https://arm.sputniknews.ru/20250109/du-divogenesn-es-shat-lav-bajc-vazn-ari-meznic-pashinjany-tvoshakneri-ev-aghqatutjan-masin-84633258.html
Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, բայց վազն արի մեզնից. Փաշինյանը` թոշակների և աղքատության մասին
Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, բայց վազն արի մեզնից. Փաշինյանը` թոշակների և աղքատության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը համոզված է` եթե իրենց քաջալերության արդյունքում տատիկը կամ պապիկը մի 10 մետր ավել է քայլում, դա էլ է ակտիվություն։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T13:55+0400
2025-01-09T13:55+0400
2025-01-09T19:10+0400
հայաստան
թոշակ
նպաստ
աղքատություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098765_0:0:1600:901_1920x0_80_0_0_e423aab296e7c4392e5ffc3a1a58f4e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Աղքատությունը հնարավոր է հաղթահարել նպաստների համակարգի կտրուկ կրճատմամբ և աշխատելով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` 2018 թվականին տեղեկանք է ստացել, որ «Մերսեդես բրաբուսով» մարդը նպաստ է ստացել, կամ մարդն ամսական 700 հազար դրամ վարկ է փակում, սակայն «Փարոսից» սոցիալական նպաստ է ստանում։Նա անդրադարձավ նաև կենսաթոշակների թեմային։«Ամեն ամիս, ամեն տարի, ամեն օր ՀՀ–ում թոշակներն ավելանում են։ Մեզ քննադատում են, որ մենք թոշակառուներին շահագործում ենք, երբ նրանց թոշակները բարձրացնում ենք, սակայն թոշակների ստացման անկանխնիկ եղանակի տեղադրման արդյունքում ստվերն ենք կրճատում։ Եթե մենք մեր տատիկին կամ մայրիկին խնդրենք, որ ինչ–որ մի գործողություն կատարի, մի հատ ջանք գործադրի, դա նշանակում է, որ մենք նրանց վատ վիճակի մե՞ջ ենք դնում, շահագործո՞ւմ ենք»,– ասաց նա։Փաշինյանը հիշեցրեց` երբ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունն ընդունում էին, այնտեղ «ակտիվ ծերացման» տող կա։«Եթե մենք մեր գործողություններով քաջալերում ենք, որ, օրինակ, տատիկը կամ պապիկը մի 10 մետր ավել քայլի, դա էլ է ակտիվություն»,– ընդգծեց նա։Վարչապետը նշեց, որ 2018 թվականից այս կողմ 4 անգամ թոշակ են բարձրացրել, ընդ որում` միայն 2022 թվականին` երկու անգամ։«Թոշակը հիմա դարձել է 36 հազար դրամ։ Այսինքն` 2018 թվականից կրկնակի բարձրացում է եղել։ Ճիշտ է` գնաճ կա, սակայն դա մի ուրիշ ֆունդամենտալ խնդիր է ու կապված է մեր տնտեսության առանձնահատկությունների հետ»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2023 թ. տվյալներով` Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է, ծայրահեղ աղքատ`բնակչության 1.1%-ը։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով էլ` եթե 2021 թ. ՀՀ–ում կար 93 հազար անապահով ընտանիք, ապա 2024 թ. հունիսին նրանց թիվը 65 հազար է։Նշենք, որ 2025 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ–ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ 2025 թ. պահպանվել են կենսաթոշակների չափերը, այսինքն` թոշակները չեն ավելանա։ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2024 թ. տարեվերջին Հայաստանում գնաճը 2 տոկոսի է հասել, իսկ 2025-ին կանխատեվում է մոտ 4 տոկոս։Նշենք նաև, որ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով կազմում է 41 657 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098765_144:0:1565:1066_1920x0_80_0_0_4f61a2213d36087e30cf4dafed9eeaf2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թոշակ, նպաստ, աղքատություն, նիկոլ փաշինյան
հայաստան, թոշակ, նպաստ, աղքատություն, նիկոլ փաշինյան
Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, բայց վազն արի մեզնից. Փաշինյանը` թոշակների և աղքատության մասին
13:55 09.01.2025 (Թարմացված է: 19:10 09.01.2025) ՀՀ վարչապետը համոզված է` եթե իրենց քաջալերության արդյունքում տատիկը կամ պապիկը մի 10 մետր ավել է քայլում, դա էլ է ակտիվություն։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Աղքատությունը հնարավոր է հաղթահարել նպաստների համակարգի կտրուկ կրճատմամբ և աշխատելով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վեր կաց, աշխատի։ Եթե չես աշխատում, ապա աղքատությունը քո ընտրությունն է։ Իմիջիայլոց, աշխարհում կան մարդիկ, ընդ որում` հանճարներ են եղել, որոնք աղքատության մեջ են։ Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզնից, ինչ ես ուզում»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2018 թվականին տեղեկանք է ստացել, որ «Մերսեդես բրաբուսով» մարդը նպաստ է ստացել, կամ մարդն ամսական 700 հազար դրամ վարկ է փակում, սակայն «Փարոսից» սոցիալական նպաստ է ստանում։
Նա անդրադարձավ նաև կենսաթոշակների թեմային։
«Ամեն ամիս, ամեն տարի, ամեն օր ՀՀ–ում թոշակներն ավելանում են։ Մեզ քննադատում են, որ մենք թոշակառուներին շահագործում ենք, երբ նրանց թոշակները բարձրացնում ենք, սակայն թոշակների ստացման անկանխնիկ եղանակի տեղադրման արդյունքում ստվերն ենք կրճատում։ Եթե մենք մեր տատիկին կամ մայրիկին խնդրենք, որ ինչ–որ մի գործողություն կատարի, մի հատ ջանք գործադրի, դա նշանակում է, որ մենք նրանց վատ վիճակի մե՞ջ ենք դնում, շահագործո՞ւմ ենք»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց` երբ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունն ընդունում էին, այնտեղ «ակտիվ ծերացման» տող կա։
«Եթե մենք մեր գործողություններով քաջալերում ենք, որ, օրինակ, տատիկը կամ պապիկը մի 10 մետր ավել քայլի, դա էլ է ակտիվություն»,– ընդգծեց նա։
Վարչապետը նշեց, որ 2018 թվականից այս կողմ 4 անգամ թոշակ են բարձրացրել, ընդ որում` միայն 2022 թվականին` երկու անգամ։
«Թոշակը հիմա դարձել է 36 հազար դրամ։ Այսինքն` 2018 թվականից կրկնակի բարձրացում է եղել։ Ճիշտ է` գնաճ կա, սակայն դա մի ուրիշ ֆունդամենտալ խնդիր է ու կապված է մեր տնտեսության առանձնահատկությունների հետ»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2023 թ. տվյալներով` Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է, ծայրահեղ աղքատ`բնակչության 1.1%-ը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով էլ` եթե 2021 թ. ՀՀ–ում կար 93 հազար անապահով ընտանիք, ապա 2024 թ. հունիսին նրանց թիվը 65 հազար է։
Նշենք, որ 2025 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ–ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ 2025 թ. պահպանվել են կենսաթոշակների չափերը, այսինքն` թոշակները չեն ավելանա։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Մարտին Գալստյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2024 թ. տարեվերջին Հայաստանում գնաճը 2 տոկոսի է հասել, իսկ 2025-ին կանխատեվում է մոտ 4 տոկոս։
Նշենք նաև, որ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով կազմում է 41 657 դրամ։