00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա եզակի հնարավորություն է. Ռուբեն Վարդանյանի որդին հայ գերիների հարցով դիմել է ԱՄՆ–ին

© PhotoРубен Варданян во время суда (12 декабря 2025). Баку
Рубен Варданян во время суда (12 декабря 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2026
Բաժանորդագրվել
Ընտանիքը կարծում է, որ Վենսի այցը Բաքվում պահվող հայ գերիների հարցով արդյունքի հասնելու հնարավորություն է։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Դավիթ Վարդանյանը՝ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին, ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ կոչ է արել Միացյալ Նահանգներին միջոցներ ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ քրիստոնյա գերիներին ազատ արձակելու համար: Այս մասին Դավիթն ասել է «Catholic Vote» միջազգային պարբերականին տված հարցազրույցում։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։
«Այցի նախօրեին հայ քրիստոնյա կալանավորի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող կալանավորներին ազատ արձակելու համար», - գրում է պարբերականը:
Դավիթը նշել է, որ իր հայրը տարածաշրջան է տեղափոխվել 2020 թվականին Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո՝ աջակցելու տեղի քրիստոնյա բնակչությանը, որին «լքել էր մնացած աշխարհը»: Նա հիշեցրել է, որ իր հայրը որոշել է հրաժարվել նախկին կյանքից՝ փորձելով պաշտպանել մարդկանց, ամենածանր պահին ապրել նրանց կողքին:
«Եվ հիմա նա հատուցում է հետապնդվող բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու փորձի համար», - ասվում է Վարդանյանի որդու նամակում:
Սրա դառը պտուղները երկար ենք ճաշակելու․ արդարադատության նախկին նախարարը՝ Բաքվի վճռի մասին
Նա ընդգծել է, որ երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած իր հորը դատում է ռազմական դատարանը։ Ավելին, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվել է ներկա գտնվել դատական նիստերին, իսկ ընտանիքի հետ կապը կտրուկ սահմանափակվել է Ադրբեջանից ԿԽՄԿ պատվիրակության արտաքսումից հետո: Ընտանիքի հետ շփման միակ ձևը մնում են կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերը։
«Նա, ըստ էության, դարձել է քաղաքական շոուի մասնակից», - ընդգծել է Դավիթը։
Նա նշել է, որ իր հորը պահել են մենախցում և ենթարկել բռնության։ Բանտարկության առաջին շաբաթվա ընթացքում թույլ չեն տվել նրան Աստվածաշունչ փոխանցել:
«Բայց ամենասարսափելին այն է, որ մյուս բանտարկյալներից տեղեկություն ենք ստացել, որ խաչի կամ այլ խորհրդանիշների տեսքով դաջվածքներ ունեցող մարդկանց մարմնի այդ հատվածներն այրել են», - ընդգծել է Դավիթ Վարդանյանը:
Նա նաև պատմել է Լեռնային Ղարաբաղի ներկայիս հայաթափված տարածքում հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման բազմաթիվ վկայությունների մասին՝քրիստոնյաների դեմ արշավը բնորոշելով որպես համակարգված և կանխամտածված: Դավիթը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին այն բանի համար, որ ողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունը նրանց առաջնահերթությունն է:
Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ մտադիր է դիմել Ադրբեջանում պահվող բանտարկյալների ազատ արձակման խնդրանքով, և վստահություն հայտնել, որ Բաքուն կհամաձայնի:
«Սա եզակի հնարավորություն է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը իրենց խոսքի տերն են։ Սա փոքր ջանքերով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է։ Ես կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է տուն վերադարձնել»,-ասել է Դավիթը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
Լրահոս
0