https://arm.sputniknews.ru/20260217/ruben-vardanjani-datavtshirn-anhimn-e-iravabanakan-timi-hajtararutjuny-98918891.html
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն անհիմն է. իրավաբանական թիմի հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն անհիմն է. իրավաբանական թիմի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Իրավաբանները միջազգային կազմակերպություններին կոչ են արել անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի... 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T21:04+0400
2026-02-17T21:04+0400
2026-02-17T21:04+0400
հայաստան
ռուբեն վարդանյան
իրավաբան
դատարան
արցախ
դատավճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96673517_0:71:1280:791_1920x0_80_0_0_b318f6b11b630487440decc6eefbe91c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանում կայացված մեղադրական որոշումն իրավաբանորեն անհիմն է։ Այս մասին ասված է իրավաբանական թիմի հայտարարության մեջ։Այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։Ըստ իրավաբանական թիմի ներկայացուցիչների` Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք է՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։Նրանք միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին կոչ են արել անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու, նրանց ազատ արձակումն ապահովելու համար:«Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»,– ընդգծել են իրավաբանները։Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։Իրավաբանները նշել են, որ դատաքննության ընթացքում դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել. Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Ըստ նրան` նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։«Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար:Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների»,– նշել է իրավաբանական թիմը։Ըստ իրավաբանների` այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման` Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով, նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար, այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:Հայտարարությունը ստորագրել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, «Equity Law Partners» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և նախկին պատգամավոր, «ELL PARTNERSHIP» իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոյանը։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96673517_66:0:1215:862_1920x0_80_0_0_4e38354c85287b138c8f289a698fdff7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն վարդանյան, իրավաբան, դատարան, արցախ, դատավճիռ
հայաստան, ռուբեն վարդանյան, իրավաբան, դատարան, արցախ, դատավճիռ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն անհիմն է. իրավաբանական թիմի հայտարարությունը
Իրավաբանները միջազգային կազմակերպություններին կոչ են արել անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի ազատ արձակումն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանում կայացված մեղադրական որոշումն իրավաբանորեն անհիմն է։ Այս մասին ասված է իրավաբանական թիմի
հայտարարության մեջ։
Այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ըստ իրավաբանական թիմի ներկայացուցիչների` Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք է՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։
«Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը»,– նշել են իրավաբանները։
Նրանք միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին կոչ են արել անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու, նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
«Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»,– ընդգծել են իրավաբանները։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։
«Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հիմնարար իրավունքից»,– ասված է հայտարարության մեջ։
Իրավաբանները նշել են, որ դատաքննության ընթացքում դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել. Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Ըստ նրան` նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։
«Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար:Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների»,– նշել է իրավաբանական թիմը։
Ըստ իրավաբանների` այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման` Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով, նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար, այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:
Հայտարարությունը ստորագրել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, «Equity Law Partners» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և նախկին պատգամավոր, «ELL PARTNERSHIP» իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոյանը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։