https://arm.sputniknews.ru/20260206/vorqan-en-erevanum-tankacel-bnakarannery-2025-tvakanin-kadastri-tvjalneri-verlutsutjun-98450918.html
Որքա՞ն են Երևանում թանկացել բնակարանները 2025 թվականին. կադաստրի տվյալների վերլուծություն
Որքա՞ն են Երևանում թանկացել բնակարանները 2025 թվականին. կադաստրի տվյալների վերլուծություն
Sputnik Արմենիա
Արաբկիրում, Դավիթաշենում և Քանաքեռ–Զեյթունում բնակարանները թանկացել են վաճառքի աճի հաշվին։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T08:55+0400
2026-02-06T08:55+0400
2026-02-06T08:55+0400
հայաստան
բնակարան
գին
երևան
կադաստրի կոմիտե
հիփոթեքային վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96004512_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f89a9cbbdb265c6645bb2a73622e540a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. 2025 թվականին Երևանում բնակարանները թանկացել են միջինում 4,7 տոկոսով։ Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան տվյալները։ Բացարձակ թվերով միջին գինը մեկ քմ–ի համար կազմել է 538,6 հազար դրամ՝ 2024 թվականի 514,2 հազար դրամի դիմաց։Կադաստրը միջինացված ցուցանիշը չի ներկայացնում, սակայն մենք հաշվարկել ենք գների (մեկ քառակուսի մետրի համար) և առուվաճառքի գործարքների քանակի վերաբերյալ տվյալները՝ ըստ վարչական շրջանների։Մի քանի վարչական շրջաններում (Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան) գները փոխվել են 1%–ի սահմաններում։ Ավելացնենք, որ Դավթաշենը շարունակում է զբաղեցնել 3–րդ տեղը՝ 1 քմ–ն 477,5 հազար դրամ միջին արժեքով: Նոր Նորքում, Էրեբունիում և Աջափնյակում միջին գները գտնվում են 400–420 հազար դրամի սահմաններում, իսկ Շենգավիթում, Մալաթիա–Սեբաստիայում և Ավանում՝ 390–400 հազար դրամի սահմաններում։ Ամենաէժան բնակարանները, ինչպես միշտ, Նուբարաշենում են` 238,7 հազար դրամ։Ի դեպ, առուվաճառքի մեջ զգալիորեն աճել է ավելի թանկ բնակարանների տեսակարար կշիռը, նվազել՝ համեմատաբար մատչելիների կշիռը։Մասնավորապես կրկնակի աճել են գործարքները Արաբկիրում, Դավիթաշենում, Քանաքեռ–Զեյթունում։ Միաժամանակ խիստ նվազել է գործարքների թիվը Մալաթիա–Սեբաստիայում։ Ճիշտ է` Երևանի կենտրոնական շրջանում գործարքները կրճատվել են գրեթե մեկուկես անգամ, բայց դա միջին գների վրա այնքան էլ չի ազդել։Նշենք, որ գների վերաբերյալ տվյալներ կազմելիս Կադաստրի պետական կոմիտեն հաշվի է առնում ոչ միայն տեղի ունեցած վաճառքի (պայմանագրերում ամրագրված), այլև վաճառքի հանված բնակարանների գները: Այս դեպքում հիմք են ընդունվում սեփականատերերի հայտարարած գները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Նշենք նաև, որ գործարքների քանակի փոփոխության վրա մեծապես ազդում են նորակառույց շենքերը, որոնք վերջին մի քանի տարիներին շատացել են քաղաքում։ Ավելին` դրանք հիմա ավելի հաճախ կառուցվում են ոչ թե առանձին–առանձին, այլ համալիրների տեսքով, և դա կարող է զգալի տատանումներ առաջացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում:Ի դեպ, նորակառույցների համար մայրաքաղաքի բավականին թանկ հատվածները կառուցապատողների կողմից գրեթե ամբողջությամբ զբաղեցվել են, այդ իսկ պատճառով, օրինակ, Կենտրոնում և Արաբկիրում նոր նախագծերը կառուցվում են այդ թաղամասերի ծայրամասերում (օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում՝ Մոնթե Մելքոնյան պողոտայի երկայնքով, իսկ Արաբկիրում՝ վարչական շրջանի հյուսիսային մասում)։Ավելի վաղ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 2025 թվականին 2024 թ. համեմատ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների նվազման գլխավոր պատճառն այն է, որ 2025 թվականից դադարեցվել է Երևանի նորակառույց շենքերում բնակարանների գնման հիփոթեքի եկամտահարկի վերադարձի ծրագիրը (այդ արտոնությունն այժմ միայն մարզերում է հասանելի): Ու քանի որ 2024 թվականին շատերը շտապեցին օգտվել Երևանում շահավետ պայմաններով բնակարան գնելու հնարավորությունից, 2024 թվականի աճից հետո 2025 թվականին գործարքների թիվը նվազել է, սակայն, ինչպես նշել էր Թովմասյանը, ավելի բարձր է եղել, քան 2023 թվականին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96004512_65:0:1488:1067_1920x0_80_0_0_5e850470865236e2be19d33c063130da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բնակարան, գին, երևան, կադաստրի կոմիտե, հիփոթեքային վարկ
