, որտեղ կենսաթոշակային հիմնադրամները պահում են մեր խնայողությունները, որը բացարձակ թվերով 480,4 մլրդ դրամ է կամ 1 մլրդ 254 մլն դոլար: Բանկային ավանդները, որոնց մասին խոսվեց վերևում, զբաղեցնում են երրորդ տեղը (23%, կամ 334,8 մլրդ դրամ, այսինքն՝ 873 մլն դոլար):Ինչ վերաբերում է հայաստանյան կորպորատիվ պարտատոմսերին, ապա չնայած վերջին տարիներին շուկայի նկատելի աճին, կենսաթոշակային հիմնադրամների կողմից դրանց ձեռքբերման ծավալը մնում է չափավոր՝ 200 մլն դոլարից փոքր–ինչ ավելի: Բաժնետոմսերում ներդրումները զգալիորեն համեստ են. հիմնադրամների պորտֆելում դրանք կազմում են 10 մլն դոլարից քիչ:Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆոնդային շուկան դեռ փոքր է։ Կորպորատիվ պարտատոմսերի մասնաբաժինը կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր պորտֆելում ավել է 5%-ից այն դեպքում, երբ բաժնետոմսերը կազմում են մոտ 0,2%:Հիշեցնենք, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կառավարում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական «Amundi Acba»-ն և գերմանա-ավստրիական «C-Quadrat Ampega»-ն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/47/01/470172_375:0:3106:2048_1920x0_80_0_0_97c4a5668cc7e6c44d1e7cfb39eacc47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուտակային կենսաթոշակային ֆոնդ, բորսա, ֆոնդային բորսա, փող, թոշակ, թոշակառու, պարտատոմս, եվրապարտատոմս
կուտակային կենսաթոշակային ֆոնդ, բորսա, ֆոնդային բորսա, փող, թոշակ, թոշակառու, պարտատոմս, եվրապարտատոմս
Ինչի վրա են Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ներդրել խնայողությունները 2025 թվականին
19:59 19.02.2026 (Թարմացված է: 20:15 19.02.2026) 2025–ին Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամներն ընդհանուր առմամբ պահպանել են հայաստանյան և արտասահմանյան արժեթղթերում ներդրումների նախկին տեմպերը, սակայն նկատելիորեն ավելացրել են բանկային ավանդներում առկա միջոցների ծավալը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները 2025 թվականին աճել են 367 մլրդ դրամով (մոտ 960 մլն դոլար) կամ 34%-ով՝ հասնելով 1 տրլն 441 մլրդ դրամի (3 մլրդ 762 մլն դոլար)։ Այս մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը։
Հիմնադրամների ներդրումների հիմնական ուղղություններն են Հայաստանի պետական պարտատոմսերը (մոտ 37%), բորսայում վաճառվող ֆոնդերը (ETF, 33%-ից փոքր-ինչ ավելի), ինչպես նաև բանկային ավանդները (մոտ 23%): ETF-ն արտասահմանյան խոշոր ընկերությունների արժեթղթերի զամբյուղ է, որի արժեթղթերը վաճառվում են աշխարհի խոշոր բորսաներում: Որպես կանոն, նման զամբյուղները կրկնում են աշխարհի խոշորագույն ինդեքսների՝ S & P 500, Nasdaq Composite և մյուսների կազմը։ Հայաստանում դրանք չեն թողարկվում, այդ պատճառով հիմնադրամները գնում են համաշխարհային խոշոր բորսաներից։
Կորպորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերը կազմում են բոլոր ներդրումների 10%-ից էլ քիչ մասնաբաժինը:
Ներդրումների կառուցվածքը 2024 թվականի համեմատ արմատապես չի փոխվել, սակայն որոշակի տեղաշարժ կա։ Մասնավորապես, հիմնադրամները գրեթե նախկին ծավալներով շարունակել են գնել պետական պարտատոմսեր և ETF, սակայն զգալիորեն ավելացրել են բանկային ավանդների ծավալը։ 2024-ին կենսաթոշակային հիմնադրամների բանկային ավանդներն աճել են (վերահաշվարկով) 90 միլիոն դոլարից փոքր-ինչ ավել չափով, իսկ 2025-ին՝ 310 միլիոն դոլարով։
Նման փոփոխությունները կարող են ունենալ մի քանի պատճառ: Նախ՝ 2023 թվականին պետական պարտատոմսերի տոկոսներն ավելի բարձր էին, քան բանկային ավանդներինը (երկրի ընդհանուր վիճակի վերաբերյալ անորոշ հեռանկարների պատճառով)։ 2024-25 թվականներին իրավիճակը փոխվել է. այժմ ավանդների տոկոսները փոքր-ինչ ավելի բարձր են։
Երկրորդ՝ հիմնադրամների պորտֆելում պետական պարտատոմսերն ունեն առանց այդ էլ ամենամեծ տեսակարար կշիռը՝ շուրջ 37 տոկոս (բացարձակ թվերով՝ 611,5 մլրդ դրամ կամ 1 մլրդ 597 մլն դոլար)։ Իհարկե, սա դեռ զգալի հեռու է 50%-ի սահմանից, որը հիմնադրամների պորտֆելում սահմանված է պետական արժեթղթերի համար, բայց գուցե այն պատճառով, որ հիմնադրամները նախապես որոշել են պահպանել հավասարակշռությունը։
Հիմնադրամների ակտիվների մոտ 33%-ը ներդրված է ETF-ում, ինչը ևս շատ մոտ չէ կարգավորողի սահմանած առավելագույնին: Արտարժույթով հիմնադրամները կարող են ներդնել իրենց ակտիվների 40%-ից ոչ ավելին (ներկայում դա կազմում է 34% և գրեթե ամբողջությամբ ընկնում է ETF-ների վրա): Հնարավոր է՝ բանկերը չեն ցանկացել արտասահմանյան արժեթղթերի գնումները սովորականից ավելացնել՝ համաշխարհային տնտեսության անկայուն իրավիճակի բերումով, որն առաջացել է ԱՄՆ սակագնային պատերազմների և աշխարհաքաղաքական ցնցումների պատճառով։
Հավելենք, որ ETF-ն մեծությամբ երկրորդ ակտիվն է, որտեղ կենսաթոշակային հիմնադրամները պահում են մեր խնայողությունները, որը բացարձակ թվերով 480,4 մլրդ դրամ է կամ 1 մլրդ 254 մլն դոլար: Բանկային ավանդները, որոնց մասին խոսվեց վերևում, զբաղեցնում են երրորդ տեղը (23%, կամ 334,8 մլրդ դրամ, այսինքն՝ 873 մլն դոլար):
Ինչ վերաբերում է հայաստանյան կորպորատիվ պարտատոմսերին, ապա չնայած վերջին տարիներին շուկայի նկատելի աճին, կենսաթոշակային հիմնադրամների կողմից դրանց ձեռքբերման ծավալը մնում է չափավոր՝ 200 մլն դոլարից փոքր–ինչ ավելի: Բաժնետոմսերում ներդրումները զգալիորեն համեստ են. հիմնադրամների պորտֆելում դրանք կազմում են 10 մլն դոլարից քիչ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆոնդային շուկան դեռ փոքր է։ Կորպորատիվ պարտատոմսերի մասնաբաժինը կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր պորտֆելում ավել է 5%-ից այն դեպքում, երբ բաժնետոմսերը կազմում են մոտ 0,2%:
Հիշեցնենք, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կառավարում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական «Amundi Acba»-ն և գերմանա-ավստրիական «C-Quadrat Ampega»-ն: