https://arm.sputniknews.ru/20260214/mahvan-elqvov-vraert-erevani-baghramjan-pvoghvotajum-bzhishknern-ardzanagrel-en-hetivotni-mahy-98805303.html
Մահվան ելքով վրաերթ Երևանի Բաղրամյան պողոտայում. 45 տարեկան տղամարդը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանի Բաղրամյան պողոտայում. 45 տարեկան տղամարդը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Մահացածը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակից էր։ 14.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-14T11:05+0400
2026-02-14T11:05+0400
2026-02-14T11:21+0400
հայաստան
վրաերթ
մահ
հետիոտն
https://cdn.am.sputniknews.ru/img/1772/67/17726798_0:120:1280:840_1920x0_80_0_0_e79eb756f4d815a49e142f0040a3badc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր Երևանի բաղրամյան պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Changan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։Վարորդը զանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։Վրաերթ և վթար Արագածոտնի մարզում. ճանշինի աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1772/67/17726798_0:0:1280:960_1920x0_80_0_0_94bcd4c21be62f9058db8af62f405e23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաերթ, մահ, հետիոտն
հայաստան, վրաերթ, մահ, հետիոտն
Մահվան ելքով վրաերթ Երևանի Բաղրամյան պողոտայում. 45 տարեկան տղամարդը տեղում մահացել է
11:05 14.02.2026 (Թարմացված է: 11:21 14.02.2026) Մահացածը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակից էր։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր Երևանի բաղրամյան պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Changan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Վարորդը զանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։