https://arm.sputniknews.ru/20260207/hhum-petq-e-argelel-snndi-vochnchacumy-nakhadzernutjan-heghinaknery-dimel-en-pashinjanin-98551690.html
ՀՀ–ում պետք է արգելել սննդի ոչնչացումը․ նախաձեռնության հեղինակները դիմել են Փաշինյանին
ՀՀ–ում պետք է արգելել սննդի ոչնչացումը․ նախաձեռնության հեղինակները դիմել են Փաշինյանին
Sputnik Արմենիա
Նախաձեռնության հեղինակների կարծիքով` օրենքի ընդունումը պատմական քայլ կդառնա աղքատության դեմ պայքարում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային... 07.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-07T15:16+0400
2026-02-07T15:16+0400
2026-02-07T16:05+0400
աղքատություն
հիմնադրամ
սնունդ
իշխանություն
նիկոլ փաշինյան
մայքլ ավետիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2083/10/20831036_0:11:1601:911_1920x0_80_0_0_6952727b120234a6c7e35d476efb5d22.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական առաջին պարենային բանկի ներկայացուցիչները օրինագիծ են մշակել, որը նախատեսում է Հայաստանում խանութների, սուպերմարկետների, պահեստների, արտադրական ձեռնարկությունների կողմից օգտագործման համար պիտանի մթերքների ոչնչացման և արտանետման արգելք: Այդ մասին սոցիալական ցանցերից մեկում հրապարակված տեսանյութում հայտարարել է բանկի հիմնադիր Մայքլ Ավետիքյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ կանադահայ Մայքլ Ավետիքյանը դեռ 2020 թվականին ՀՀ իշխանությանը նախագիծ է առաջարկել կարիքավորների համար հիմնադրամի ստեղծման մասին։ Չնայած նախագծի բարձր գնահատականին՝ այն շարունակում են անտեսել։Տեսանյութում Ավետիքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով անձամբ հսկողության տակ վերցնել երկրում պարենային կորուստների և աղքատության դեմ պայքարին ուղղված օրենքի մշակումն ու ընդունումը:Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, բայց վազն արի մեզնից. Փաշինյանը` թոշակների և աղքատության մասինԱվետիքյանի խոսքով՝ օրինագիծը պատրաստել են հիմնադրամի ներկայացուցիչները՝ Ֆրանսիայից սոցիալական իրավունքների մասնագետ Արաշ Դերանբաշի հետ համատեղ:Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների միջոցով ավելցուկային մթերքի փոխանցում կարիքավոր քաղաքացիներին:Այս նախագիծն արդեն իսկ փոխանցվել է վարչապետի աշխատասենյակ և քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:Միքայել Ավետիքյանն ընդգծում է, որ այս օրենքի իրագործումը կարող է զգալի սոցիալական ազդեցություն ունենալ:Նախաձեռնության հեղինակի կարծիքով՝ օրենքի ընդունումը պատմական քայլ կլինի աղքատության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ՝ կրճատելով պարենային թափոնների մասշտաբները:Հիշեցնենք, որ 2024 թվականին (2025 թվականի տվյալները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարի վերջին) Հայաստանում աղքատության միջին մակարդակը կազմել է 21,7 տոկոս։ 2023 թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 23,7 %։ Ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ պաշտոնական հրապարակումների,2025 թ.–ին սպասվում է 0,6 %։«Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2083/10/20831036_0:0:1601:1200_1920x0_80_0_0_3ec04e52414ece447de99738fce95bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղքատություն, հիմնադրամ, սնունդ, իշխանություն, նիկոլ փաշինյան, մայքլ ավետիքյան
աղքատություն, հիմնադրամ, սնունդ, իշխանություն, նիկոլ փաշինյան, մայքլ ավետիքյան
ՀՀ–ում պետք է արգելել սննդի ոչնչացումը․ նախաձեռնության հեղինակները դիմել են Փաշինյանին
15:16 07.02.2026 (Թարմացված է: 16:05 07.02.2026) Նախաձեռնության հեղինակների կարծիքով` օրենքի ընդունումը պատմական քայլ կդառնա աղքատության դեմ պայքարում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական առաջին պարենային բանկի ներկայացուցիչները օրինագիծ են մշակել, որը նախատեսում է Հայաստանում խանութների, սուպերմարկետների, պահեստների, արտադրական ձեռնարկությունների կողմից օգտագործման համար պիտանի մթերքների ոչնչացման և արտանետման արգելք: Այդ մասին սոցիալական ցանցերից մեկում հրապարակված
տեսանյութում հայտարարել է բանկի հիմնադիր Մայքլ Ավետիքյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կանադահայ Մայքլ Ավետիքյանը դեռ 2020 թվականին ՀՀ իշխանությանը նախագիծ է առաջարկել կարիքավորների համար հիմնադրամի ստեղծման մասին։ Չնայած նախագծի բարձր գնահատականին՝ այն շարունակում են անտեսել։
Տեսանյութում Ավետիքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով անձամբ հսկողության տակ վերցնել երկրում պարենային կորուստների և աղքատության դեմ պայքարին ուղղված օրենքի մշակումն ու ընդունումը:
Ավետիքյանի խոսքով՝ օրինագիծը պատրաստել են հիմնադրամի ներկայացուցիչները՝ Ֆրանսիայից սոցիալական իրավունքների մասնագետ Արաշ Դերանբաշի հետ համատեղ:
Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների միջոցով ավելցուկային մթերքի փոխանցում կարիքավոր քաղաքացիներին:
Այս նախագիծն արդեն իսկ փոխանցվել է վարչապետի աշխատասենյակ և քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Միքայել Ավետիքյանն ընդգծում է, որ այս օրենքի իրագործումը կարող է զգալի սոցիալական ազդեցություն ունենալ:
«Ես խնդրում եմ վարչապետին նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ անձամբ հսկողության տակ վերցնել այս աշխատանքները՝ օրենքի շուտափույթ պատրաստման և դրա գործնական իրականացման համար: Այս քայլը կարող է փոխել Հայաստանի հարյուրհազարավոր կարիքավոր քաղաքացիների կյանքը»,– հայտարարել է նա։
Նախաձեռնության հեղինակի կարծիքով՝ օրենքի ընդունումը պատմական քայլ կլինի աղքատության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ՝ կրճատելով պարենային թափոնների մասշտաբները:
Հիշեցնենք, որ 2024 թվականին (2025 թվականի տվյալները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարի վերջին) Հայաստանում աղքատության միջին մակարդակը կազմել է 21,7 տոկոս։ 2023 թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 23,7 %։ Ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ պաշտոնական հրապարակումների,2025 թ.–ին սպասվում է 0,6 %։