https://arm.sputniknews.ru/20260212/mahacel-e-gvortsarar-ev-barerar-levvon-hajrapetjani-avag-dustry-98735400.html
Մահացել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստրը
Մահացել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստրը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացնում է, որ Անժելիկա Հայրապետյանը վերջին ամիսներին հիվանդ էր։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T16:14+0400
2026-02-12T16:14+0400
2026-02-12T16:57+0400
ռուսաստան
լևոն հայրապետյան
դուստր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98734619_0:108:1024:684_1920x0_80_0_0_1f44ff9d45cceb01ac38b6b482880dee.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 45 տարեկանում մահացել է հանգուցյալ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստր Անժելիկա Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։Նշվում է, որ Անժելիկան Հայրապետյանի երեք դուստրերից ավագն է։Լևոն Գուրգենի Հայրապետյանը (1949-2017) ռուսաստանաբնակ գործարար էր, ծնվել էր Արցախի Վանք գյուղում։ Նա օգնում էր ինչպես հայրենի գյուղին, այնպես էլ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղին, մասնակցել է Գանձասարի հին վանքի վերականգնման ֆինանսավորմանը։ Հայրապետյանը 2008 թվականին նախաձեռնեց աննախադեպ ակցիա՝ արցախյան մեծ հարսանիք, որի շրջանակում կազմակերպվեց 700 զույգի միաժամանակյա պսակադրություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98734619_0:94:1024:862_1920x0_80_0_0_266370300c280b2da5ac80c5ae3d9e48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լևոն հայրապետյան, դուստր, մահ
ռուսաստան, լևոն հայրապետյան, դուստր, մահ
Մահացել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստրը
16:14 12.02.2026 (Թարմացված է: 16:57 12.02.2026) Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացնում է, որ Անժելիկա Հայրապետյանը վերջին ամիսներին հիվանդ էր։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 45 տարեկանում մահացել է հանգուցյալ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստր Անժելիկա Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Նշվում է, որ Անժելիկան Հայրապետյանի երեք դուստրերից ավագն է։
«Վերջին ամիսներին նա հիվանդ էր, բուժվում էր հիվանդանոցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 16-ին Մոսկվայի Դոմոդեդովոյի գերեզմանատանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լևոն Գուրգենի Հայրապետյանը (1949-2017) ռուսաստանաբնակ գործարար էր, ծնվել էր Արցախի Վանք գյուղում։ Նա օգնում էր ինչպես հայրենի գյուղին, այնպես էլ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղին, մասնակցել է Գանձասարի հին վանքի վերականգնման ֆինանսավորմանը։ Հայրապետյանը 2008 թվականին նախաձեռնեց աննախադեպ ակցիա՝ արցախյան մեծ հարսանիք, որի շրջանակում կազմակերպվեց 700 զույգի միաժամանակյա պսակադրություն։