https://arm.sputniknews.ru/20260217/katvoghikvosy-hrazharvel-e-cucmunq-tal-zhvoghvovurd-98890635.html
Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ․ «Ժողովուրդ»
Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ․ «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T09:27+0400
2026-02-17T09:27+0400
2026-02-17T09:32+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ցուցմունք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461111_0:21:1200:696_1920x0_80_0_0_558bde7df3f79a8f0a5cc7cdbae42851.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:Օրաթերթը նաև գրում է, որ կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Գործով քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։Հիշեցնենք, որ մեղադրանքներ առաջադրվել են նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանին։ Նրանք մեղադրվում են Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։Հավելենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենար Եպիսկոպոսաց ժողովը։ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստանից 2 եպիսկոպոս է կարողացել մեկնել Ավստրիա: Այն հեռավար ձևաչափով չի կայանա և կհամարվի ոչ թե Եպիսկոպոսաց ժողով, այլ Եպիսկոպոսաց հավաք։Ագրեսիա է հայության հոգևոր կենտրոնի դեմ. քաղաքական ուժերը՝ կաթողիկոսի դեմ քրգործի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461111_76:0:1143:800_1920x0_80_0_0_119730ac2e285ac8995b54fd3d2cd897.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ցուցմունք, հհ քննչական կոմիտե
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ցուցմունք, հհ քննչական կոմիտե
Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ․ «Ժողովուրդ»
09:27 17.02.2026 (Թարմացված է: 09:32 17.02.2026) Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ,
կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Ըստ պարբերականի՝ Գարեգին Երկրորդը քննիչներին ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր իրավունքից։
Օրաթերթը նաև գրում է, որ կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Գործով քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։
Հիշեցնենք, որ մեղադրանքներ առաջադրվել են նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանին։ Նրանք մեղադրվում են Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Հավելենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենար
Եպիսկոպոսաց ժողովը։ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար
Հայաստանից 2 եպիսկոպոս է կարողացել մեկնել Ավստրիա: Այն հեռավար ձևաչափով չի կայանա և կհամարվի ոչ թե Եպիսկոպոսաց ժողով, այլ Եպիսկոպոսաց հավաք։