https://arm.sputniknews.ru/20260209/guce-katvoghikvosi-eghbvor-ev-eghbvorvordu-gvortsvov-vkan-shat-baner-cher-hishum-kam-aghvot-er-hishum-98616434.html
«Գուցե»․ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով վկան շատ բաներ չէր հիշում կամ աղոտ էր հիշում
«Գուցե»․ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով վկան շատ բաներ չէր հիշում կամ աղոտ էր հիշում
Sputnik Արմենիա
Պաշտպանները տարակուսած են, թե ինչպես է ստացվել, որ Գառնիկ Ղազարյանի ներկայացրած հաղորդման մեջ նշված են Հարություն Մկրտչյանի անունն ու հեռախոսահամարը։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T18:42+0400
2026-02-09T18:42+0400
2026-02-09T18:53+0400
վաղարշապատ
ընտրություններ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եղբայր
դատ
դատարան
վկա
գևորգ ներսիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97976074_0:0:1600:901_1920x0_80_0_0_7458567aae465bcafcf73b6405398bef.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Ցուցմունք էր տալիս գործով վկա Հարություն Մկրտչյանը, որը գլխավորում էր «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին 3 ամսից ավելի է՝ կալանավորված են` ենթադրաբար Հարություն Մկրտչյանի նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու համար։Ըստ դատախազության հաղորդագրության՝ նոյեմբերի 1–ին Համբարձում և Գևորգ Ներսիսյանները հայհոյանքներ են հնչեցրել Հարություն Մկրտչյանի հասցեին, ապա սպառնացել, որ չեն թողնելու Մկրտչյանին մտնել Ոսկեհատ գյուղ, գյուղի կենտրոնում մեքենաների կուտակում է եղել, քարոզչությանը խոչընդոտել են։«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավարի խափանման միջոցը փոխվեցՎկայի ցուցմունքից պարզ է դառնում, որ իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին Հարություն Մկրտչյանն իմացել է նախընտրական ցուցակի 5-րդ համար Գառնիկ Ղազարյանից։Պաշտպան Էմին Խաչատրյանն էլ նշեց՝ ըստ Գառնիկ Ղազարյանի ցուցմունքի՝ ոչ թե իրեն են մոտեցել, այլ ինքն է մոտեցել, նախընտրական գրքույկ է տվել, մարդիկ չեն ցանկացել վերցնել ու այդտեղից եզրակացրել է, որ իրենց թեկնածուին գյուղում չեն սիրում։ Ըստ գործի նյութերի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների դեմ հաղորդում ներկայացրել է Գառնիկ Ղազարյանը։ Պաշտպանները տարակուսած են, թե ինչու է նրա ներկայացրած հաղորդման մեջ նշված Հարություն Մկրտչյանի անունն ու հեռախոսահամարը։Եթե հաղթեինք, ամբողջ թիմով բանտերում կլինեինք․ Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված վարույթի մասինՄկրտչյանի խոսքով՝ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը չի աշխատել, դրա համար իր հեռախոսահամարն է նշված այնտեղ։ Պաշտպաններին սա էլ տարակուսելի թվաց, որովհետև կրկին ըստ գործի նյութերի՝ ոստիկանությունից զանգել են Գառնիկ Ղազարյանին, հրավիրել ոստիկանություն։ Մկրտչյանը նշեց՝ քանի որ իրենք շատ ինտենսիվ աշխատում էին ոստիկանության հետ նախընտրական քարոզարշավի օրերին, իր հեռախոսահամարը նույնիսկ ոստիկանության պետն ուներ, ուստի «գուցե» ոստիկանությունում են իր համարը նշել՝ վստահ լինելով, որ կարողանալու է անհրաժեշտության դեպքում գտնել Գառնիկ Ղազարյանին։Պաշտպանները մի քանի անգամ փորձեցին հասկանալ, թե արդյոք Հարություն Մկրտչյանը քննչական կոմիտեում ցուցմունք տվել է, թե ոչ կամ քանի անգամ է տվել, Մկրտչյանը նշեց՝ չի հիշում, հետո նաև մշուշոտ էր հիշում։Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվելՊաշտպաններին վրդովվեցրեց Մկրտչյանի ոչ միանշանակ պատասխանները։ Նրանք ներկայացրին գործով վկա, «Հանրապետություն» կուսակցության անդամ Լիանա Ղահրամանյանի