https://arm.sputniknews.ru/20260210/adrbejany-pajmanavvorvel-e-amn-i-het-zargacnel-mijin-mijancq-ev-tripp-nakhagtsery-98672298.html
Ադրբեջանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ զարգացնել «Միջին միջանցք» և TRIPP նախագծերը
Ադրբեջանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ զարգացնել «Միջին միջանցք» և TRIPP նախագծերը
Sputnik Արմենիա
Վենսն ու Ալիևը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T20:14+0400
2026-02-10T20:14+0400
2026-02-10T20:22+0400
հայաստան
ադրբեջան
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
իլհամ ալիև
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98672450_0:320:3072:2048_1920x0_80_0_0_e3d61d0c994df1dd938a54a1706ac696.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանը «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP) պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածներն ու նպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը, ներառյալ փոխգործակցությունը բնական ռեսուրսների և կարևոր օգտակար հանածոների ոլորտներում:ԱՄՆ-ն նաև մտադիր է Ադրբեջանին նոր մոտորանավակներ մատակարարել երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։Նշենք, որ Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։«Միջին միջանցքը» կամ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին միջազգային տրանսպորտային միջանցք է, որը միացնում է Չինաստանը և Եվրոպան Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98672450_152:0:2883:2048_1920x0_80_0_0_e0bd7dabe1b5bfdebf2ce4036365996a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp)
հայաստան, ադրբեջան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp)
Ադրբեջանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ զարգացնել «Միջին միջանցք» և TRIPP նախագծերը
20:14 10.02.2026 (Թարմացված է: 20:22 10.02.2026) Վենսն ու Ալիևը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանը «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
«Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում պայմանավորվել են Միջին միջանցքի զարգացման և TRIPP նախագծին աջակցելու մասին»,- ասված է հռչակագրի տեքստում։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP) պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածներն ու նպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը, ներառյալ փոխգործակցությունը բնական ռեսուրսների և կարևոր օգտակար հանածոների ոլորտներում:
ԱՄՆ-ն նաև մտադիր է Ադրբեջանին նոր մոտորանավակներ մատակարարել երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Նշենք, որ
Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ
նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
«Միջին միջանցքը» կամ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին միջազգային տրանսպորտային միջանցք է, որը միացնում է Չինաստանը և Եվրոպան Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջով: