00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կառավարությունը երաշխիք չունեցող խոստում է տալիս կենսաթոշակային ֆոնդերի մասին. տնտեսագետ

Պարսյան. Կենսաթոշաակային խնայողությունների կորուստները վերականգնելու մասին հայտարարություններն իրական չեն
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` կենսաթոշակային ֆոնդերում խնայողությունների կորուստների հնարավոր վերականգնման մասին պարզաբանմանը։
ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ակնհայտորեն տեսնում են, որ իրենց կենսաթոշակային քաղաքականությունը ձախողված է, քաղաքացիները կենսաթոշակային ֆոնդերում ունեն խնայողությունների բավական լուրջ կորուստներ, ուստի հիմա փորձում են հանրությանը հանգստացնել։ Կենսաթոշակային ֆոնդերում խնայողությունների վերականգման մասին այսպիսի կարծիք ունի տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որը նա արտահայտեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օգոստոսի 12-ին կենսաթոշակային հաշվի բացասական եկամտաբերության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, թե այժմ ֆոնդերը ներդրում են կատարում ավելի նպաստավոր պայմաններով՝ ակտիվները ձեռք են բերում ցածր գնով կամ ներդնում են բարձր տոկոսով, հետևաբար, շուկայում իրավիճակի վերականգնման դեպքում կապահովեն ավելի բարձր եկամտաբերություն: Ընդ որում, արդեն հուլիս ամսով արձանագրվում է ֆոնդերի եկամտաբերության որոշակի աճ:

«Կառավարությունն ու ԿԲ-ն փորձում են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել` ասելով, որ հիմա խնայված գումարների եկամտաբերությունը նվազել է, բայց ապագայում կբարձրանա։ Բայց պետք է նշել, որ ներկայումս ամբողջ աշխարհում է կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը նվազում` պայմանավորված քաղաքական, տնտեսական ռիսկերով, և նույնիսկ մինչև այս ճգնաժամն ակնհայտ էր, որ նախկին եկամտաբերությունն այդ ֆոնդերը համաշխարհային առումով չունեն»,- պարզաբանեց տնտեսագետը։

Պարսյանի դիտարկմամբ` երկրորդ կարևոր գործոնը կապված է Եվրոպայում և ԱՄՆ-ում կանխատեսվող կամ նկատվող ռեցեսիայի հետ, այսինքն` եռամսյակ առ եռամսյակ նվազում են տնտեսական աճի ցուցանիշները, ինչը շարունակվելու է նաև հաջորդ տարվա ընթացքում։ Հետևաբար, նշված տնտեսական ցուցանիշների նվազման պայմաններում կանխատեսումները կամ հայտարարությունները, թե շուտով վերականգնվելու են կենսաթոշակային խնայողությունների կորուստները, ըստ Պարսյանի, իրական չեն։
«Անշուշտ հնարավոր է, որ 10-15 տարի հետո իրավիճակը որոշակիորեն կայունանա, և ֆոնդերի կառավարիչները կարողանան կորուստների մի մասը հետ բերել, բայց այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ իրենց իրական եկամուտն արդեն իսկ կորցրել են։ Նույն ֆոնդերի կառավարիչները հայտարարում են, որ նախորդ ութ տարիների ընթացքում մեր գումարների տարեկան ընդամենը 7 տոկոսի չափով միջին եկամտաբերություն են ապահովել, մինչդեռ մեզնից յուրաքանչյուրը, չունենալով տարրական ֆինանսական գիտելիքներ, ուղղակի բանկում ավանդ դնելով գումարը, գիտի, որ կարող է 11-12 տոկոսի եկամտաբերություն ապահովել»,- ասաց տնտեսագետը։
Անկախ այն հանգամանքից` ֆոնդերի կառավարիչները գումար հետ կբերե՞ն, թե ոչ, միևնույն է, նրանք քաղաքացիների ակտիվների 1,2 տոկոսի չափով ստանում են պարգևավճարներ մատուցած ծառայությունների համար։ Ըստ Պարսյանի` մասնավոր երկու ֆոնդերը մրցակցությունից դուրս են, նախորդ ութ տարիների ընթացքում կենսաթոշակային նոր ֆոնդ ի հայտ չի եկել, նշված երկուսն ունեն ֆիքսված եկամտաբերություն, չունեն մրցակիցներ, եկամտաբերության վերաբերյալ որևէ խոստում չեն տալիս քաղաքացիներին, ուստի տարօրինակ է, որ նման պայմաններում խոսում են մեծ շահույթների և կենսաթոշակային ֆոնդերում խնայողությունների կորուստների վերականգման մասին։
Տնտեսագետի պնդմամբ` երկարաժամկետ կտրվածքով ոչ ոք չի կարող կայուն և հստակ երաշխիքներ տալ, առավել ևս, որ համաշխարհային միտումները հարափոփոխ են։ Ուստի, ըստ նրա, կառավարությունն այժմ փորձում է իրավիճակը հանդարտեցնել և մարդկանց որևէ երաշխիք չունեցող խոստումներ տալ։
Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են մասնավոր ընկերությունների կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից:
Ո՞րն է պատճառը, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում գրանցվում է բացասական հաշվեկշիռ
Լրահոս
0