ցուցմունքը, ըստ որի՝ Գառնիկ Ղազարյանի և Համբարձում Ներսիսյանի հանդիպումից հետո էլ նա նորմալ շրջել է գյուղում, գրքույկներ բաժանել, իրեն ոչ ոք չի խոչընդոտել, մինչդեռ մինչ այդ Հարություն Մկրտչյանը պնդում էր, որ այդ միջադեպից հետո իր պատվիրակները չեն շրջել գյուղում, նախընտրական քարոզարշավի բնականոն, իրենց կողմից նախատեսված ընթացքը խաթարվել է։Հաջորդ դրվագը վերաբերում է գյուղի կենտրոնում՝ «Հանրապետություն» կուսակցության շտաբի մոտ մեքենաների կուտակումներին։ Պաշտպան Արա Զոհրաբյանը հարց ուղղեց՝ իսկ հնարավո՞ր է, որ դա ոչ թե մեքենաների կուտակում էր, այլ պարզապես գյուղի կենտրոնում առօրյա ակտիվություն։ Մկրտչյանը նշեց՝ եթե չլիներ մինչ այդ Գառնիկ Ղազարյանի կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը՝ իր հասցեին հնչած հայհոյանքների վերաբերյալ, կարող էր այդպես մտածել։ Ըստ նրա՝ թեպետ իրենք պլանավորել էին կենտրոնում գյուղացիների հետ հանդիպում անցկացնել, սակայն այդ ամենից հետո որոշել են, իր խոսքերով, չսրել իրավիճակն ու ավտոերթ անել, որը ևս անխոչընդոտ է ընթացել։Նշենք, որ ամբողջ դատական նիստի ընթացքում պաշտպանների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի պատասխանելիս Հարություն Մկրտչյանը պատասխանում էր «գուցե», «չեմ հիշում», «մշուշոտ եմ հիշում» և այլն։Դատական նիստը և վկա Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը կշարունակվեն փետրվարի 17-ին՝ 15։00-ին։Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Ըստ քննչական մարմինների` նրանք 2025 թվականին Վաղարշապատ խոշորացված համայնքում խոչընդոտել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։Ներսիսյաննները մինչ օրս կալանքի տակ են։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97976074_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b9e2fc6f4b3e47dac28fc409fa4b2329.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, ընտրություններ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, դատ, դատարան, վկա, գևորգ ներսիսյան
վաղարշապատ, ընտրություններ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, դատ, դատարան, վկա, գևորգ ներսիսյան
«Գուցե»․ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով վկան շատ բաներ չէր հիշում կամ աղոտ էր հիշում
18:42 09.02.2026 (Թարմացված է: 18:53 09.02.2026) Պաշտպանները տարակուսած են, թե ինչպես է ստացվել, որ Գառնիկ Ղազարյանի ներկայացրած հաղորդման մեջ նշված են Հարություն Մկրտչյանի անունն ու հեռախոսահամարը։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Ցուցմունք էր տալիս գործով վկա Հարություն Մկրտչյանը, որը գլխավորում էր «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին 3 ամսից ավելի է՝ կալանավորված են` ենթադրաբար Հարություն Մկրտչյանի նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու համար։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ նոյեմբերի 1–ին Համբարձում և Գևորգ Ներսիսյանները հայհոյանքներ են հնչեցրել Հարություն Մկրտչյանի հասցեին, ապա սպառնացել, որ չեն թողնելու Մկրտչյանին մտնել Ոսկեհատ գյուղ, գյուղի կենտրոնում մեքենաների կուտակում է եղել, քարոզչությանը խոչընդոտել են։
Վկայի ցուցմունքից պարզ է դառնում, որ իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին Հարություն Մկրտչյանն իմացել է նախընտրական ցուցակի 5-րդ համար Գառնիկ Ղազարյանից։
«Ինքն ինձ ասել է, որ իրազեկման ակցիա իրականացնելիս իրեն մոտեցել են 2 անձ և ասել, որ իմ նախընտրական բուկլետին նայելիս իմ ուղղությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տեղացել»,- նշեց Մկրտչյանը։