հայաստան, բնակարան, գին, երևան, կադաստրի կոմիտե, հիփոթեքային վարկ
Որքա՞ն են Երևանում թանկացել բնակարանները 2025 թվականին. կադաստրի տվյալների վերլուծություն
Արաբկիրում, Դավիթաշենում և Քանաքեռ–Զեյթունում բնակարանները թանկացել են վաճառքի աճի հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. 2025 թվականին Երևանում բնակարանները թանկացել են միջինում 4,7 տոկոսով։ Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան տվյալները։ Բացարձակ թվերով միջին գինը մեկ քմ–ի համար կազմել է 538,6 հազար դրամ՝ 2024 թվականի 514,2 հազար դրամի դիմաց։
Կադաստրը միջինացված ցուցանիշը չի ներկայացնում, սակայն մենք հաշվարկել ենք գների (մեկ քառակուսի մետրի համար) և առուվաճառքի գործարքների քանակի վերաբերյալ տվյալները՝ ըստ վարչական շրջանների։
Ըստ այդմ` Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում (մայրաքաղաքում ամենաթանկը) գները նվազել են, բայց աննշան (1–2%–ի սահմաններում), ինչը չի նշանակում, որ պահանջարկի որևէ էական կրճատում է եղել (առավել ևս, որ բացարձակ արժեքով բնակարաններն այս երկու շրջաններում շատ ավելի թանկ են, քան մյուս շրջաններում. խմբ.)։ Բացարձակ թվերով Կենտրոնում մեկ քմ–ի միջին գինը 892,9 հազար դրամ է եղել, Արաբկիրում ՝ 626,2 հազար դրամ։
Մի քանի վարչական շրջաններում (Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան) գները փոխվել են 1%–ի սահմաններում։ Ավելացնենք, որ Դավթաշենը շարունակում է զբաղեցնել 3–րդ տեղը՝ 1 քմ–ն 477,5 հազար դրամ միջին արժեքով: Նոր Նորքում, Էրեբունիում և Աջափնյակում միջին գները գտնվում են 400–420 հազար դրամի սահմաններում, իսկ Շենգավիթում, Մալաթիա–Սեբաստիայում և Ավանում՝ 390–400 հազար դրամի սահմաններում։ Ամենաէժան բնակարանները, ինչպես միշտ, Նուբարաշենում են` 238,7 հազար դրամ։
Ի դեպ, առուվաճառքի մեջ զգալիորեն աճել է ավելի թանկ բնակարանների տեսակարար կշիռը, նվազել՝ համեմատաբար մատչելիների կշիռը։
Մասնավորապես կրկնակի աճել են գործարքները Արաբկիրում, Դավիթաշենում, Քանաքեռ–Զեյթունում։ Միաժամանակ խիստ նվազել է գործարքների թիվը Մալաթիա–Սեբաստիայում։ Ճիշտ է` Երևանի կենտրոնական շրջանում գործարքները կրճատվել են գրեթե մեկուկես անգամ, բայց դա միջին գների վրա այնքան էլ չի ազդել։
Նշենք, որ գների վերաբերյալ տվյալներ կազմելիս Կադաստրի պետական կոմիտեն հաշվի է առնում ոչ միայն տեղի ունեցած վաճառքի (պայմանագրերում ամրագրված), այլև վաճառքի հանված բնակարանների գները: Այս դեպքում հիմք են ընդունվում սեփականատերերի հայտարարած գները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Նշենք նաև, որ գործարքների քանակի փոփոխության վրա մեծապես ազդում են նորակառույց շենքերը, որոնք վերջին մի քանի տարիներին շատացել են քաղաքում։ Ավելին` դրանք հիմա ավելի հաճախ կառուցվում են ոչ թե առանձին–առանձին, այլ համալիրների տեսքով, և դա կարող է զգալի տատանումներ առաջացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Ի դեպ, նորակառույցների համար մայրաքաղաքի բավականին թանկ հատվածները կառուցապատողների կողմից գրեթե ամբողջությամբ զբաղեցվել են, այդ իսկ պատճառով, օրինակ, Կենտրոնում և Արաբկիրում նոր նախագծերը կառուցվում են այդ թաղամասերի ծայրամասերում (օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում՝ Մոնթե Մելքոնյան պողոտայի երկայնքով, իսկ Արաբկիրում՝ վարչական շրջանի հյուսիսային մասում)։
Ավելի վաղ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն
ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ
Հայաստանում 2025 թվականին 2024 թ. համեմատ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների նվազման գլխավոր պատճառն այն է, որ 2025 թվականից դադարեցվել է Երևանի նորակառույց շենքերում բնակարանների գնման հիփոթեքի եկամտահարկի վերադարձի ծրագիրը (այդ արտոնությունն այժմ միայն մարզերում է հասանելի): Ու քանի որ 2024 թվականին շատերը շտապեցին օգտվել Երևանում շահավետ պայմաններով բնակարան գնելու հնարավորությունից, 2024 թվականի աճից հետո 2025 թվականին գործարքների թիվը նվազել է, սակայն, ինչպես նշել էր Թովմասյանը, ավելի բարձր է եղել, քան 2023 թվականին։