00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ծրագրում է Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ գործողություններում. Կռիլով

© SputnikԱլեքսանդր Կռիլով
Ալեքսանդր Կռիլով - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը ԱՄՆ փոխնախագահի հարավկովկասյան այցը մեկնաբանել է իրանական տեսանկյունից։
ԱՄՆ-ն, Իսրայելը, մի փոքր ավելի քիչ՝ Պակիստանը այժմ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Հարավային Կովկասում (որտեղ, բացի այդ, շատ ակտիվ է գործում Ադրբեջանը)։ Այստեղից եզրակացնում ենք, որ տարածաշրջանային նման «անշլագի» և «կողմնակի» համընդհանուր ուշադրության գլխավոր պատճառը իրանական ճգնաժամն է։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի Արման Վանեսքեհյանի «Իրականում» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։
Նա նշում է, որ եթե Իրանում մեծ պատերազմ սկսվի, Հարավային Կովկասի երկրները ստիպված կլինեն մտածել միայն պետությունների և ժողովուրդների գոյատևման մասին։
«Իրանին արդեն մոտեցել է ամերիկյան մեծ նավատորմ, և այժմ հարցն այնպես է դրված, որ իրանական խնդիրը լուծելու է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս այցից հետո Թրամփի մոտ Վաշինգտոն է ժամանել Նեթանյահուն (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու–խմբ.): Հավանաբար հենց Վաշինգտոնում, հաշվի առնելով Հարավային Կովկասից Վենսի բերած տեղեկությունները, կորոշվեն Իրանի մասով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ծրագրերը», - կարծում է քաղաքագետը։
Թվում է, թե ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է և մտադիր է Իրանի հետ սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն օգտագործել այդ երկրի դեմ ծրագրվող գործողության մեջ: Փորձագետը հնարավոր է համարում, որ հենց այդ մասին էին ընթանում Երևանում և Բաքվում Վենսի բանակցությունները։ Իսկ «Թրամփի ուղին», խաղաղությունը և համընդհանուր բարօրությունը, որ սպասում է Հարավային Կովկասին, ընդամենը շեղում են հանրության ուշադրությունը։
Ի՞նչ նպատակներ ունի ԱՄՆ–ն Հայաստանում. մասնագետը վերլուծում է Թրամփի քայլերը
Իրականում տարածաշրջանի ապագան պարզ կդառնա արդեն առաջիկա շաբաթներին։ Կովկասագետի կարծիքով՝ եթե Իրանում հանկարծ իսկապես ամեն ինչ հասնի մեծ պատերազմի, ապա այդ ժամանակ տնտեսական զարգացման ոչ մի ծրագրի, միջմայրցամաքային լոգիստիկայի (նույն TRIPP նախագծի), մոդուլային միջուկային ռեակտորների և այլ բաների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Պետք է մտածել միայն տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների գոյատևման մասին, այն էլ՝ մեծ վերապահումներով։
Ժամանակին «Հարավային Ադրբեջանի» ծրագրից հրաժարվեցին, բայց այն կարող են վերակենդանացնել
Ծայրահեղ լարված իրավիճակը մեկնաբանելով՝ Կռիլովը կարծում է, որ կարող է լինել զարգացումների և իրանական ճգնաժամի հանգուցալուծման մի քանի սցենար։ Նախորդ անգամ Իրանի տարածքի ռմբակոծություններն այնքան էլ կայծակնային չէին, ինչը հիմա սպառնում են ամերիկացիները, բայց չէ՞ որ դրանք ոչնչի չհանգեցրին։ Սակայն հիմա պետք է նկատի ունենալ, որ իրանցիներն արդեն պատրաստ են, և արդեն, հավանաբար, պլանավորված են դիմակայության մեխանիզմներ։
ԱՄՆ–ն խոսում է ոչ թե ներդրումների, այլ տեխնոլոգիաների վաճառքի մասին. Սուրեն Սարգսյան
Փորձագետը դիտարկում է մեկ այլ տարբերակ, որի դեպքում ռմբակոծությունները կհաշվարկվեն այնպես, որպեսզի աջակցեն այսպես կոչված իրանական էթնիկ գործոնին: Ի վերջո կան բելուջներ, քրդեր, արաբներ, և շատ ուրիշներ, որոնց ամերիկացիներն ու իսրայելցիները կարող էին օգտագործել: Այդ թվում հատուկ պետք է նշել ժամանակին գոյություն ունեցած «Հարավային Ադրբեջանի պլանը»։ Եվ այն կարող է արագ վերակենդանացվել:
«Ադրբեջանում դա քննարկվել է, բայց այն ժամանակ հրաժարվել են դրանից։ Որոշել են, որ հարավային ադրբեջանցիները, ըստ էության, պարսիկներ են, ինքնագիտակցությամբ իրանցիներ։ Նրանք քանակով շատ են, և մտավախություն կար, որ Հարավային Ադրբեջանը պարզապես ինքն է իր կազմ տանելու հյուսիսում գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը։ Դեպքերի այդօրինակ զարգացումը կարող է առավել քան վտանգավոր լինել ներկայիս իշխող վերնախավի համար»,–ասում է Կռիլովը։
Համենայն դեպս, հիմա նման սցենարը բնավ բացառված չէ առաջին հերթին այն պատճառով, որ կարող է ձեռնտու լինել ամերիկացիներին, իսրայելցիներին և բրիտանացիներին։ Կռիլովը կարծում է, որ ձեռնտու է առաջին հերթին նրանով, որ ստիպված չեն լինի այնտեղ ցամաքային զորքեր ուղարկել։ Այդ խաղացողների համար ցամաքային գործողությունը հնարավոր մեծ կորուստներ են, որոնցից նրանք ամենահնարավոր կերպով խուսափում են, իսկ այս դեպքում կռվելու են ուրիշի ձեռքերով, ինչն իրենց սիրելի մարտավարությունն է։
Ադրբեջանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ զարգացնել «Միջին միջանցք» և TRIPP նախագծերը
Ավելի վաղ Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ամերիկացի լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն աշխատում է Իրանի հետ փոխընդունելի համաձայնագրի վրա: Վենսը հավելել էր, որ եթե իրանական կողմը համաձայնի ԱՄՆ-ի առաջարկներին, կողմերը կհասնեն բանակցությունների «լավ ավարտին»:
Լրահոս
0