00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը․ ՀԱԿ

© SputnikԱմենյան Հայոց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը
Ամենյան Հայոց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Ամենյան Հայոց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ ազգային կոնգրեսը դիմում է միջազգային կառույցներին՝ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը և իրավապահ մարմիններն, խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը։ Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որով Կոնգրեսը քննադատում է կաթողիկոսի և մյուս հոգևորականների դեմ հարուցված քրեական հետապնդումը, ճնշումներն ու իր անվերապահ աջակցությունը հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։
«Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին․․․ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»,- նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։
Շեշտում են՝ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ և խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
«Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության և բանականության նկատմամբ։ Դատարանը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել և հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ իրավասության ներքո»,- նշված է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։
Դրանում նաև մեջբերվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են կատարվող գործընթացների ապօրինի բնույթը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
մեղադրանքներ առաջադրվել են նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանին։ Նրանք մեղադրվում են Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Հավելենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենար Եպիսկոպոսաց ժողովը։ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստանից 2 եպիսկոպոս է կարողացել մեկնել Ավստրիա: Այն հեռավար ձևաչափով չի կայանա և կհամարվի ոչ թե Եպիսկոպոսաց ժողով, այլ Եպիսկոպոսաց հավաք։
Ագրեսիա է հայության հոգևոր կենտրոնի դեմ. քաղաքական ուժերը՝ կաթողիկոսի դեմ քրգործի մասին
Լրահոս
0