00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է. կաթողիկոս

© Photo : press office of the Museums of the Mother See of Holy EtchmiadzinԳարեգին Բ կաթողիկոսը
Գարեգին Բ կաթողիկոսը - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2026
Գարեգին Բ կաթողիկոսը
Բաժանորդագրվել
Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներն անշեղորեն հետևեն Առաքելական մեր սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է. այն խոչընդոտում է եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցում մեր ժողովրդի հոգևոր–եկեղեցական կյանքին։ Այդ մասին այսօր Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով պարգևաբաշխության ավարտին իր հայրապետական պատգամի ժամանակ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ եկեղեցին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների»,– ընդգծել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Նրա խոսքով` վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Կաթողիկոսը նշել է, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։
«Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս, մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևենք Առաքելական մեր Սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը»,– ասված է Մայր աթոռի տարածած հայտարարության մեջ։
Նա կոչ է արել ժողովրդին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և միմյանց մեջ բաժանումներ չանեն, հաստատուն մնան նույն մտքի ու նպատակի մեջ:
Ի դեպ, Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակի օրը Մայր տաճարում մատուցվեց Սուրբ պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։
Սուրբ պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Լրահոս
0