https://arm.sputniknews.ru/20250121/hhum-kutakajin-fvonderi-karavarichnerin-nvor-hnaravvorutjunner-ktrven-manramasner-84965892.html
ՀՀ–ում կուտակային ֆոնդերի կառավարիչներին նոր հնարավորություններ կտրվեն. մանրամասներ
ՀՀ–ում կուտակային ֆոնդերի կառավարիչներին նոր հնարավորություններ կտրվեն. մանրամասներ
Sputnik Արմենիա
Նախատեսվում է ամբողջությամբ վերացնել թղթային հաղորդակցությունը կուտակային ֆոնդերի և մասնակիցների միջև և ամբողջ համակարգն էլեկտրոնային դարձնել։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T12:38+0400
2025-01-21T12:38+0400
2025-01-21T12:43+0400
հայաստան
կուտակային կենսաթոշակային ֆոնդ
արմեն նուրբեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68110398_0:0:1601:901_1920x0_80_0_0_f8cfd5ae85c9569e2202d4b2c7f14620.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունն առաջարկում է կուտակային ֆոնդերի կառավարիչներին նոր հնարավորություններ տալ տնտեսությունում ներդրումներ անելու համար։ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը` ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։Նա նշեց, որ կուտակային համակարգն ավելի քան 10 տարի գործում է, և անընդհատ մեծ աճ ու ակտիվություն է նկատվում, հենց դրանից ելնելով էլ կարիք են տեսնում, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին մի փոքր ավելի շատ հնարավորություն տրվի ներդրումներ անելու համար։ԿԲ փոխնախագահը շեշտեց` նախատեսում են նաև ամբողջությամբ վերացնել թղթային հաղորդակցությունը կուտակային ֆոնդերի և մասնակիցների միջև, ամբողջ համակարգն էլեկտրոնային կդառնա։Նրա խոսքով` մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է պահպանողական ֆոնդին, որը մեջտեղի ռիսկայնության ֆոնդն է։ Առաջարկվում է բազային արժեթղթերում ներդրումների սահմանաչափը 25%–ի փոխարեն դարձնել 35%։ Նուրբեկյանը նշեց` ստացվում է, որ հնարավորություն է տրվում ավելի ռիսկային ֆոնդերում ներդրումներ անել ու էական օգուտներ քաղել նաև դրսի կապիտալի շուկայից։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է 1 երկրի սահմանաչափին, որը մինչ այս պահը եղել է 15%, առաջարկում են, որ մինչև 30% լինի։«Սա արվում է հիմնականում ԱՄՆ տնտեսության մեջ ներդրում անելու համար։ Սա կլինի ՀՀ ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի համաձայնությունից հետո»,– ասաց Նուրբեկյանը։Հիշեցնենք` ՀՀ–ում 2 կուտակային ֆոնդ է գործում` «ԱՄՈւՆԴԻ–ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ–ն և «Ցե–կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ–ն։ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կենսաթոշակ ստանալիս ունեն հավասար իրավունքներ․ ԵՏՀ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68110398_0:0:1419:1064_1920x0_80_0_0_68aafe826f1953ce56da4031422458ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, արմեն նուրբեկյան
հայաստան, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, արմեն նուրբեկյան
ՀՀ–ում կուտակային ֆոնդերի կառավարիչներին նոր հնարավորություններ կտրվեն. մանրամասներ
12:38 21.01.2025 (Թարմացված է: 12:43 21.01.2025) Նախատեսվում է ամբողջությամբ վերացնել թղթային հաղորդակցությունը կուտակային ֆոնդերի և մասնակիցների միջև և ամբողջ համակարգն էլեկտրոնային դարձնել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունն առաջարկում է կուտակային ֆոնդերի կառավարիչներին նոր հնարավորություններ տալ տնտեսությունում ներդրումներ անելու համար։ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը` ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Նա նշեց, որ կուտակային համակարգն ավելի քան 10 տարի գործում է, և անընդհատ մեծ աճ ու ակտիվություն է նկատվում, հենց դրանից ելնելով էլ կարիք են տեսնում, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին մի փոքր ավելի շատ հնարավորություն տրվի ներդրումներ անելու համար։
«Մենք կառավարիչներին առաջարկում ենք կառավարել այնպիսի ներդրումային ֆոնդեր, որոնք ավելի մասնագիտացված բնույթ ունեն։ Մինչ այս սա թույլ չենք տվել, որպեսզի նրանք միայն ՀՀ–ում և մեր կուտակային ֆոնդերը կառավարելու վրա կենտրոնանան։ Այս պահին մենք տեսնում ենք, որ նրանք բավականին աճել են ու իրենք շուկային հարմարվել են, մենք կարծում ենք, որ իրենց ներուժը պետք է օգտագործել նաև այլ կապիտալի շուկայում։ Այսինքն` իրենք կարող են կուտակային ֆոնդերից բացի այլ մասնագիտացված ֆոնդեր էլ գրանցել և կառավարել։ Այդպիսով ՀՀ կապիտալի շուկային մեծ օգուտ կտան»,– նշեց Նուրբեկյանը։
ԿԲ փոխնախագահը շեշտեց` նախատեսում են նաև ամբողջությամբ վերացնել թղթային հաղորդակցությունը կուտակային ֆոնդերի և մասնակիցների միջև, ամբողջ համակարգն էլեկտրոնային կդառնա։
Նրա խոսքով` մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է պահպանողական ֆոնդին, որը մեջտեղի ռիսկայնության ֆոնդն է։ Առաջարկվում է բազային արժեթղթերում ներդրումների սահմանաչափը 25%–ի փոխարեն դարձնել 35%։ Նուրբեկյանը նշեց` ստացվում է, որ հնարավորություն է տրվում ավելի ռիսկային ֆոնդերում ներդրումներ անել ու էական օգուտներ քաղել նաև դրսի կապիտալի շուկայից։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է 1 երկրի սահմանաչափին, որը մինչ այս պահը եղել է 15%, առաջարկում են, որ մինչև 30% լինի։
«Սա արվում է հիմնականում ԱՄՆ տնտեսության մեջ ներդրում անելու համար։ Սա կլինի ՀՀ ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի համաձայնությունից հետո»,– ասաց Նուրբեկյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում 2 կուտակային ֆոնդ է գործում` «ԱՄՈւՆԴԻ–ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ–ն և «Ցե–կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ–ն։