https://arm.sputniknews.ru/20260216/mer-patmutjan-amenamut-zhamery-fransahajery-kvoch-en-anum-dadarecnel-ekeghecu-dem-arshavy-98865258.html
Մեր պատմության ամենամութ ժամերը. ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը
Մեր պատմության ամենամութ ժամերը. ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը
Sputnik Արմենիա
Խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել վեհափառի և 6 եպիսկոպոսների դեմ անօրինական հետապնդումները։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T15:30+0400
2026-02-16T15:30+0400
2026-02-16T15:32+0400
ֆրանսիա
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
կոչ
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98801078_0:63:1200:738_1920x0_80_0_0_0c59fc3a6d86dc7d22f75a4d6dce4cc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը, թուլացնում ամբողջ ազգին՝ Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին նշված է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված անօրինական հետապնդումն է, ինչով իշխանությունն ակնհայտորեն ներխուժում է հոգևորականության բացառիկ իրավասության մեջ։Խորհուրդը նաև կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և խորհրդի քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։ Միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում վեհափառին։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98801078_67:0:1134:800_1920x0_80_0_0_c42c1025e86a32e1952f4c380c151500.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, կոչ, նիկոլ փաշինյան, հայաստան
ֆրանսիա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, կոչ, նիկոլ փաշինյան, հայաստան
Մեր պատմության ամենամութ ժամերը. ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը
15:30 16.02.2026 (Թարմացված է: 15:32 16.02.2026) Խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել վեհափառի և 6 եպիսկոպոսների դեմ անօրինական հետապնդումները։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը, թուլացնում ամբողջ ազգին՝ Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին նշված է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած
հայտարարության մեջ։
Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված անօրինական հետապնդումն է, ինչով իշխանությունն ակնհայտորեն ներխուժում է հոգևորականության բացառիկ իրավասության մեջ։
«Ներկայում, երբ հայ ազգը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, չի կարելի թույլ տալ նման բնույթի բախումներ, որոնք անարժան են և կործանարար ազգի միասնության և բարոյական ուժի համար։ Խորհուրդը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը միավորվել և անհապաղ վերջ դնել այս խախտումներին, որոնք հիշեցնում են ստալինյան դարաշրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ ժամերը»,- նշված է տարածված հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և խորհրդի քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։ Միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում վեհափառին։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա
Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ,
կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։
Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