Պաշտպան Էմին Խաչատրյանն էլ նշեց՝ ըստ Գառնիկ Ղազարյանի ցուցմունքի՝ ոչ թե իրեն են մոտեցել, այլ ինքն է մոտեցել, նախընտրական գրքույկ է տվել, մարդիկ չեն ցանկացել վերցնել ու այդտեղից եզրակացրել է, որ իրենց թեկնածուին գյուղում չեն սիրում։ Ըստ գործի նյութերի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների դեմ հաղորդում ներկայացրել է Գառնիկ Ղազարյանը։ Պաշտպանները տարակուսած են, թե ինչու է նրա ներկայացրած հաղորդման մեջ նշված Հարություն Մկրտչյանի անունն ու հեռախոսահամարը։
Մկրտչյանի խոսքով՝ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը չի աշխատել, դրա համար իր հեռախոսահամարն է նշված այնտեղ։ Պաշտպաններին սա էլ տարակուսելի թվաց, որովհետև կրկին ըստ գործի նյութերի՝ ոստիկանությունից զանգել են Գառնիկ Ղազարյանին, հրավիրել ոստիկանություն։
Հարություն Մկրտչյանն այդպես էլ չկարողացավ լիարժեք պատասխան տալ այն հարցին, թե ինչու է և ինչպես է հենց իր հեռախոսահամարը հայտնվել հաղորդման մեջ, երբ Գառնիկ Ղազարյանը նաև խոստովանել է, որ ինքը երբևէ չի ունեցել Հարություն Մկրտչյանի հեռախոսահամարը։
Մկրտչյանը նշեց՝ քանի որ իրենք շատ ինտենսիվ աշխատում էին ոստիկանության հետ նախընտրական քարոզարշավի օրերին, իր հեռախոսահամարը նույնիսկ ոստիկանության պետն ուներ, ուստի «գուցե» ոստիկանությունում են իր համարը նշել՝ վստահ լինելով, որ կարողանալու է անհրաժեշտության դեպքում գտնել Գառնիկ Ղազարյանին։
Պաշտպանները մի քանի անգամ փորձեցին հասկանալ, թե արդյոք Հարություն Մկրտչյանը քննչական կոմիտեում ցուցմունք տվել է, թե ոչ կամ քանի անգամ է տվել, Մկրտչյանը նշեց՝ չի հիշում, հետո նաև մշուշոտ էր հիշում։
Պաշտպաններին վրդովվեցրեց Մկրտչյանի ոչ միանշանակ պատասխանները։ Նրանք ներկայացրին գործով վկա, «Հանրապետություն» կուսակցության անդամ Լիանա Ղահրամանյանի ցուցմունքը, ըստ որի՝ Գառնիկ Ղազարյանի և Համբարձում Ներսիսյանի հանդիպումից հետո էլ նա նորմալ շրջել է գյուղում, գրքույկներ բաժանել, իրեն ոչ ոք չի խոչընդոտել, մինչդեռ մինչ այդ Հարություն Մկրտչյանը պնդում էր, որ այդ միջադեպից հետո իր պատվիրակները չեն շրջել գյուղում, նախընտրական քարոզարշավի բնականոն, իրենց կողմից նախատեսված ընթացքը խաթարվել է։
Հաջորդ դրվագը վերաբերում է գյուղի կենտրոնում՝ «Հանրապետություն» կուսակցության շտաբի մոտ մեքենաների կուտակումներին։ Պաշտպան Արա Զոհրաբյանը հարց ուղղեց՝ իսկ հնարավո՞ր է, որ դա ոչ թե մեքենաների կուտակում էր, այլ պարզապես գյուղի կենտրոնում առօրյա ակտիվություն։ Մկրտչյանը նշեց՝ եթե չլիներ մինչ այդ Գառնիկ Ղազարյանի կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը՝ իր հասցեին հնչած հայհոյանքների վերաբերյալ, կարող էր այդպես մտածել։ Ըստ նրա՝ թեպետ իրենք պլանավորել էին կենտրոնում գյուղացիների հետ հանդիպում անցկացնել, սակայն այդ ամենից հետո որոշել են, իր խոսքերով, չսրել իրավիճակն ու ավտոերթ անել, որը ևս անխոչընդոտ է ընթացել։
Նշենք, որ ամբողջ դատական նիստի ընթացքում պաշտպանների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի պատասխանելիս Հարություն Մկրտչյանը պատասխանում էր «գուցե», «չեմ հիշում», «մշուշոտ եմ հիշում» և այլն։
Դատական նիստը և վկա Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը կշարունակվեն փետրվարի 17-ին՝ 15։00-ին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց
1 ամսով կալանավորել Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային
քրեական հետապնդում է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Ըստ քննչական մարմինների` նրանք 2025 թվականին Վաղարշապատ խոշորացված համայնքում խոչընդոտել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։
Ներսիսյաննները մինչ օրս կալանքի տակ են։